Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված · Էջ 333 / 454
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 573, սյունակ 1 Էջ 573
ՆՈՒԱԼ (նըւալ) «մլավել, հառաչել»
Բնաձայն
հ.-ե. արմատ՝ *neu- «կանչել, գոչել»
Բնաձայն կազմություն: Սակայն երկրորդ իմաստի դեպքում հնարավոր է բուն հնդեւրոպական հիմք:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. nawate, nauti «կանչում է գոչում է»
Էջ 573, սյունակ 1 Էջ 573
ՆՈՒԱՂ «նվաղ, թույլ, տկար, աղոտ, մեղմ, պակասավոր, թերի»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ual- «ուժեղ լինել» (անմիջական նախաձեւ՝ *ne-ual-) *ne- ժխտականով
Թերեւս բնիկ հնդեւրոպական կազմություն՝ *ne-ual- «ոչ ուժեղ»՝ *ual- «ուժեղ լինել» արմատից: Ըստ Դյումեզիլի (Pok. IEW 1, 756), ունի իրանական ծագում, թեեւ նման իրանական բառ չի հավաստված:
Մատենագիտություն
Pok. IEW 756
Էջ 573, սյունակ 1 Էջ 573
ՆՈՒԱՃԵԼ «նվաճել»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրանական *ni-vag-nivač (թերեւս հնարավոր է) «ցած ծռել, ծռված լինել»
Թերեւս հնարավոր է իրանական ծագում՝ *ni-vag-nivač < *ni-vag- «ցած ծռել», «ծռված լինել» հնդեւրոպական արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նուաճութիւն, նուաճումն, աննուաճ, բազմանուաճ, նուաճողական
Էջ 574, սյունակ 1 Էջ 574
ՆՈՒՇ (-ի) «նուշ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ken- «սեղմել, կլոր բան» (անմիջական նախաձեւ՝ *knuskh-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նշենի, նշուտ, նշաձեթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. nux «ընկույզ»
հ. վ. գ. (n)nuz «ընկույզ»
Էջ 574, սյունակ 1 Էջ 574
ՆՈՒՌՆ (-ան, -ունք, -անց) «նուռ»
Փոխառություն
Աղբյուր՝ խուռ. nuranti < ակկադ. nurimdu` nurmu «նուռ» (հնարավոր է նաեւ)
հնարավոր է նաեւ ծագումը անմիջապես սեմական աղբյուրից (ակկադերենից)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նռնենի, նռնաձեւ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 426
Էջ 574, սյունակ 1 Էջ 574
ՆՈՒՍ (նիս) «ուս, կռնակ, ձիու գավակ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *nōt- «հետնամաս, կռնակ, թիկունք»
Ի՞նչ հարաբերության մեջ է հնդեւրոպական *nōt- «հետնամաս, կռնակ, թիկունք» արմատի հետ.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նիսակեղբ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. νώτον «մեջք, կռնակ, թիկունք»
լատ. natis «հետույթ, նստատեղ»
Էջ 574, սյունակ 1 Էջ 574
ՆՈՒՐԲ (-ի, -ից, ուշ՝ նաեւ -ոյ) «նուրբ, նեղ, խուլ (բաղաձայն), խորին»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *snēbh- «նուրբ, նեղ» (անմիջական նախաձեւ՝ *snōbri` *snēbh-ri-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նրբել, նրբափողոց, նրբուղի, նրբահայեաց, նրբաձայն, նրբագեղ, նրբամիտ, նրբանցք, նրբերժիկ, նրբիմաստ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. շվեդ. snoever «նեղ»
նորվեգ. snoevr «նեղ, նրբին, ճկուն, սեղմ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 474; Pok. IEW 973-974
Էջ 574, սյունակ 1 Էջ 574
ՆՈՓԻԱԶ «մի չար դեւ»
Ծագումն անհայտ է
Էջ 574, սյունակ 1 Էջ 574
ՆՊԱՍԿՈՒԹԻՒՆ («՞»)
Անստույգ (թերեւս)
թերեւս պատրիկութիւն բառի հոմանիշը:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 475
Էջ 575, սյունակ 1 Էջ 575
ՆՊԱՐ(ԱԿ) (նպար) «պարէն, մթերք»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *ni-par(-ak)
այլեւ հայ. (<իրան.) պարէն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նպարակաւոր, նպարակել
Նոր՝
նպարավաճառ, նպարեղէն
Զուգաբանություններ այլ լեզուներում
խոտ.-սակ. pāra
պհլ. pēš-pārak «թխուածք»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 537