Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ետ» որոնման արդյունք՝ 1892 բառահոդված · Էջ 32 / 190
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 156, սյունակ 1 Էջ 156
ԳԵՏԻՆ (-ոյ, աւք) «գետին, հողի մակերես»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *uedeno- «հող, գետին» (անմիջական նախաձեւ՝ *ued-) արմատից
(չկա Pok. IEW-ում):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գետնաբերդ, գետնագնաց, գետնակոշ, գետնահարց, գետնաձայն, գետնաշարժ, գետնառիւծ, գետնաչափ, գետնատարած, գետնատուն, գետնափոր, գետնել, զգետնել, դաշտագետին, մարգագետին, փշագետին, գետնայարկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ούδας «գետին, հողի մակերես»
հուն. έδαφος «հիմք, հող, գետին»
խեթ. utne «երկիր»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 155, 198
Էջ 157, սյունակ 1 Էջ 157
ԳԵՐԱՆ (-ի, -աց, ուշ՝ -ից) «գերան, մարդակ, մի օդերեւոյթ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *uer- «լաստենի. գերան. ձող» (անմիջական նախաձեւ՝ *uerŝnā- *uer(ն)nā-)
հիմքից։ (հայ-ալբանա-կելտական զուգաբանութիւն)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գերանալից, գերանալիր, գերանակիր, գերանաձեւ, գերանանալ, բազմագերան, բնագերան, մայրագերան
Զուգաբանություններ այլ լեզուներում
ալբ. verrε «լաստենի»
բրետ. gwern «կայմ. լաստենի»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 540; Pok. IEW 1169
Էջ 157, սյունակ 1 Էջ 157
ԳԵՐԱՆԴԻ «գերանդի, մանգաղ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *uer- «պտտել, ծռել» (անմիջական նախաձեւ՝ *uerŝnā-)
եթե կապ ունի գերան (*uerŝnā-) բառի կամ *uer- «պտտել, ծռել» արմատի հետ (հմմտ. հ. հնդկ. vrnta- «կոթ. ցողուն») (՞) (ըստ Պետերսոնի)։ քիչ հաւանական է բխեցումը *uer- «պատռել, ճեղքել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գերանդազէն, գերանդաբեր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. vrnta- «կոթ. ցողուն»
Էջ 157, սյունակ 1 Էջ 157
ԳԵՐԲՆ «սրբիչ, ջնջոց. ավել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uer- «պտտել» (անմիջական նախաձեւ՝ *uer-p-om-) *p- ածականով
արմատից։ Աւելի քիչ հաւանական է կապել գերփել (գերթել) «շորթել, կողոպտել, ջնջել, աւերել» բայի արմատի հետ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ρωπες «ճիպոտներ, թուփ, թփուտ»
լատ. veprēs «փշաթուփ»
հ. վ. գ. worf «գերանդու կոթ»
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 157, սյունակ 1 Էջ 157
ԳԵՐԵՐԻ «գետնասողուն»
Ծագումն անհայտ է
Էջ 158, սյունակ 1 Էջ 158
ԳԶԵՌԵԼ «շորթել, կորզել»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *ueg'h- «շարժել, քաշել, տանել»
Աղբյուր՝ թաթվ. gza- (հազիվ թե) «ճանապարհ»
որեւէ կապ կա հնդեւրոպական *ueg'h- «շարժել, քաշել, տանել» արմատի հետ, որ պիտի տար *գեզ եւ նորից, թերեւս, հայերենի միջնորդությամբ, փոխառված է թաթվ. gza- «ճանապարհ» բառը։
Էջ 158, սյունակ 1 Էջ 158
ԳԶԻՐ II «գյուղապետի (տանուտերի օգնական)»
Ստուգաբանություն
Էջ 159, սյունակ 1 Էջ 159
ԳԶԻՐ III (գզեր) «խոչ, խոչընդոտ» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Բաղադրութիւն՝ գզրել: Անստոյգ բառ: Կապ ունի՞ գզրել «զղջալ, ափսոսալ» բայի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գզրել
Էջ 159, սյունակ 1 Էջ 159
ԳԶՐԵԼ «զղջալ, ափսոսալ»
Ծագումն անհայտ է
Կապ ունի՞ արդիւնք գզիր «խոչ» բառի հետ:
Տե՛ս նաեւ
Էջ 159, սյունակ 1 Էջ 159
ԳԶՐՈՑ «սնդուկ, արկղ, տուփ»
Անստույգ (թերեւս)
Բաղադրութիւն՝ գզրոցիկ: Բաղկացած է գզր- արմատից, որ թերեւս կապ ունի գզիր «սեզ, կնիւն, պրտու՝ կողով կամ խսիր հիւսելու համար» բառի հետ, եւ -ոց ածանցից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գզրոցիկ
Տե՛ս նաեւ