Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 324 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
ԹՆԱՊ
(թնօպ)
«մի բեկնաբեր բարձր ծառ, կվենի»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. tannūb
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 191
ԹՆՁԿԱԼ
(թնծկալ)
«վնգստալ, կաղկանձել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ten
«բնաձայնական»
Եթե բնաձայնական նոր կազմություն չէ, ապա թերեւս կապված է հնդեւրոպական *(s)ten բնաձայնական արմատի հետ, որտեղից` հայ. թնալ, թն(կ)թն(կ)ալ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թնծկթալ,
թնծկտոց
Տե՛ս նաեւ
ԹՆՁՈՒԿ
I
«խճճված, խառնված (մազ)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *tengh-
«ձգել, լարել»
(անմիջական նախաձեւ՝ *tenghio-)
հ.-ե. արմատ՝ *tenk-
«սեղմվել, խստանալ»
(անմիջական նախաձեւ՝ *tenkio-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական` *tenghio- կամ *tenkio-` *tengh- «ձգել, լարել» կամ *tenk- «սեղմվել, խստանալ» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թնձկռիլ,
թնձկել,
թնձկահան,
թնձկանալ,
թնձկռուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
թանձր ((*tengh>))
հ. իռլ.
pungr «ծանր»
թոխ. Ա
tänk «խանգարել»
թոխ. Բ
tank «խանգարել»
թոխ.
tanakti, tanc «սեղմվում է, խստանում է» ((*tenk>))
լիտ.
tankùs «խիտ»
ԹՆՁՈՒԿ
II
«մի տեսակ ուտելի սունկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *tenk-
Ծագումով թերեւս կապվում է նախորդի հետ: Հնդեւրոպական *tenk- արմատից ծագում են նաեւ բուսանուններ:
ԹՇՆԱՄ-
«անարգանք, նախատինք, հայհոյանք»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. dušnām
Աղբյուր՝ պ. dušnām
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թշնամանալ,
թշնամանք,
թշնամանիր,
թշնամանալից,
թշնամանասեր
Մատենագիտություն
H. AG 154;
Աճ. ՀԱԲ 191
ԹՇՆԱՄԻ
-ւոյ, -եաց
«թշնամի, ոսոխ, հակառակորդ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. dušman
Աղբյուր՝ պ. dušman
Փոխառություն` մ. պ., պ. dušman:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թշնամենալ,
թշնամիլ,
թշնամություն,
թշնամաբար,
թշնամական
Մատենագիտություն
H. AG 154, 512;
Աճ. ՀԱԲ 191-192
ԹՇՈՒԱՌ
(չուառ), -ի, -աց
«թշուառ, խեղճ, ողորմելի»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ պարթեւերեն dušfarr (dušfrr)
(հավանաբար)
Փոխառություն իրանական աղբյուրից, հավանաբար պարթեւերենից` պարթ. dušfarr (dušfrr). պարթեւական ձեւը երկուսի մոտ էլ չկա, այլ Ջահ. ՊԲՀ 1995, 2, 183:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թշուառանալ,
չուառանալ,
թշուառություն,
չուառություն,
թշուառաբան,
երեքթշուառեան,
չուառական
Մատենագիտություն
H. AG 154;
Աճ. ՀԱԲ 192;
Ջահ. ՊԲՀ 183
ԹՇՐԻՆ
«հրեական օրացոյցի յոթերորդ ամիս»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. tšrīn
Փոխառություն` ասոր. tšrīn:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 192
ԹՈԴԱՆ
«մի ձուկ»
Փոխառություն
Աղբյուր՝ իտալ. totano
Նոր փոխառություն` իտալ. totano:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 192
ԹՈԶԱԽ
«պրտուի փունջ կամ ծաղիկ»
Փոխառություն
Աղբյուր՝ թրք. tōzaq
Փոխառություն թյուրք-թաթարական աղբյուրից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 192
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։