Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված
· Էջ 335 / 430
ՍԻՐՈՒՐԴ
«աշխարհագրական ինչ-որ անուն»
Ծագումն անհայտ է
ՍԻՒՍ
«ցանկապատուած որսատեղի»
Ծագումն անհայտ է
Կասկածելի է բխեցումը ուրարտ. susi(e) բառից, որ բուն նշանակում է «սրբատեղի, տաճար» (H. Apym. KYKH, 461)։
ՍԻՔ
-ոյ
(սիկ, սիւք, սիգ)
«սյուք, մեղմ քամի»
Ծագումն անհայտ է
Աղբյուր՝ ասոր. zīqā
(հաւաստի չէ)
«փոքրիկ»
Հյուբշմանի (H. AG 316) եւ Աճառյանի (ՀԱԲ 4, 223) նշած ասոր. zīqā «փոքրիկ» զուգահեռը՝ բ. աւելի մերձաւոր ձեւի ենթադրութեամբ, հաւաստի չէ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սքախառն,
սիքաշարժ,
խաղաղասիւք,
դժնդակասիւք,
քաղցրասիւք
Մատենագիտություն
H. AG 316;
Աճ. ՀԱԲ 223
ՍԼԱԼ
«ուշադիր նայել, դիտել, զննել»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *k'el-
«հենել»
Հազիւ թէ կապ ունենա հնդեւրոպական *k'el- «հենել» արմատի հետ, որտեղից ծագում է լատ. ausculto «ուշադրութեամբ լսել, ականջ դնել» բայը։
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
ausculto «ուշադրութեամբ լսել, ականջ դնել»
ՍԼԱՆԱԼ
«սլանալ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *k'ul-
Թերեւս բնիկ հնդեւրոպական *k'ul- արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սլացումն,
սլացք,
սլացիկ,
քաջասլացիկ,
երագասլաց
Զուգաբանություններ այլ լեզուներում
ալբ.
sūl'em «նետուել, հարձակուել»
ռուս.
слать, сылать «ուղարկել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 223
ՍԽԱԼ
(սղալ, զաղալ)
«սխալ, պակաս»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *skhel-
«սայթաքել, սխալուել»
(անմիջական նախաձեւ՝ *skhal-)
a-ձայնդարձ
հայ-հնդկական զուգաբանութիւն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սխալիլ,
սխալել,
սխալակ,
անսխալ,
արագասխալ,
հանապազասխալ,
դիւրասխալ,
երդմնասխալ,
բազմասխալ
Նոր՝
սխալագրութիւն, սխալմունք
սխալագրութիւն, սխալմունք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
skhalatē «սայթաքում է, երերում է, սխալւում է»
Մատենագիտություն
H. AG 490;
Աճ. ՀԱԲ 224
ՍԽՐԱՆԱԼ
«հիանալ»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Ենթադրվում է սեմական (հմմտ. արաբ. sahara «կախարդել») կամ, թերեւս, իրանական աղբյուր (հմմտ. ավ. suxra «բոցավառ, կարմիր»)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սխրագործ,
սխրալի,
սխրագործություն
ՍԽՐԻԼ
«նիհարել, տկարանալ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *skhēr-/*sker-
«կուչ գալ, կնճռոտվել, խորշոմել»
հազիվ թե բնիկ հնդեւրոպական
ՍԿԱԼԻԼ
«ճաքճքել»
Ծագումն անհայտ է
ՍԿԱՅ
(-ի, -ից)
«հսկա»
Անստույգ
Աղբյուր՝ իրան. սակ
«ցեղանուն»
Հետազոտողները կապում են իրանական սակ ցեղանվան հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հսկայ,
սկայագործ,
հսկայազն,
հսկազն,
հսկայաձեւ,
Սկայորդի
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։