Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
«մի» որոնման արդյունք՝ 2396 բառահոդված · Էջ 33 / 240
Էջ 129, սյունակ 1 Էջ 129
ԲԻՆԴ «մի բուսանիւթ»
Ծագումն անհայտ է
Էջ 129, սյունակ 1 Էջ 129
ԲԻՐ (-ի, -աց, ուշ` -ոյ) «փորիչ, հաստ գաւազան, մահակ, կռանի կոթ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bher- «խփել» (անմիջական նախաձեւ՝ *bher)
Բնիկ հնդեւրոպական` *bher «խփել» արմատից, ըստ ոմանց` *bhi-ro-` ըստ այլոց` *bhi-tro, իբր *tr> հր> հ անցմամբ, ինչպէս բահ-ի ժամանակ (տե՛ս), մանաւանդ որ կայ բարբառային բիրդ ձեւը` միջին օղակի հ-ի պահպանմամբ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բրել, բրածեծ, բրատուր, բրածոյ, բրիչ, բրագոռ, բրաքարի, գետնաբիր, երկրաբիր, հողաբիր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. φιτρός «գերան»
հ. հոլ. bїail
հ. վ. գ. bi(h)al «տապար, կացին»
գ. Bille «բրիչ. տապար, կացին»
ռուս. бич «մտրակ»
Մատենագիտություն
Pok. IEW 117; Աճառյան 392, 452
Տե՛ս նաեւ
Էջ 130, սյունակ 1 Էջ 130
ԲԼԻԼԱՃ (պալիլաճ, բէլիլէճ, ալելիճ, բլլիճ) «մի բոյս» (բուսաբանական)
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ արաբ. balīlaj
Փոխառության աղբյուր՝ պ. balīlaj
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 454
Էջ 131, սյունակ 1 Էջ 131
ԲՆԱՄ «խիստ թունաւոր մի օձ»
Ծագումն անհայտ է
Էջ 131, սյունակ 1 Էջ 131
ԲՆԴԵՌՆ -ռան, -ռունք (բնդիռն, փնդեռն) «մի սեւ բզեզ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *pen- «տիղմ, ցեխ, ճահիճ, ջուր, խոնաւ» (անմիջական նախաձեւ՝ *phen-)
կապ ունենայ հնդեւրոպական *pen- (*phen-) արմատի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փնդեռնաբատակ, կոյաբնդիռ
Էջ 131, սյունակ 1 Էջ 131
ԲՆԴՈՐ (-փնդոր) «խառն»
Անստույգ (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *bhendh- «կապել»
կազմուած է առանձին չգործածուած *բնդ- արմատից եւ -որ անձանցից։ բնդ-ը կարո՞ղ է արդյոք կապված լինել հնդեւրոպական *bhendh- «կապել» բայի հետ՝ իմաստային յուրահատուկ զարգացմամբ. սրանից թերեւս տարբեր է բրբ. բնդել, «մի կերպ կարել» բայը, որից՝ բնդորել, բնդբնդորել (բնդմնդորիլ) եւ որը թերեւս նույնպես կապված է *bhendh-ի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բնդորել, անբնդոր, խառնափնդոր, խառնաբնդորապէս, խառնաբնդորել
Էջ 131, սյունակ 1 Էջ 131
ԲՆԻՒՆ -աց (բնիւնն) «շատ փոքր (գարեհատի ծանրութեան) մի կշռաչափ, մի մանրագրամ»
Փոխառություն
Էջ 132, սյունակ 1 Էջ 132
ԲՈԲՈ (բոբո, բոլոլաճ, բոբոլ, բոդոլա, բոբոխ) «ճիվաղ, երեւակայական էակ» (բբ)
Փոխառություն (հավանաբար)
Փոխառություն քարթվելական աղբյուրից։ Աճառյանը (ՀԱԲ 4, 95) միացնում է պոպոճ (բոբոճ) բառին, որ հավանաբար սրանից տարբեր է։
Զուգաբանություններ այլ լեզուներում
մեգր. bobolia
ճան. bombula
վրաց. oboba «սարդ»
Մատենագիտություն
ՀԱԲ 95
Տե՛ս նաեւ
Էջ 132, սյունակ 1 Էջ 132
ԲՈԳ (բոք, բոգի) «մի բույս՝ օձադեղ, օձախոտոր, ճնճիան»
Ծագումն անհայտ է
Էջ 132, սյունակ 1 Էջ 132
ԲՈԶԻ (բուզի) «արեւգակ» (բբ)
Անստույգ
Աճառյանը (ՀԱԲ 1, 460) միացնում է բեզակ «արեւգակ» բառի հետ։ Քիչ հավանական է համեմատությունը վրաց. mze, մեգր. bža «արեւգակ» բառերի հետ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց. mze «արեւգակ»
մեգր. bža «արեւգակ»
Մատենագիտություն
ՀԱԲ 460; Ջահ. ՀԼՊ 594, 597
Տե՛ս նաեւ