Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՇԽԷՏ
«աշխետ, շիկակարմիր, հրագոյն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ավ. xšaēta-
Իրանական փոխառություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աշխետաձի,
աշխետութիւն,
աշխետանալ
Մատենագիտություն
H. AG 101;
Աճ. ՀԱԲ 219
ԱՇԽՈՅԺ
(աշխույժ)
«ուժեղ, արի, քաջ, եռանդուն»
Ստուգաբանություն (փոխառություն)
բայց բուն աղբյուրը չի հավաստված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աշխոյժք,
աշխոյժութիւն,
աշխոյժուհի
ԱՇԿԱՐԱՅ
«հայտնապես»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պազենդ. āškārā
փոխատու լեզու՝ պ. āškārā
Մատենագիտություն
H. AG 102;
Աճ. ՀԱԲ 219
ԱՇՆԱՊ
«մի բույս»
Ստուգաբանություն (փոխառություն)
ԱՇՈԳԻ
(ոշոգի, ուշոգի)
«առանձին, հատուկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. āšōγ (ušōγ)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առաշոգ,
առոշոգի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 220
ԱՇՈՒՆ
(-նան)
«աշուն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *os-en-
«աշուն»
(անմիջական նախաձեւ՝ *os-skh-on-, *es-en-, *os-en-)
Բնիկ հնդեւրոպական, բայց բուն նախաձեւի վերականգնումը դժվարություն է հարուցում.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աշնանաբեկ,
աշնանային,
աշնանայք,
աշնանատունկ,
աշնանի,
աշնային,
աշնայնի
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ.
asans
«բերքահավաք, հունձք. ամառ»
պրուս.
assanis
ռուս.
осень
«աշուն»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 123
ԱՇՏԱՆԱԿ
(-ի, -աց)
«մոմակալ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրթ. *ātistānak
փոխատու լեզու՝ հ. պրթ. *ātrštānaka
Փերիխանյանը (МЕСДЯ, 27-28) վերականգնում է պրթ. *ātistānak < հ. պրթ. *ātrštānaka:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աշտանակազարդ,
աշտանակակիր,
աշտանակամազ,
աշտանակել
Մատենագիտություն
МЕСДЯ 27-28
ԱՇՏԱՐԱԿ
(-ի, -աց)
«աշտարակ, բերդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աշտարակագործ,
աշտարակագործութիւն,
աշտարակեայ,
աշտարակել
ԱՇՏԵԱՅ
(-ի, -ից)
(աշտե, աշտեան, աշտեն)
«աշտե, երկարակոթ նիզակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ավ. aršti
փոխատու լեզու՝ հ. պ. aršti
փոխատու լեզու՝ մ. պ. aršt
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աշտենաւոր,
աշտեաւոր
Մատենագիտություն
H. AG 102, 510;
Աճ. ՀԱԲ 221
ԱՇՏՈՒՃ
(-ոյ)
(աստուճ, աշտուճ)
««ցամաք» (հաց)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ խոտ.-սակ. astauča
«ցամաք»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 515
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։