Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված
· Էջ 322 / 430
ՍԱԴԱՐ
«մի տեսակ երիցուկ»
Ծագումն անհայտ է
ՍԱԴՐԵԼ
(սադիր)
«հորդորել, դրդել, համարել, թվել»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սադրանք,
սադրիչ,
չարասադիր
ՍԱԼԱՐ
«ամբողջ»
Ծագումն անհայտ է
ՍԱԼԱՐԻԼ
(բ. սալօյ «թաքուն, ծածուկ»)
«թաքնվել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *k’el-
«ծածկել, թաքցնել, վարագուրել»
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
selō «ծածկել, թաքցնել, պահել»
հ. իռլ.
celom «ծածկում եմ»
Մատենագիտություն
ՊԲՀ 260
ՍԱԼԵԼ
«անուշադիր լինել»
Ծագումն անհայտ է
ՍԱԼՈՐ
(շլոր, շլոռ)
«սալոր»
Ծագումն անհայտ է
Կան արտաքնապես նման ձեւեր, բայց հարաբերությունը հայերենի հետ պարզ չէ։ Ակկադ. šallūru(m)-ի հարմար կասկածով ենթադրում են «զկեռ» իմաստը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սալորենի
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
слива (հնդեւրոպական *sleivā- «կապտաւուն» ձեւից)
վրաց.
qliavi
ակկադ.
šallūru(m)
ՍԱԿ
I
-ի, -աց
«չափ, պայման, սահմանված կարգ, գին, օրենք»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սակեալ,
սակայն,
սակաւ,
սակս,
սակագին,
սակարան,
սակարկել,
սակարկություն
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ.
say «թիվ»
Մատենագիտություն
Olsen, NBA 905
Տե՛ս նաեւ
ՍԱԿ-
(սակարան «սափոր, ջրաման» կամ «մառան» բառում)
Ծագումն անհայտ է
ՍԱԿԱՌ
(սակառի), -ի-ա
«կողով»
Ծագումն անհայտ է
Օլսենը (NBA 451) ենթադրում է իրանական *sakarinia տիպի մի աղբյուր:
ՍԱԿԱՍ
II
«թոք (բ. «ստոծանի»)»
Ծագումն անհայտ է
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։