Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 320 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 266, սյունակ 1 Էջ 266
ԹԷՆՍՈՒԽ (բբ) «անուշահոտ ծխանելիք» (բժշկարան բառարան)
Փոխառություն
Աղբյուր՝ թրք. tensux
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 181
Էջ 266, սյունակ 1 Էջ 266
ԹԷՍԱՐԱՄ (ԲՀ) (թեսամար) «մեծություն» (Բառարան Հայկազեան)
Անստույգ
Ծագումն անհայտ է:
Էջ 266, սյունակ 1 Էջ 266
ԹԹՈՒ «թթու, թթվահամ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)teuə- «թանձրանալ» (անմիջական նախաձեւ՝ *tu-tuo-) կրկնաւոր ձեւ
հին ձեւը պահպանւած է վրաց. tutubo «մի բոյս» ձեւի մէջ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թթուենի, թթուաբար, թթուաբեր, թթուագոյն, թթուեցուցանել, թթուիկ, թթուութիւն, թթուոց
Նոր՝
թթվատ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. στύφ(ε)λος «պինդ, թթու, կծու»
հուն. στυφος «տտիպ»
Էջ 266, սյունակ 1 Էջ 266
ԹԻ -ոյ «թի»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pet- «մաքրել» (անմիջական նախաձեւ՝ *pteuo-) վերականգնում է *ptio- ձեւ
*pteuo-` *pet- «մաքրել» արմատի կողքին: Pokorny-ն (IEW 1, 627) հայ. ձեւը չի տալիս:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թիակ, թիաւոր
Նոր՝
թիապարտ, թիարան, թիավարել, եռաթի, զուգաթի, հրաթի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. πτύον, πτέον «երնելու թի» (հայ-հունական զուգաբանութիւն)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 180-181; Ջահ. ՀԼՊ 144; Pokorny IEW 627
Էջ 266, սյունակ 1 Էջ 266
ԹԻԱԿՈՍ (փխնկ. թիասոս) «խումբ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ϑίασος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 182
Էջ 266, սյունակ 1 Էջ 266
ԹԻԶ (-ի, -աց) «թիզ, թզաչափ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *steigh- «քայլել, ելնել, բարձրանալ» (անմիջական նախաձեւ՝ *tighiā-) *tigh- (երկրորդական ձեւ)
որտեղից՝ *st(o)igho-, *stigh-tā- «ճանապարհ, ուղի»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թզեան, թզաչափ, թզաչափաբար, թզուկ, թզահասակ, երեքթզեան, իննըթզեան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. στιξ, -χος, στοσχος «շարք, կարգ»
հ. իռլ. teiht «գնալը, ընթացք»
հ. վ. գ. stig «արահետ, աստիճան»
հ. վ. գ. steg «կամրջակ, ուղիղ գիծ»
լատվ. stiga «արահետ»
Էջ 266, սյունակ 1 Էջ 266
ԹԻԹԵՂՆ (-թղան, -թղունք) (թեթեղն) «թիթեղ, բարակ թերթ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pet- «տարածել» (անմիջական նախաձեւ՝ *ptei-ptelon-) Կրկնաւոր կազմութիւն
Աճառեանը (ՀԱԲ 2, 185) բխեցնում է նոյն աղբիւրից, ինչ թիռ, թեր, այսինքն՝ *pet- «տապալել, թռչել, ընկնել» արմատից: Pokorny-ն (IEW 1, 1061) կասկածով բխեցնում է հնդեւրոպական
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թիթեղնակապ
Նոր՝
թիթեղագործ, թիթեղանման, թիթեղապատ, թիթեղեայ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. πεχαλόν «թերթ, թիթեղ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 185; Pokorny IEW 1061
Տե՛ս նաեւ
Էջ 267, սյունակ 1 Էջ 267
ԹԻԹԵՌՆ (-թռան, -թռունք, -թռունք, -թռանց) (թիթեղն) «թիթեռ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pet- «տապալել, թռչել, ընկնել» (անմիջական նախաձեւ՝ *pter-) Կրկնաւոր կազմութիւն
Կրկնաւոր կազմութիւն՝ *pter- ձեւից (հմմտ. թիթեղն)՝ *pet- «տապալել, թռչել, ընկնել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թիթեռնիկ, թիթեռնաձեւ, թիթեռնազգի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. թիռ
հայ. թեր
Էջ 267, սյունակ 1 Էջ 267
ԹԻԹՈՒՄ (թրթում) «աղտոտ, սումախ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. tutum
սխալագրութեամբ՝ թրթում
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 183
Էջ 267, սյունակ 1 Էջ 267
ԹԻԼ (-ի, -աց) «բլուր, հողաբլուր»
Փոխառություն
Աղբյուր՝ արամ. tillā
Աղբյուր՝ ասոր. tēlā
Աղբյուր՝ արաբ. tall
Փոխառութիւն սեմական աղբիւրից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 184