Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ական» որոնման արդյունք՝ 4658 բառահոդված
· Էջ 326 / 466
ՆԱՒԹ
I
(-ոյ, -ի)
«նավթ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական naft
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նաւթաբեր,
նաւթագործարան,
նաւթահանք,
նաւթահոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
naft
Մատենագիտություն
H. AG 202;
Աճ. ՀԱԲ 436
ՆԱԹ
II
(-ի, -ից)
(նօթ)
«կարմրադեղ (կարմիր ներկ)»
Ծագումն անհայտ է
Պատահական է նմանութիւնը «նավթ» բառին։
ՆԱԹԻ
(անաթի, նօթի, անօթի)
«քաղցած, անօթի»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *nag-
(անմիջական նախաձեւ՝ *nagh-ti-)
հայ-հունական զուգաբանութիւն
(հայ-հունական զուգաբանութիւն)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
(ա)նաթութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
νήφω «զգաստ լինել»
Մատենագիտություն
Pok. IEW 754
ՆԱՖԱԿ
«մշկապորտ (բոյս)»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *nafak
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
nafa
Մատենագիտություն
H. AG 203;
Աճ. ՀԱԲ 437
ՆԱՓՈՐՏՆ
(-ան, -ունք)
«նափորտ, շուրջառ, կրօնաւորի վերարկու»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ἀναφορά
(առանց բուն նախաձեւի վերականգնման)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 437
ՆԱՔԱՐԱԿԻՏ
(-ի)
«հին մանրադրամ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Աղբյուր՝ սողդ. n'krt'k
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 437
ՆԳՈՅՐ
«կոճք»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրանական (՞)
(թերեւս)
Ըստ Աճառեանի (ՀԱԲ 3, 438), նոյնն է նբոյր բառի հետ, որ Աճառեանը բխեցնում է հնդեւրոպական *neik- «հացահատիկը թափահարելով մաքրել, տեփրել» արմատից։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 438
Տե՛ս նաեւ
ՆԵԱՐԴ
(-ի, -ից, նաեւ -աց)
(նիարդ, նեարդ, նարդ, ներտ)
«նեարդ, ներվ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)neu-
«թելեր ոլորել, հիւսել»
(անմիջական նախաձեւ՝ *sneurt-)
Բնիկ հնդեւրոպական՝ *sneurt-` *(s)neu- «թելեր ոլորել, հիւսել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նեարդապատ,
նեարդատեսակ
Նոր՝
նեարդային, նեարդայնութիւն
նեարդային, նեարդայնութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
snāvan «կապ, լար»
աւ.
snāvarə «լար ջիղ»
հուն.
νευρά «պարան, լար. նեարդ»
Մատենագիտություն
H. AG 478;
Աճ. ՀԱԲ 438
ՆԵԽ
(-ոյ)
«նեխում նեխած»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *nek-
«մարմնական մահացում»
(անմիջական նախաձեւ՝ *nekh-)
Քիչ հաւանական է ենթադրել հնդեւրոպական *nek- «մարմնական մահացում» արմատի *nekh-ով տարբերակ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նեխել,
նեխած,
նեխական,
նեխութիւն,
նեխավայր,
նեխուտ
Նոր՝
հականեխել, հաւանեխական, հականեխում
հականեխել, հաւանեխական, հականեխում
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։