Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 322 / 919
ԼՈՒՄՆ
(լուսունի)
«աչքի բիծ, ակնաբիծ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *leuk-
«լուսավորել, լուսավոր»
(անմիջական նախաձեւ՝ *luk'on-)
որից նաեւ՝ լոյս, լուսին
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լնագույն,
լսնաձեւ,
լսնանալ,
լսնիլ,
հաւալուսն
ԼՈՒՍՏԵՐ
(լուստեր նյութից կապակցության մեջ)
Ծագումն անհայտ է
ԼՈՒՏԱՍ
(լոտաս, լաւտաս, լօտաս, ղովտոս (սխալմամբ՝ պղովտոս, պրանթոս, պրոտոս))
«լոտոս»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. λωτός
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 303
ԼՈՒՐ
I
-ոյ
«լսելը, լսողություն, համբավ, քարոզ, ձայն, հնչյուն, հնազանդություն, լսելի բան, լուր»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *kleu-
«լսել»
(անմիջական նախաձեւ՝ *kluro-)
որտեղից նաեւ լու, լսել, լուռ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լրտես,
լրտեսել,
անլուր,
ականջալուր,
դիւրալուր,
դժւարալուր,
չլուր
Նոր՝
լրաբեր, լրագիր, լրագրային, լրագրավաճառ, լրագրող, լրագրել
լրաբեր, լրագիր, լրագրային, լրագրավաճառ, լրագրող, լրագրել
Մատենագիտություն
H. AG 453;
Աճ. ՀԱԲ 306-307
ԼՈՒՐ
II
«հասարակ, սոսկական, լոկ, միայն, միայն թե»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *leu-
«անջատել, քակել»
(անմիջական նախաձեւ՝ *lu-tro-)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
λυτρον «փրկագին»
հ. խլ.
lauss «ազատ, արձակ»
թոխ. A
lo «անջատ, բաժան»
թոխ. B
lau «անջատ, բաժան»
ԼՈՒՐԹ
(լուրթն-)
«պարզ, բաց, պայծառ, բաց կապույտ, մուգ, մութ»
Ստուգաբանություն
Ակնհայտորեն կապված է լուրջ արմատի հետ (տե՛ս):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լրթանալ,
լրթնատեսիլ,
լրթալոյս,
լրթագոյն
Տե՛ս նաեւ
ԼՈՒՐՋ
-ի, -աց
«պարզ, բաց, բաց-կապույտ, պայծառ, ուրախ, զվարթ, պայծառամիտ, արթուն, զգոն, սթափ, լուրջ»
Անստույգ
Լուրթ արմատի տարբերակը. հազիվ թե կապված լինի հնդեւրոպական *lenk- (այստեղից՝ լոյս) եւ *k'leu- «ողողել, մաքրել» (հմմտ. գոթ. hlūtrs «լուսավոր, մաքուր, պարզ») արմատների հետ: Քանի որ գտնվում է արշալուրջ-ք բառի մեջ, որի առաջին բաղադրիչը (արշա-) իրանական է, հնարավոր է լուրջ-ը նույնպես իրանական ծագում ունենա:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լրջանալ,
լրջամտանք,
լրջմտութիւն,
լրջմիտ,
լրջամիտ,
արշալուրջք
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ.
hlūtrs «լուսավոր, մաքուր, պարզ»
Տե՛ս նաեւ
ԼՈՒՑԱՆԵԼ
(լոյց-)
«վառել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *leuk-
«լուսավորել, լուսավոր»
(անմիջական նախաձեւ՝ *louks կամ *leuk-k'-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լուցկի,
լուցուն,
լուցումն,
ճրագալոյց,
կրակալոյց,
ջահալուցութիւն
Նոր՝
լուցափայտ
լուցափայտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
lougazzen, lohazzen «բոցավառվել, այրվել»
խեթ.
lukkāi «վառել, կացնել»
Մատենագիտություն
H. AG 455;
Աճ. ՀԱԲ 296
Տե՛ս նաեւ
ԼՈՒՔ
I
«հանգստացուցիչ մի բուժահեղուկ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. lu‘ūq
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 305
ԼՈՒՔ
II
(լօք, լոք, լաք, լէօք)
«մի տեսակ խեժ, ներկանյութ, լայքա»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. luk
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 305
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։