Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 766 բառահոդված (էջ 33/77)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 330, սյունակ 1 Էջ 330
ԽԻՂՃ (-ի, -ից) (խեղճ, խիղծ) «խիղճ, խղճմտանք, կարեկցանք. չար»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kheldio- «պարտաւոր լինել» (անմիջական նախաձեւ՝ *(s)kel-)
Քիչ հաւանական է կապը հնդեւրոպական *(s)kel- «կտրել» արմատի հետ, որտեղից՝ հուն. κολονω «վնասել, փչացնել, ստորացնել», լատ. calamitas «դժբախտութիւն», clādēs աղէտ»։ - Ջհաւկեան, ՕԻԱՊԱՅ 114 (ընդհանրապէս հնարաւոր է հնդեւրոպական երկու արմատների կապը)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խղճել, խղճալ, խղճական, խղճամիտ, խղճմտանք, խղճալի, անխիղճ
Նոր՝
խեղճմութիւն, խղճահարութիւն, անխղճօրէն, անխղճմտանք
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ. kaltė «հանցանք, մեղք, պարտականութիւն»
լիտվ. kaltas «մեղաւոր, հանցաւոր, պարտական»
Մատենագիտություն
Ջհաւկեան, ՕԻԱՊԱՅ 114
Էջ 331, սյունակ 1 Էջ 331
ԽԻՆՁ II «կաթնաբերիկ, անարմատ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
Բաղադրութիւն՝ խնձձեղէն (խնձձեղինոյ տակ)։ Թերեւս կապված է խինձ/ձ «գոգ, ծալք, խորշ, անկյուն, ծոց» բառի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խնձձեղէն
Էջ 332, սյունակ 1 Էջ 332
ԽԻՐՏ «խրտնած, վախեցած»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *khēr-d- «ցատկել» (անմիջական նախաձեւ՝ (s)ker-(d)-)
*k > *kh անցմամբ: Շեֆտելովիցը (BB 28, 312) կապում է խայթ, խեթ ձեւերի հետ, որ հիշատակում է նաեւ Պոկոռնին (Pok. IEW 1, 917), բայց ավելի հակված է այն հանելու *khid-ro-ից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խրտնել, խրտուիլ, խրտուիլակ, խրտչան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. κραδάω «թափահարել»
հուն. κραδαίνω «թափահարել, շարժել»
կրավ. — «դողալ»
մ. իռլ. ceird «քայլք»
մ. իռլ. skreoin «վախ»
հ. իսլ. skjarr «վախկոտ, երկչոտ, վեհերոտ»
հ. իսլ. skirra «վախեցնել»
հ. վ. գ. schrecken «վեր ցատկեցնել, վախեցնել, խրտնեցնել»
Մատենագիտություն
Ջհաուկյան, ՕԻԴՊԱՅ 114; BB 312; Pok. IEW 917
Տե՛ս նաեւ
Էջ 333, սյունակ 1 Էջ 333
ԽԼԻՐՏ «խլրտում, շարժում, երերում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kel- «քշել, արագ շարժել» (անմիջական նախաձեւ՝ *khēl-) *khēlidro- > խլիրտ ՞
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խլրտել, խլրտական, խլրտումն, անխլիրտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. kaláyati «քշում է»
հուն. κέλλω «քշել (ափ)»
հուն. κλονέω «քշել, շարժել»
հուն. κλόνος «իրարանցում, խլրտութիւն»
լատ. celer «արագաշարժ»
լատ. celeber «բազմամարդ, աշխոյժ»
Մատենագիտություն
Ջհաւկեան, ՕԻՄՊԱՅ 115
Էջ 335, սյունակ 1 Էջ 335
ԽՃԵԼ «խիտ լինել, ճխտել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kʰei- «կիտել, իրար վրա դարսել» (անմիջական նախաձեւ՝ *k(u)hi-di-)
Սակայն հնարավոր է կապը խիտ բառի հետ՝ *khidio- > խիճ, խճել:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խճող, խճողել, խճճողել, խճղել, խճողություն, խճող, խճողակ, խճճել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. cāyati «խիտ լցնում է, կիտում է, կուտակում է»
հ. հնդկ. caya «կույտ, դեզ»
Մատենագիտություն
Ջհաուկյան, ՕԻՄՊԱՅ 114
Էջ 336, սյունակ 1 Էջ 336
ԽՆՉԽՆՉԵԼ «խրխնջալ»
Բնաձայն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 381
Տե՛ս նաեւ
Էջ 341, սյունակ 1 Էջ 341
ԽՈՆՋ II «հոգնած, հոգնածություն»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոնջիլ, խոնճիլ, խոնջութիւն, խոնջական, խոնջանք, խոնջավաստակ, խոնջումն, անխոնջ, ճգնախոնջ, քրտնախոնջ
Էջ 341, սյունակ 1 Էջ 341
ԽՈՇՏԱԿ «խորշակ»
Ստուգաբանություն (թերեւս)
խորշակ բառի տարբերակը
Տե՛ս նաեւ
Էջ 342, սյունակ 1 Էջ 342
ԽՈՌԱՊԵՏ «պալատական, արքունական իշխան»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրանական (՞) (բուն աղբյուրը չի հավաստված)
Էջ 342, սյունակ 1 Էջ 342
ԽՈՍՏԱԿ (այլն՝ խոստար, խոշտար, խուշտար, խոշտուր) «հողատիրույթ, կալվածք, ավար»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ մ. պ. xvāstak
Մատենագիտություն
H. AG 161; Աճ. ՀԱԲ 401-402
Տե՛ս նաեւ