Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
-ԱՆԱՒՐ
(անդանաւր, աստանաւր, ուրանաւր)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *an-
«ցուցական»
(անմիջական նախաձեւ՝ *an)
հ.-ե. արմատ՝ *an-
«վրա, ուղղությամբ»
(անմիջական նախաձեւ՝ *an(ā)-)
հ.-ե. արմատ՝ *an-
(անմիջական նախաձեւ՝ *anotro-)
Հանդիպում է միայն հնդեւրոպական ծագման հիմքերի հետ, բայց հավաստի հնդեւրոպական ստուգաբանություն չունի: քիչ հավանական է նրա մեջ տեսնել հ.-ե. *an ցուցականից կամ *an(ā)-ից («վրա, ուղղությամբ») կազմված որեւէ ձեւ (*anotro-):
-ԱՆԻ
I
(բոկանի, գեղանի, դողանի, լեզուանի, հովանի, մատանի, պիտանի, այլեւ միագնված կազմությամբ՝ կենդանի, հոյանի, հոմանի)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Նկատի ունենալով այս -անի-ով բառերի գերակշիռ մասի հնդեւրոպական ծագումը եւ տողան-տողանի տիպի զուգահեռների առկայությունը՝ կարելի է համարել հայկական կազմություն՝ -ան ածանցով կամ հիմքային տարրով եւ -ի ածանցով. սրանից պետք է տարբերել այն -անի-ն, որ իբրեւ ինքնուրույն ածանց գիտակցվել է բառավերջի -ն-ի անկումից հետո, եւ որը կազմված է -ան հիմքակազմ տարրից ու -ի ածանցից՝ ակն-ական-ականի, անուն- անվան-անվանի եւ այլն:
-ԱՆԻ
II
(ազատանի, ավագանի, նամականի, վնասանի)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -ān
«հոգնակերտ»
Նկատի ունենալով -անի-ով հոգնակերտ-հավաքական բառերի մեծ մասի իրանական ծագումը՝ այն պետք է համարել իրանական -ān հոգնակերտից ծագող -ան-ի եւ ի-ի միացման արդյունք. վերջինիս ծագումը լիովին պարզ չէ:
-ԱՆՈՑ
«ամարանոց, ձմերանոց, կողմանոց, թիկնանոց, եզնանոց, աւազականոց»
Ստուգաբանություն ()
Կազմուած է -ան տարրից եւ -ոց ածանցից, ընդ որում -ան-ի ծագումը տարբեր է. այն մասամբ գոյականական հիմքակազմ տարր է` ամարանոց (հմմտ. ամառն, սեռ.-տր. ամարան), կողմանոց, ձմերանոց (-անոց-ի հետագայ միասնական ըմբռնմամբ եւ տարածմամբ` եզնանոց, թիկնանոց), մասամբ, թերեւս, -ան հոգնակերտ-հաւաքականանիշը` աշակերտանոց, աւազականոց, երիտասարդանոց, մասամբ էլ բայական հիմքակազմ տարր` ելանոց (ՆՀԲ-ում չկայ, Լ. Հովհաննիսեան, 194), հեծանոց (եթե կապուած է հեծանեմ բայի հետ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամարանոց,
ձմերանոց,
կողմանոց,
թիկնանոց,
եզնանոց,
աւազականոց,
աշակերտանոց,
աւազականոց,
երիտասարդանոց,
ելանոց,
հեծանոց
Մատենագիտություն
Լ. Հովհաննիսեան 194
Տե՛ս նաեւ
-(ԱՆ)ՈՒՏ
«կիզանուտ, վիժանուտ»
Ստուգաբանություն ()
հ.-ե. արմատ՝ *selg'-
եղծ արմատի համար
հ.-ե. արմատ՝ *ordhy-
յորձ արմատի համար
Կազմուած է -ան- հիմքակազմ տարրից եւ -ուտ ածանցից. հոսանուտ (հմմտ. հոսան-ք), հովանուտ (հմմտ. հովան-ոց), յորձանուտ (հմմտ. յորձան-ք), շրջանուտ (հմմտ. շրջան-իմ) ձեւերում -ան-ը պատկանում է հիմքին, եւ անջատելի է -ուտ ածանցը. այդ հիման վրա էլ ախոնդանուտ բառի մէջ -անուտ ածանց չի առանձնացւում, որովհետեւ այս բառը կազմուած է ոչ թե բուն ախոնդ-ից, այլ ախոնդան-(ք) հիմքից. -ան-ով հիմք (*կիզանեմ) պէտք է ենթադրել նաեւ կիզանուտ բառի գոյական սկզբնաձեւի համար։ Ջ. Գրեպինի այն առարկութիւնը, թե ածանցելի հիմքերը բնիկ չեն, ուստի եւ -անուտ-ը ենթաշերտային ծագում ունի հիմնաւոր չէ. Գրեպինը հաշուի չի առել -ան-ով հիմքային ձեւերի առկայութիւնը եւ եղծ ու յորձ արմատների հնարաւոր հնդեւրոպական ծագումը. նշենք, որ նա վրիպում է` -անուտ ածանց առանձնացնելով սասանուտ ձեւերում, որոնք սասան-(ել) հիմքից են։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կիզանուտ,
