Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 529 բառահոդված (էջ 32/53)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 468, սյունակ 1 Էջ 468
ՀՈՒՊ (-ոյ, ուշ` -ի, -ից) «մոտ, կից, սեղմ, անմիջապես»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ub- «սեղմել»
Աճառյանը, (ՀԱԲ 3, 124) առանձնացնում է հնից եկող հուպ «մոտ» եւ հուպ «սեղմում, սեղմելը» արմատները եւ երկրորդն է համեմատում հ. հնդկ. ubjάti ձեւի հետ, իսկ առաջինը համեմատում է լատ. sub «տակ, մոտ» բառի հետ, որ ծագում է *sub- ձեւից: Հնարավոր է երկու ձեւերի բաղարկում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հպիլ, հպաբար, հպատուր, հպելիք, դիւրահուպ, երկրահուպ, վաղահուպ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ubjάti
«ցած է սեղմում»
լիտվ.
ūbyti
«շտապեցնել»
Մատենագիտություն
Աճառյան (ՀԱԲ) 124
Էջ 471, սյունակ 1 Էջ 471
ՀՐԱՒԵՐ (միջ. հայ. հաւեր) «հրավեր, կոչ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *fravē-
հմմտ. ավ. fravē- «նկարել», սողդ. frawē «խուզարկել, հրավիրել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հրաւիրել, հրաւիրատու, հրաւիրումն, հրաւիրաթուղթ, հրաւիրատոմս
Մատենագիտություն
H. AG 123; Աճ. ՀԱԲ 134
Էջ 471, սյունակ 1 Էջ 471
ՀՐԵԱՅ (-ի, -ից) «հրեա»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. īhūdāyā (yūdāyā)
ըսղարկված հայերեն -եայ ածանցի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հրեաբար, հրեական, հրեակողմն, հրեանալ, հրեապես, հրեարէն, հրեութիւն, Հրեաստան
Մատենագիտություն
H. AG 123; Աճ. ՀԱԲ 134
Էջ 471, սյունակ 1 Էջ 471
ՀՐԵԼ «հրել, մղել, մերժել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pēr- «խփել»
հմմտ. լատ. premo «սեղմել, հրել, ճնշել», ռուս. переть (пру) «մղել, հրել, ճնշել, սեղմել, խցկվել»), այլեւ հայ. հարկանեմ (կատ. հարի), հարումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
premo
«սեղմել, հրել, ճնշել»
ռուս.
переть (пру)
«մղել, հրել, ճնշել, սեղմել, խցկվել»
հայ.
հարկանեմ
կատ. հարի, հարումն
Էջ 473, սյունակ 1 Էջ 473
ՁԱՅՆ (-ի, -ից) «ձայն, եղանակ, բառ, լեզու, խօսք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *g'huen- «հնչել» (անմիջական նախաձեւ՝ *g'hunii-) արմատից
Աճ. ՀԱԲ 3, 144 (կասկածելի է համարում)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձայնել, ձայնակից, բարձրաձայն, ձայնաւոր, ձայնատու, ձայնատուր, ձայնարկու, ձայնալար, ձայնագիր, ձայնագրութիւն, ձայնաւոր, բառաձայն
Զուգաբանություններ այլ լեզուներում
ալբ.
ze
«ձայն»
հ. սլ.
zvaneti
«հնչել»
ռուս.
звенеть
«հնչել»
Մատենագիտություն
Pok. IEW 490; Ջահ. ՀԼՊ 129; Աճ. ՀԱԲ 144
Էջ 475, սյունակ 1 Էջ 475
ՁԵՌՆ (-ին, -անէ (ձեռք, -աց)) «ձեռք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *g'hes- «ձեռք» (անմիջական նախաձեւ՝ *g'hes(o)r-)
նախաձեւից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձեռն, ձեռնհաս, ձեռնարկել, սակաւաձեռն, դատարկաձեռն, երկայնաձեռն, ձեռնասուն, ձեռնադրութիւն, ձեռնամուխ, ձեռագիր, ձեռագործ, ձեռակապ, ընձեռել, անձեռոցիկ, անձեռայք, ընձեռայք, միձեռան, ձերբակալել, ձերբացի, ձերբազատիլ, ձեռնահմայ, ձեռնափայտ, ձեռնոց, անձեռնմխելի, ձեռագրատուն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
χείρ
«ձեռք»
Մատենագիտություն
H. AG 470; Աճ. ՀԱԲ 149
Էջ 477, սյունակ 1 Էջ 477
ՁՐՁԵԼ «կորզել, շորթել, կեղեքել, գողանալ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *g'her- «բռնել, գրավել» (անմիջական նախաձեւ՝ *g'her-g'h- կամ *g'her-di-) արմատից (բաղարկված *g'her- «փոքր, մանր» արմատի հետ)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդկ.
harati
«բերում է, տանում է, բռնում է»
Էջ 482, սյունակ 1 Էջ 482
ՂԻԲԵՂԱՈՆ (ղլբեդղոն, ղիբեղղանն, ղլիբաղոն, ղեւբեղոն) «ձեռնարկ հավատո»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. λιβέλλον
բխում է լատիներեն libellus ձեւից
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
libellus
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 168
Էջ 483, սյունակ 1 Էջ 483
ՂՊՆԻԼ (խպնիլ) «բարկանալ, զայրանալ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 483, սյունակ 1 Էջ 483
ՂՕՂԱՐԿԵԱԼ ««հանդերձեալ» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)