Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ետ» որոնման արդյունք՝ 1892 բառահոդված
· Էջ 33 / 190
ԳԷԶ
(գեզ, գիզ)
(գեզ, գիզ)
«արատ, բիծ, ճեղք, ճեղքվածք, պատռվածք»
Ծագումն անհայտ է
Աղբյուր՝ ակկադ. gazāzu
(հազիվ թե)
«խուզել»
Աղբյուր՝ ակկադ. gizzu(m)
(հազիվ թե)
«խուզում»
Հազիվ թե որեւէ կապ ունի ակկադ. gazāzu «խուզել», gizzu(m) «խուզում» ձեւերի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գիզակն,
անգէզ,
գեզութիւն,
գզել,
գզիլ,
անգիզ,
բրդգզել,
բրդագզել,
գզզել,
գզգզել,
գզվտիլ
ԳԷՍ
I
(-ոյ, ուլ՝ նաեւ ու, -ի, -աց)
«երկար մազ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. gēs
Աղբյուր՝ պ. gēs
Փոխառութիւն իրանական աղբիւրից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գիսակ,
գիսաբուղխ,
գիսագերծ,
գիսախոխ,
գիսարձակ,
գիսաւոր,
ետթնագիսեան,
բառագէս,
ոսկեգիսակ,
վերագիսել
Նոր՝
գիսաստղ
գիսաստղ
Մատենագիտություն
H. AG 127;
Աճ. ՀԱԲ 551
ԳԷՍ
II
«քիվ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. γεῖσος
Ավելի քիչ հաւանական է նոյնութիւնը հայ. գէս «երկար մազ» բառի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ախաւեղագէս
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 97
ԳԷՐ
(գուէր)
«պարարտ, ճարպոտ, յուղահամ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g(u)hei-
«սնել, պարարտացնել»
(անմիջական նախաձեւ՝ *g(u)hai-ro-)
«սնել, պարարտացնել» արմատից (չկա Pok. IEW-ում)։ (հայ-սլաւոնական զուգաբանութիւն): Ջահ. ՀԼՊ 127 (կասկածելի է *ghei- > գէ անցումը՝ փոխանակ ջէ-ի. սլավ. ձեւերը հակուած են կապելու *guei- «ապրել, կեանք» արմատի ձեւերի հետ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գիրանալ,
գերանալ,
գիրութիւն,
գիրապարար,
գիրացութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
չեխ.
žir
լեհ.
żer (zyr) «սնունդ, կերակուր»
ռուս.
жир «ճարպ»
ռուս.
жирный «ճարպոտ» (ըստ Լիդենի եւ Ղափանցյունի)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 553;
Ֆասմեր ԷՍՐՅԱ 56;
Ջահ. ՀԼՊ 127
ԳԺՄ(Ն)ԻԼ
(դժմ(ն)իլ)
«զայրանալ, բարկանալ, խռովել»
Ծագումն անհայտ է
Աճառյանը (ՀԱԲ 1, 553) նախնական է համարում գժ-ով ձեւերը եւ դժ-ով ձեւերը կարծում է սխալ ստուգաբանությամբ դժ-ի առանձնացման հետեւանք. սակայն կարող է դժ-ով ձեւը լինել նախնական եւ ունենալ իրականական ծագում, եթե կապ չկա գժտիլ (գժդ-) բայի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գժմագոյն,
դժմագոյն,
գժմ(ն)ութիւն,
դժմութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 553
Տե՛ս նաեւ
ԳԺՏԵԼ
(գժդ-)
««բարկացնել, նեղացնել» (գժտիլ «խռովել, նեղանալ»)»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Թերեւս կապ ունի գժմ(ն)իլ բայի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գժտութիւն,
գժդութիւն
Տե՛ս նաեւ
ԳԻԳ
(դիգ)
«նետ» կամ «տեգ»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։