վիժանուտ,
հոսանուտ,
հովանուտ,
յորձանուտ,
շրջանուտ,
ախոնդանուտ,
սասանուտ
Մատենագիտություն
Greppin 1975, 44, 45
-ԱՆՔ
I
«աղաչանք, աշխատանք, եպերանք, մաղթանք»
Ստուգաբանություն ()
փոխատու լեզու՝ ասոր. purqānā
«փրկանք»
Ծագում է -ան- բայահիմքային տարրից (կազմիչից)` -ք հոգնակերտով, որ այս դէպքում ածանցական արժէք է ձեռք բերել. հմմտ. աղքատանք-աղքատան-(ալ), գտանք-գտան-(ել), երկութան-ք -երկութան-(ալ), զառածանք-զառածան-(ել), զարման-ք-զարման-(ալ), յանցան-ք-յանցան-(ել), լուծան-ք-լուծան-(ել) եւ այլն. եթե կան բայական զուգահեռն` -ան-ով եւ առանց -ան-ի ձեւեր, ապա -ան-ք-ով ձեւերը կազմուել են -ան-ով ձեւերից` մարթանք-մարթան-(ալ) եւ մարթ-(ել), լուտան-ք-լուտան-(ալ) եւ լուտ-(ալ). հետագայում -ան-ք-ը համաբանութեամբ անուններ է կազմել նաեւ -ան-ից զուրկ հիմքերից` աղաչել - աղաչան-ք, մաղթ-ել-մաղթ-ան-ք, ողորմ-իլ-ողորմ-ան-ք եւ այլն. -ան-ք-ի կայունացման եւ տարածման համար քիչ դեր չեն խաղացել իրանական բայահիմքից ածական անուններ կազմող -ān-ով, մասամբ, նաեւ ասորական -ānā-ով հիմքերը (հմմտ. փրկանք < ասոր. purqānā). ճիշտ չէ Գրեպինը (Greppin, 1975, 43)` նշելով, թե «-անք ածանցը երեւան է գալիս միայն ենթաշերտային ծագման արմատների հետ (՞) եւ նմանապէս ինքն էլ պիտի լինի ենթաշերտային ծագման»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղաչանք,
աշխատանք,
եպերանք,
մաղթանք,
աղքատանք,
գտանք,
երկութանք,
զառածանք,
զարմանք,
յանցանք,
լուծանք,
մարթանք,
լուտանք,
ողորմանք,
փրկանք
Մատենագիտություն
Greppin 1975, 43
ԱՊԱՏԻԿ
(-(ա)պատիկ)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Ծագում է պատ-ել բայի արմատից` -իկ ածանցով. երկպատական բառի մէջ պատիկ-ի փոխարէն առկա է պատական ձեւը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երեքպատիկ,
երկպատիկ,
եւթնապատիկ,
ամենապատիկ,
հարիւրապատիկ,
յաւգնապատիկ,
յոլովապատիկ
ԱՌԱՏ
(-առատ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
նկատի ունենալով կարճ արմատը եւ համ նախածանցը` կարելի է ենթադրել ինչ-որ արմատ` առատ կամ ռատ. քիչ հաւանական է առատ-ի «առ- (առնուլ բայի արմատը) + ատ ածանց» մեկնութիւնը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարճառատ
Տե՛ս նաեւ
ԱՍՏԱՆ
(-(ա)ստան)
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *stā-
«կանգնել, դնել»
*-no- ածանցով
փոխատու լեզու՝ իրան. *stān(a)-
Այսօրինակ կազմութիւններում -ստան-ը ծագում է իրան. *stān(a)- ածանցակերտից (հ.-ե. *stā- «կանգնել, դնել» արմատից` *-no- ածանցով). յաճախակի է իրանական փոխառութիւններում։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամարաստան,
այգեստան,
անդաստան,
հեռաստան,
ձիաստան,
ասպաստան,
դաստաստան,
շահ(ա)ստան,
սակստան
Տե՛ս նաեւ
ԱՍՏԻ
(-աստ(ի))
«ածեալ, ուղարկուած, հղուած, ծառայ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ag’-
«քշել, տանել, վարել, առաջնորդել»
(անմիջական նախաձեւ՝ *-ag’-to (*-ag’-tiyo-))
*g’ > ծ > ս փոփոխութեամբ *t-ի մօտ
ածել; ընդ որում ի-ն հետագայ յաւելում է. բառացի նշանակել է «ածեալ, ուղարկուած, հղուած, ծառայ»։ Յայտնի չէ, կապ ունի՞ արդեօք հաւաստի-ի -աստի-ի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նաւաստ(ի)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἄκτος
լատ.
actus
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։