Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված · Էջ 322 / 454
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 551, սյունակ 1 Էջ 551
ՅԵՂԿԵԼ (յեղքել) ««քննել» (այլեւ յեղկել «նախատել», «պարզել» կամ «սիրել» (ԲՀ))» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ:
Էջ 551, սյունակ 1 Էջ 551
ՅԵՂՄ ««մեղմ» (բ.` «գոլ, գաղջ»)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *el- «հանգստանալ» (անմիջական նախաձեւ՝ *el-mo-)
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *el- «հանգստանալ» (°) արմատի հետ՝ *el-mo-:
Էջ 551, սյունակ 1 Էջ 551
ՅԵՂՆՋԵԼ «ջնջել» (ԲՀ)
Անստույգ (թերեւս)
Բաղադրություն՝ յեղնջումն: Թերեւս կապ ունի յեղուլ բայի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յեղնջումն
Տե՛ս նաեւ
Էջ 551, սյունակ 1 Էջ 551
ՅԵՂՈՒԵԼ (յեսուել) ««հոխորտալ, խրոխտալ» (ԲՀ` «յոխորտել» եւ «խրոխտալ»)» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ:
Էջ 551, սյունակ 1 Էջ 551
ՅԵՂՋ «լի, լեցուն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *pel- «թափել, լցնել» (անմիջական նախաձեւ՝ *pel-sk-)
որից հեղուլ (զեղուլ < *զհեղուլ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յեղցեալ, շաղայեղջ, բազմայեղջ, արիւնայեղջութիւն, յոգնայեղջ, երդմնայեղջ, թշուառայեղջ, իմաստայեղջ, լուսայեղջ, խորհրդայեղջ, խորշակայեղջ, զեղջ
Տե՛ս նաեւ
Էջ 552, սյունակ 1 Էջ 552
ՅԵՌ «իրար կողքի շարված, ընդելուզված»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ser- «շարել» (անմիջական նախաձեւ՝ *ser-s-)
«շարել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յեռուլ, յեռել, յեռումն, մարգարտայեռ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. sarat «թել»
հուն. εἴρω «շարել, ընդելուզել»
լատ. sero «հյուսել, միացնել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 396
Էջ 552, սյունակ 1 Էջ 552
ՅԵՍԱՆ (-ի, -ից, -աց) (եսան) «հեսան, սրոց»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
ինչ-որ *ek'-no- տիպի բարբառային ձեւից, որ գոյություն է ունեցել սկզբնային ձայնավորներով՝ *ak'-, *ok'- եւ առանց սկզբնային ձայնավորների k'-ով սկսվող արմատական ձեւերի կողքին
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յեսանասուր, յեսանել
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ. sang «հեսան» (հմմտ. *k'o-no-, k'ə-no-)
Էջ 552, սյունակ 1 Էջ 552
ՅԵՍԱՐԱՅ «ձեռն իմ» (ԲՀ)
Ծագումն անհայտ է (թերեւս)
Առնված է ինչ-որ մեկնողական երկից
Էջ 552, սյունակ 1 Էջ 552
ՅԵՏԵԼ II «տրտնջալ եւ խնդրել» (ԲՀ)
Անստույգ
Ծագումն անհայտ է
Էջ 552, սյունակ 1 Էջ 552
ՅԵՏԻՆ «կտակ»
Իմաստափոխություն
Յետին «վերջին» բառն է՝ գործածված «վերջին կամք, կտակ» իմաստով. Աճառյանը (կասկածով համարում է խաբարված յետկար բառը, բայց նշում է, որ Ղեւոնդ պատմիչը գրում է. «Գրե զվերջինս բանից իւրոց»)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 397