Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՊՕՍՊՕՍՈՂ
«կեղծավոր, խաբեբա»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբերենից basbasa
«պոչ խաղացնել»
Եթե կապ չունի պոսել բայի հետ (գրության տարբերությամբ), ապա, ինչպես կարծում է Աճառյանը (ՀԱԲ 4, 117), «պոչ խաղացնել»
Մատենագիտություն
ՀԱԲ 117
Տե՛ս նաեւ
ՋԱԽԵԼ
(ջաղխել)
«խփել, ջախջախել»
Ստուգաբանություն (փոխառություն)
մի կողմից՝ խեթ. zah(h)- «խփել», zahhāi- «ճակատամարտ» եւ, մյուս կողմից, վրաց. jah «խփել», ճան. jax «մրճահարել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ջախջախ,
ջախջախել,
ջա(ղ)խումն,
ջախջախանք,
անջաղխաջախ,
ջանջախել,
ջանջխել,
ջնջխել
Զուգաբանություններ այլ լեզուներում
խեթ.
zah(h)-
«խփել»
խեթ.
zahhāi-
«ճակատամարտ»
վրաց.
jah
«խփել»
ճան.
jax
«մրճահարել»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 320;
Աճ. ՀԱԲ 119
ԶԱՇԱՆՔ
(ջալհանք)
«հեթանոսական տոն, զոհ, նվեր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. jašn
ՄԱՆԴԻԿՈՍ
«մի տեսակ ընտիր ձեթ»
Ստուգաբանություն (փոխառություն)
ՍԱՊԵՆԵԹ
«անվավերական գործք առաքելոց», «պրակասսաբագիր»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՍԱՏԵՄ
««հեթանոս, այլազգի» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ: Ծագումն անհայտ է
ՍԵԹ
«պաճուճանք»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
(սեթեւեթ բառում)
ՍԿԵԼ
«արթուն մնալ, չքնել, ուշադիր լինել, հսկել»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ խեթ. hušk
«սպասել»
թերեւս փոխառություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հսկել,
հսկումն,
հսկուն,
հսկիչ,
վերահսկիչ,
վերահսկողություն
ՍՈՒԲՈՍ
(տուբոս)
«Եթովպիայում ապրող երկկենցաղ մի կենդանի»
Ստուգաբանություն (անստույգ)
Անստույգ բառ: Ծագումն անհայտ է:
ՍՏՈ(Ր)ՓԱՅ
«նվաստ»
(ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ: Եթե ճիշտ է ր-ով տարբերակը, ապա թերեւս առկա է ստոր-ով կազմության, եւ այդ դեպքում անհայտ է փայ-ը, եթե ր-ով տարբերակը հավելագրության արդյունք է, ապա, թերեւս, իրոք կապ կա ստոփա «ատել» բառահոդվածի հետ, ինչպես կարծում է ՀԲ-ի քննական տեքստի հրատարակիչը:- Ամալյան, ԲՀ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստո(ր)փայութիւն
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։