Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՀԱՐՈՒԱՆՑ
«հայոց հեթանոսական տոմարի 9-րդ ամսի հին անունը»
(տոմարական)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հարոյ բայի հար հիմքից (հմմտ. հարուստ, հարուած) կազմված գոյականի ձեւ` հգն. հարուանք-ի սեռականը:
ՀԱՐՈՒՐ
«մի դեղաբույս»
(բուսաբանություն)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՀԱՐՊԱՆ
«մի բույս»
(բուսաբանություն)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՀԱՐՄՆ
(-ին, -ունք)
«հարս»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *perk-
«հարցնել, խնդրել»
(անմիջական նախաձեւ՝ *prk-)
որտեղից նաեւ հարց:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հարսնութիւն,
հարսնանալ,
հարսնեղբայր,
հարսանիք
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
procus
«փեսացու, աղջիկ ուզող»
գոթ.
fraihnan
«հարցնել»
Մատենագիտություն
H. AG 464;
Աճ. ՀԱԲ 62
ՀԱՐՑ
(-ի, -ից)
«հարց, հարցում, խնդիր, հարցուփորձ, քննություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *perk'-
«հարցնել, խնդրել»
(անմիջական նախաձեւ՝ *prk'-sk-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հարցանել,
հարցուփորձ,
հարցումն,
հարցաւոր,
հարցուկ,
հարցութիւն,
գիտահարց,
հարահարց,
գետնահարց,
մեռելահարցութիւն,
հարցախնդիր,
հարցաքննիչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
pṛccháti
«հարցնում է»
լատ.
posco
«պահանջել, խնդրել»
հ. վ. գ.
forska
«հետազոտություն, հարց»
Մատենագիտություն
H. AG 464;
Աճ. ՀԱԲ 62-63
Տե՛ս նաեւ
ՀԱՐՔ
«փոփոխամտություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հարքացկոտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. պ.
prekǝ
«հակառակ»
ՀԱՐԱՒՐ
(ուշ` արօր)
«երամ, խումբ»
Ստուգաբանություն ()
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հարօրանալ
ՀԱՐՖԱՅ
«սպիտակ տուտտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբերեն
ՀԱՒ
I
(-ու, ուղ` -ոյ, -աց, -է)
«թռչուն, էգ թռչուն, հավ, աքաղաղ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *hauei-
«թռչուն»
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հաւադէտ,
հաւալուսն,
հաւախօս,
հաւակեր,
հաւահարց,
հաւահմայ,
քաջահաւ,
երաշտահաւ,
հաւապահ,
հաւթափեալ,
հաւամրգի,
եգիպտահաւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
vi-
ավեստ.
vay
լատ.
avis
«թռչուն»
հուն.
οἰωνός
«արծիվ»
Մատենագիտություն
H. AG 465;
Աճ. ՀԱԲ 66
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։