Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված
· Էջ 334 / 454
ՆՈՆԻՃ
(նոռիճ)
(նոռիճ)
««բորոտիկ» (բոյս)»
Բնիկ հայերեն
Կարող է կազմուած լինել նուռն եւ -իճ բաղադրիչներից։
ՆՍԵՄ
ուշ՝ -ի, -աց
«աղոտ, մթին, մթութիւն, խաւար»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *k'ei-
«գույնանիշ արմատ»
(անմիջական նախաձեւ՝ *ni-k'ei-mo-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նսեմանալ,
նսեմական
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
cyā-ma- «սեւ»
հայ.
սեաւ (< իրան.)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 476
ՆՍԵՐՏ
«թոյլ, փափուկ»
(բբ)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *k'erd-
«սերտ»
(անմիջական նախաձեւ՝ *ne-k'erd-)
ն- ժխտական
Աճ. ՀԱԲ 3, 476, գրում է «պէտք չէ՞ արդեօք հասկանալ անսերտ» չմտածելով ն-ի հնարաւոր հնդեւրոպական ծագման մասին։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 476
Տե՛ս նաեւ
ՆՍՏԱԿ
«յստակ»
Բնիկ հայերեն
Կազմուած է յստակ բառի նման՝ նի- նախածանցով եւ ստակ հիմքով։
ՆՔԹԵԼ
«քաղցից նուաղել»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Թերեւս նոյնարմատ է նքողիլ «քաղցից չորանալ» բայի հետ։
Տե՛ս նաեւ
ՆՔՈՂԻԼ
«քաղցից չորանալ»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Թերեւս նոյնարմատ է նքթել «քաղցից նուաղել» բայի հետ։
Տե՛ս նաեւ
ՆՔՈՅՐ
-ի
«մաղ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *neik-
«հացահատիկը տեփրելով մաքրել»
(անմիջական նախաձեւ՝ *nikoter-)
նախաձեւի վերականգնումը հեղինակինն է
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
λικμάω
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 477
ՇԱԲԱԹ
(-ու)
«շաբաթվա յոթերորդ օրը, յոթնյակ»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. šabbəthā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շաբաթանալ,
շաբաթաւոր,
շաբաթամուտ,
շաբաթակրան,
շաբաթապահ,
միաշաբթի,
երկուշաբթի
Մատենագիտություն
H. AG 312;
Աճ. ՀԱԲ 479-480
ՇԱՀԱՏԱԿ
«ախոյեան, առաջամարտիկ»
Ծագումն անհայտ է (թերեւս)
կազմված է -տակ վերջածանցից, բայց ի՞նչ է շահ-ը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շահատակել,
շահատակին,
շահատակաբար,
շահատակութիւն
ՇԱՀԴԱՆԱԿ
(շահդնակ, շատանայ, սատանեճ, աշահդանակ, շաղդանակ, շաղգանակ, այլեւ՝ շագանակ)
«կանեփհատ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. šāhdānak
Մատենագիտություն
H. AG 209;
Աճ. ՀԱԲ 484
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։