Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«բաղ» որոնման արդյունք՝ 3993 բառահոդված · Էջ 333 / 400
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 674, սյունակ 1 Էջ 674
ՍԵԱՒ «սեւ, թանաք»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *siyāv
իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սեւանալ, սեւակ, սեւագործ, կիսասեւ, քաջասեւ, նորսեւահեր, սեւահոգի, սեւահող, սեւամորթ, սեւաւոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ. syāva-
պրթ. syāv
մ. պ. siyav
պ. siyāh
Մատենագիտություն
H. AG 489; Աճ. ՀԱԲ 195-196; Ջահ. ՀԼՊ 543
Էջ 674, սյունակ 1 Էջ 674
ՍԵԲԱՍՏԷ (իգ.), սեբաստոս (սաբաստոս) (ար.), (սեւաստ-) «օգոստափառ, փառաւոր»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. σεβαστός
Աղբյուր՝ ասոր. sbstos
հուն. σεβαστός (>ասոր. sbstos >հայ. սաբեստոս)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սեբաստեան, սեւաստութիւն
Մատենագիտություն
H. AG 377; Աճ. ՀԱԲ 197
Էջ 674, սյունակ 1 Էջ 674
ՍԵԽ (սեղխ, սեխղ) «սեխ»
Փոխառություն (թերեւս)
թերեւս նույն աղբյուրից՝ քաղաքանուն, որից ծագում է հուն. σέκυς հոմանիշը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սեխաստան(ի), սեխենի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. σέκυς «սեխ» (հոմանիշ)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 197
Էջ 675, սյունակ 1 Էջ 675
ՍԵՂԱՆ (-ոյ, -աւք) «սեղան, հացկերույթ, զոհասեղան, խաչ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *k'el- «ծածկել, պատել կամ թեքել, հակել»
հազիվ թե բնիկ հնդեւրոպական՝ *k'el- «ծածկել, պատել» կամ *k'el- «թեքել, հակել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սեղանաւոր, սեղանակից, սեղանայարդար, սեղանագերծ, համասեղան
Նոր՝
սեղանապետ, սեղանատամ, սեղանատուն
Էջ 675, սյունակ 1 Էջ 675
ՍԵՂՄ I «սեղմ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *k'el- «ծածկել, պատել»
ՆԲՀ-ում սեղմել բառն ունի նաեւ «ծածկել» իմաստը («զգածել», «ծածկել» կամ «ամրացնել»), այսինքն՝ այս արմատով հանգում է *k'el- «ծածկել, պատել» արմատին
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սեղմել, սեղմանալ, սեղմութիւն
Նոր՝
սեղմագիր, սեղմակ, սեղմիչ, սեղմում
Էջ 675, սյունակ 1 Էջ 675
ՍԵՄ- «սրբագրական նշան»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. σημεῖον
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սեմագիր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 200
Էջ 675, սյունակ 1 Էջ 675
ՍԵՆԵԱԿ (-ի, -աց) (սենեկ) «սենյակ, շտեմարան, կանանոց, հարճ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *sk'i- «թոյլ փայլել, ստուեր»
կապ ունի հնդեւրոպական *sk'i- «թոյլ փայլել, ստուեր» արմատի հետ, բայց հնչյունական հարաբերությունը պարզ չէ: հմմտ. հատկապես մի կողմից՝ հուն. σκηνή «վրան, բեմ, սրահ», մյուս կողմից՝ ռուս. сень «հովանի», сени «սրահ, նախասենյակ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սենեկապան, սենեկապետ, սենեկիկ, սենեկապետություն
Նոր՝
առանձնասենյակ, գրասենյակ, հյուրասենյակ, ննջասենյակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. σκηνή «վրան, բեմ, սրահ»
ռուս. сень, сени «հովանի, սրահ, նախասենյակ»
Էջ 676, սյունակ 1 Էջ 676
ՍԵՊ «սեպ, երիթ, ցցվանք, ժայռ, լեռնագագաթ»
Փոխառություն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *k'eipo- «ցից, սյուն»
Աղբյուր՝ իրանական (՞) (թերեւս)
Թերեւս, հավանաբար, այստեղից է Սիփան լեռնանունը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սեպանալ
Նոր՝
սեպագիր, սեպագրական, սեպագրություն, սեպաձեւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. śep(h)a- «պոչ, առնի»
ալբ. tsep «խայթ, եզր, անկյուն»
լատ. cippus «ցից, սրածայր սյուն»
Մատենագիտություն
H. AG 201; Աճ. ՀԱԲ 201
Էջ 676, սյունակ 1 Էջ 676
ՍԵՊՈՒՀ -ի-ա «սեպուհ, ազնվական»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. vispuhr
Աղբյուր՝ ավ. vīsō-puθra-
հմմտ. մ. պ. vispuhr, այլեւ ավ. vīsō-puθra-:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սեպհական, սեփական, սեպհականել, սեպհականություն
Նոր՝
սեփականատեր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 202
Էջ 676, սյունակ 1 Էջ 676
ՍԵՌ -ի, -ից «սեռ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *k'er- «աճել, աճեցնել, սնել» (անմիջական նախաձեւ՝ *k'er-s-)
Բնիկ հնդեւրոպական՝ *k'er-s- `*k'er- «աճել, աճեցնել, սնել» արմատից. հմմտ. հայ. սեր-ել, սերմ, սերունդ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սեռական, սեռային, սեռաբար, սեռակոտոր, սեռանալ, եռասեռեան, կիսասեռ, յոգնասեռ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. սեր-ել, սերմ, սերունդ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 203