Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«պար» որոնման արդյունք՝ 652 բառահոդված
· Էջ 32 / 66
ԿՈՐԱՔ
(նոր բառ)
«կապար (բույս)»
Ծագումն անհայտ է
ԿՈՒՂ
«ծալք, ոլորք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *geu-
«ծռել, կամար կազմել»
(անմիջական նախաձեւ՝ *gu-lo-)
Ավելի քիչ հավանական է *gōl- < *gel- «գնդ(վ)ել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երեքկուղ,
երեքկղի,
չորեքկուղի,
քառակղեան,
կղել,
կղան,
կղացու
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
γυλον «խոռոչ, ուռուցիկություն»
հ. վ. գ.
kiulla «գրպան»
հ. իսլ.
kyll «պարկ, տոպրակ. գրպան»
ԿՍԱՒ
(-ոյ)
«վուշ, վուշից պատրաստված կտոր, կտավից հագուստ, պարան, կտավեղեն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
կուտ բառից (տե՛ս), որը տարածվել է ողջ Առաջավոր Ասիայում եւ Եւրոպայում՝ տալով զանազան ածանցյալներ։ Հայտնված է նաեւ հակառակ կարծիքը, ըստ որի բոլոր ձեւերի աղբյուրն է սումեր. gada, որից՝ ակկադ. kitū(m), սրանից էլ մյուս ձեւերը․ սակայն այս ձեւերից ոչ մեկը հայերենի ձեւը չի բացատրում՝ ասոր. gəttau «բամբակ» ձեւը ոչ թե ակկադերենից է (Von Soden, AHW 1, 495), այլ հայերենից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կտաւագործ,
կտաւավաճառ,
կտաւեայ,
կտաւի,
կտաւեղէն,
կտաւատ,
հատկտաւ,
կտաւագործութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
սումեր.
gada
ակկադ.
kitū(m)
ասոր.
gəttau «բամբակ»
Մատենագիտություն
H. AG 360;
Աճ. ՀԱԲ 675-676;
Von Soden, AHW 495
Տե՛ս նաեւ
ՀԱԶԱՐԱՈՒԽՏ
«պարսկական մի տիտղոս»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *hazar(a)ft
Աղբյուր՝ պ. hazaraft
Մատենագիտություն
H. AG 174;
Աճ. ՀԱԲ 7;
Ջահ. ՀԼՊ 529
ՀԱԶԱՐԴԱՐՈՒՆ
«մի ծաղիկ»
Փոխառություն
Աղբյուր՝ պարսկական (՞)
(բուն աղբյուրը չի հավաստված)
բայց բուն աղբյուրը չի հավաստված
ՀԱԶԻՄԱԹ
«մի տեսակ վհուկ»
Անստույգ
Բանի կերպարանքը թվում է արաբական, բայց բուն աղբյուրը չի հավաստված:
ՀԱԼՀԱԼԵՄ
«մի բույս»
Փոխառություն
Փոխառություն, բայց բուն աղբյուրը (պարսկերեն) չի հավաստված:
ՀԱԿԱՏԵԼ
«մտածել, խորհել, պարուրել»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է (հավանաբար)
Անստույգ բառ: Ծագումն անհայտ է (հավանաբար կապ չունի հակ արմատի հետ)
ՀԱՄԲԱՐՈՒ
(-ի, -աց)
(համբարի, -բույ, -եաց)
«հուշկապարիկ, ոգի»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *hambaru-
Աղբյուր՝ պ. hambaruna
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 24
ՀԱՆԳԱՄԱՆ
(-ք, -աց)
«հանգամանք, պարագայ, կերպ, եղանակ, ձեւ, օրինակ, կաղապար, մոդել, պատճառ, ապացոյց, տեղեկութիւն»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. hangām
«ժամանակ, ժամկէտ, հանգամանք»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանգամանալից,
հանգամանաւրէն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 36;
Ջահ. ՀԼՊ 530
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։