Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«աղ» որոնման արդյունք՝ 5731 բառահոդված · Էջ 336 / 574
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 487, սյունակ 1 Էջ 487
ՃԱՄԲՐՈՒԿ (նոր՝ ճամպրուկ) «պարկ, ճամպրուկ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրանական (՞) (թերեւս, բուն աղբյուրը չի հավաստված)
Փոխառութիւն՝ թերեւս իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած։
Էջ 487, սյունակ 1 Էջ 487
ՃԱՄՈՒԿ «զարդանկար»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ իրանական (՞) (հավանաբար, բուն աղբյուրը չի հավաստված)
Բաղադրութիւններ՝ ճամկաւոր, ճամկատել, ոսկեճամուկ, բազմաճամուկ, նոր՝ խայտաճամուկ։ Հաւանաբար փոխառութիւն իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճամկաւոր, ճամկատել, ոսկեճամուկ, բազմաճամուկ
Նոր՝
խայտաճամուկ
Էջ 487, սյունակ 1 Էջ 487
ՃԱՅ -ի, -ից «ուրուր, ագռաւացեղ մի թռչուն, մի արագիլ, մի տեսակ ծովաթռչուն»
Բնաձայն
Բնաձայնական կազմութիւն, որի նման կազմութիւններ կան հնդեւրոպական եւ ոչ հնդեւրոպական լեզուներում։ Աճառեանը (ՀԱԲ 3, 180-181) բերում է այս ձեւերը, բայց դրանց յարաբերութիւնը անյայտ է համարում։ Կա նաեւ հայ. բ. ճարեց «սեւ կեռնեխ»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճայեակ, ճայեկ
Նոր՝
անտառաճայ, մայրեճայ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս. чайка «ուրուր»
վրաց. čari, čaro «ուրուր»
թրք. çay «ցին»
Մատենագիտություն
ՀԱԲ 180-181
Էջ 487, սյունակ 1 Էջ 487
ՃԱՅԹԵԼ (ճեթել) «ճայթել, կաթել»
Բնաձայն (թերեւս)
Պատկերաւոր բնաձայնական կազմութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճայթիւն, ճայթիք, ճայթել, ճայթումն, անճայթ, բարկաճայթ
Էջ 487, սյունակ 1 Էջ 487
ՃԱՅԻԿ «էգ ձի, զամբիկ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրանական (՞) (թերեւս, բուն աղբյուրը չի հավաստված)
Թերեւս փոխառութիւն իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած։
Տե՛ս նաեւ
Էջ 488, սյունակ 1 Էջ 488
ՃԱՅՂ «տիղմ, տղմոտ լիճ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ կովկասյան (՞) (թերեւս)
փոխառութիւն կովկասեան աղբիւրից
Զուգաբանություններ այլ լեզուներում
ճան. čalimi «ցեխ, կավ»
ուտ. čayl «ցեխ, տիղմ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 181
Էջ 488, սյունակ 1 Էջ 488
ՃԱՅՐ «աչքի կեղտ, ճպուռ, մթար»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճայրոտ, ճայրոտել, ճայրոտութիւն
Էջ 488, սյունակ 1 Էջ 488
-ՃԱՆ (վերջածանցի արժեքով) «ցանկացող, սիրող, -սեր, -մոլ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ ավ. čanah- (կասկածով) «ցանկություն, պահանջ»
Աղբյուր՝ հ. պ. čanah- (կասկածով) «ցանկացող, սիրող, -սեր, -մոլ»
փոխառութիւն իրանական աղբիւրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դաւաճան, խրախճան, ճակատաճան, տիրաճան, գինեճան, ճոխաճանութիւն, երախճան
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 181; Ջահ. ՀԼՊ 532
Էջ 488, սյունակ 1 Էջ 488
ՃԱՆԱՊԱՐՀ (-ի, -աց) «ճանապարհ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական čana-parh (a)
Փոխառութիւն իրանական աղբիւրից՝ čana-parh (a) < *čarana-parh(a)-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճանապարհորդ, ճանապարհորդել, ճանապարհագնաց, ճանապարհակից, ճանապարհացոյց, անճանապարհ, դիւրաճանապարհ, երկնաճանապարհորդ, զուգաճանապարհութիւն, շուրջճանապարհ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ. čar- «գնալ, շրջել»
ավ. parθ «գետանց»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 183; Ջահ. ՀԼՊ 532
Էջ 488, սյունակ 1 Էջ 488
ՃԱՆԲԱԿ «խնկաբեր մի բույս»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. čanbak
Աղբյուր՝ պպզ. čanba
փոխառութիւն իրանական աղբիւրից
Մատենագիտություն
H. AG 183; Աճ. ՀԱԲ 183