Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 761 բառահոդված (էջ 33/77)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 383, սյունակ 1 Էջ 383
ԿԱՉԱՂԱԿ (կեչեղակ) «կաչաղակ, անձեղ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ պ. kajāla
Փոխառության աղբյուր՝ քրդ. kaǰele
Փոխառութիւն իրանական աղբիւրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաչաղել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 519
Էջ 388, սյունակ 1 Էջ 388
ԿԱՍՈՒԼ (կասել, այլեւ կալսել՝ կալ-ի ազդեցութեամբ) «մանրել, մանրացնել, ջարդել»
Փոխառություն (թերեւս)
Փոխառության աղբյուր՝ ավ. kasu (կասկածելի) «փոքր, չնչին»
Փոխառության աղբյուր՝ պ. kāstān (կասկածելի) «փոքրացնել, նուազեցնել, պակասեցնել»
Փոխառութիւն իրանական աղբիւրից։ Կասկածելի են համարում Հիւբշմանը (AG 12) եւ Աճառյանը (ՀԱԲ 2, 532):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կասիչ, անկաս, դիւրակաս
Մատենագիտություն
AG 12; Աճ. ՀԱԲ 532
Տե՛ս նաեւ
Էջ 388, սյունակ 1 Էջ 388
ԿԱՏԱՂՈՒՆԻ «եկեղեցու վերնատուն» (կրոն.)
Փոխառություն
Փոխառութիւն, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած։
Էջ 389, սյունակ 1 Էջ 389
ԿԱՏԱՐ (-ի, -աց, -ոյ (°)) «ծայր, կատար, ավարտ, լեռնագագաթ, աքաղաղի կատար»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *geu- «ծռել, թեքել, կամար կապել» (անմիջական նախաձեւ՝ *gᵘ-od-)
Հազիվ թե ծագի սեմական աղբյուրից (հմմտ. եբր. keter «պսակ, թագ, կատար»):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կատարել, կատարումն, կատարելիք, կատարած, կատարեալ, կատարելապէս, կատարելամիտ, անկատար, լիակատար, դժուարակատար, երագակատար, բերակատար, հայրենակատար, խորհրդակատար, կամակատար
Նոր՝
գործակատար, յանձնակատար
Զուգաբանություններ այլ լեզուներում
նորվ. բրբ.
kyta
«սապատ, վեր ուռած ծալք, ուռուցք»
շվեդ. բրբ.
küt
«սապատ, պալար»
Էջ 389, սյունակ 1 Էջ 389
ԿԱՏԻԿ (զթիկ) «կատիկ, մակալեզու»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ թաթար. kadyk «կոշտ, պինդ, ցցված»
հմմտ. թաթար. kadyk «կոշտ, պինդ, ցցված» > ռուս. кадык «ադամախնձոր»։
Մատենագիտություն
Ջահ. ԼՀԳ 20
Էջ 389, սյունակ 1 Էջ 389
ԿԱՏՈՒ (-ոյ) «կատու»
Փոխառություն (թերեւս)
Փոխառության աղբյուր՝ ասոր. qattu (թերեւս)
կամ, թերեւս, մերձավոր մի այլ աղբյուր։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կատուապաշտութիւն, կատուակ, կատուականջ
Նոր՝
կատուախոտ, կատուաձուկ
Մատենագիտություն
H. AG 307; Աճ. ՀԱԲ 539-540
Էջ 391, սյունակ 1 Էջ 391
ԿԱՐԱՊԵՏ (-ի, -աց (°)) «առաջնորդող, առաջնընթացիկ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրան. (՞) (բուն աղբյուրը չի հավաստված)
փոխառութիւն իրանական աղբիւրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարապետել, կարապետութիւն, կարապետական, կարապետային
Նոր՝
նախակարապետ
Էջ 391, սյունակ 1 Էջ 391
ԿԱՐԱՍ (ուշ՝ -ոյ, -ի) «կարաս», կարաս-«կահույք, կահկարասի»
Փոխառություն (թերեւս)
Փոխառության աղբյուր՝ ուրարտ. xaraci (թերեւս)
Փոխառության աղբյուր՝ իրան. (՞) (թերեւս)
թերեւս փոխառութիւն ուրարտերենից, որտեղից փոխառուած պետք է լինեն նաեւ ագուլ. xaraci, կուր. xarace, լակ. xarazi: Սակայն հնարաւոր է նաեւ փոխառութիւնը իրանական աղբիւրից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարասի, կարասեկիր, կարասապան, գինեկարաս
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
kaláça
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 546; Olsen, NBA 887
Էջ 391, սյունակ 1 Էջ 391
ԿԱՐԱՒԱՆ (կարեւան, ուշ՝ կարուան, քաւրվան) «քարավան»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ մ. պ. kāravān
Փոխառության աղբյուր՝ մ. պ. kārvān
Փոխառության աղբյուր՝ պ. kārvān
փոխառութիւն իրանական աղբիւրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարաւանապետ
Մատենագիտություն
H. AG 167; Աճ. ՀԱԲ 547
Էջ 391, սյունակ 1 Էջ 391
ԿԱՐԱՒԱՆԴ «անակուշտ, կողատակ, գոտկատեղ» կամ «զրահի կապ (գոտի)»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրան. -band (բուն աղբյուրը չի հավաստված)
իրանական աղբիւրից (հմմտ. -վանդ = -band), բայց բուն աղբիւրը չի հաւաստուած։ Ըստ Փերիխանեանի (МЭСДЯ 59)՝ կարաւանդ < *karan «կողմ, կող» + -band: