Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 3178 բառահոդված (էջ 32/318)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 113, սյունակ 1 Էջ 113
ԲԱԿՏԵՐԵԼ «՞»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ:
Էջ 113, սյունակ 1 Էջ 113
ԲԱՀ (-ու, ուշ՝ -ի, -ից) «բահ, երկաթե թի»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bher- «սուր գործիքով գործել՝ ծակել, կտրել, ճեղքել» (անմիջական նախաձեւ՝ *bhr-ti- կամ *bher-ti-)
Հայերեն ա-ով ձեւը սովորական չէ, եւ հնարավոր է ենթադրել իրանական աղբյուր, ինչպես մահ բառի դեպքում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բահաւոր, բահել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. φάρος «գութան»
լատ. forō-, āre
հ. վ. գ. boron «ծակել»
ռուս. борона «ցաքան»
ռուս. брить «ածիլել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 392-393
Էջ 113, սյունակ 1 Էջ 113
ԲԱՀՂԱԿ (պահղակ) «ինչ-որ գորգանման բան»
Փոխառություն
իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը հայտնի չէ:
Էջ 114, սյունակ 1 Էջ 114
ԲԱՀՈՒԿ «գեղեցիկ» (ԲՀ)
Անստույգ
Ծագումն անհայտ է
Էջ 114, սյունակ 1 Էջ 114
ԲԱՀՐԱԿ II «մի ընդեղեն»
Ծագումն անհայտ է
Էջ 114, սյունակ 1 Էջ 114
ԲԱՂ I «կից, հար»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bhendh- «կապել» (անմիջական նախաձեւ՝ *bhendh-la-) ածանցյալ ձեւ
Բաղ-ը գործածված է հատկապես հունաբան հեղինակների երկերում որպես նախածանց՝ փադ-ին զուգահեռ: Ծագումը չի պարզված: Մնացած վարկածներն ավելի անհավանական են. 1. բաղեղն-ի եւ հնդեւրոպական *bhel-eno- (թունավոր խոտերի նշանակում) հիմքի նմանությունը պատահական է: 2. բաղ-ի եւ փադ-ի նույնացումը որպես բարբառային հնագույն տարբերակներ կասկածելի է. պատահական պետք է համարել նմանությունը բյուրք. bār «կապել» արմատի հետ, եթե նկատի առնենք, որ հայ դ-ն նախապես ձայնորդային հնչում է ունեցել:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բաղայք, բաղել, բաղբաղայք, բաղաբաղել, բաղբաղանք, բաղբաղել, անբաղայ, անբաղայապես, անբաղապես, անբաղադայ, կողբաղ, բաղեղն, բաղել, բառեղ, բարեխ, զբաղիլ, սբաղիլ, զբաղնուլ, զբաղանք, զբաղասեր, զբաղկոտ, ընդզբաղիլ, անզբաղապես, բազմազբաղ, զբաղայեղ
Էջ 114, սյունակ 1 Էջ 114
ԲԱՂԱԿՏԻ «պատերազմ, կռիվ, կազմ» (ԲՀ)
Անստույգ
Ծագումն անհայտ է
Էջ 115, սյունակ 1 Էջ 115
ԲԱՂԲԱՃ «մսով կարկանդակ» (բբ)
Ծագումն անհայտ է
Էջ 115, սյունակ 1 Էջ 115
ԲԱՂՁ (-ի, -ից) «իղձ, փափագ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bhel- (անմիջական նախաձեւ՝ *bhelg'h)
եթե Պետերսոնը (Ar. u Arm. Stud., 128) ճիշտ է համեմատում օս. bālun «ցանկանալ, ձգտել» ու լիտվ. balvas «նուէր» բառերի հետ եւ վերականգնում հնդեւրոպական *bhel- արմատը (*bhelg'h > բաղձ)։ իրանագետ Աբաեւը հակված է օսական ձեւը հանգեցնելու հնդեւրոպական *vel- «ցանկանալ» արմատին՝ ենթադրելով իրան. v>ou. b անսովոր անցում (v-ի ուժեղացում)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բաղձանալ, բաղձանք, բաղձալի, բազմաբաղձ, բազմաբաղձիկ, երեքբաղձեան, մեծաբաղձ
Նոր՝
հայրենաբաղձութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
օս. bālun «ցանկանալ, ձգտել»
լիտվ. balvas «նուէր»
Մատենագիտություն
Ar. u Arm. Stud. 128; Աբաեւ, ИЭСОЯ 248
Էջ 115, սյունակ 1 Էջ 115
ԲԱՂՈՒԿ «նարինջ»
Ծագումն անհայտ է