Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ապա» որոնման արդյունք՝ 996 բառահոդված · Էջ 32 / 100
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 226, սյունակ 1 Էջ 226
ԵՐԿԱԹ (-ոյ, ուշ՝ նաեւ -ի, -աց) «երկաթ, երկաթե գործիք, շղթա, կապանք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dei- «փայլել, շողալ» (անմիջական նախաձեւ՝ *d(i)u-) *-u աճականով
նոյն զարգացմամբ, ինչ երկին բառի մէջ՝ ենթարկուած արծաթ բառի ազդեցութեանը. երկաթը հնում կապուած է եղել երկնքի հետ՝ ստացուելով երկնաքարից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երկաթագամ, երկաթագործ, երկաթակապ, երկաթապատ, երկաթի, աներկաթ
Նոր՝
երկաթեայ, երկաթուղի, երկաթուղային, երկաթավաճառ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց. rkina (քարթվելական ձեւ)
մեգր. rkina
լազ. erkina
Էջ 227, սյունակ 1 Էջ 227
ԵՐԿՆ (-ան, -ունք, -անց) «երկունք, երկունքի ցավ, տառապանք, տագնապ, վախ, սարսափ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ed- «ուտել» (անմիջական նախաձեւ՝ *ed-udn(°)) (°)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երկնել, երկնիչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. οδυνη
հուն. εδυνα «ցավ, տառապանք» ((էոլ.))
Մատենագիտություն
Pok. IEW 289; Աճառյանը ՀԱԲ 64
Էջ 228, սյունակ 1 Էջ 228
ԵՐՈՅ-Ր (երխուր) «ճանապարհ, ուղի»
Ստուգաբանություն
Սխալ բառ, որ ստացուել է երխուր (= երոյր) «հարթ» բառի սխալ մեկնաբանութեամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 69
Էջ 232, սյունակ 1 Էջ 232
ԶԱՆԳԱՊԱՆ (զանկապան) «սռնապան, սրնքապան»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *zang(a)pan
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ. zanga- «սրունք»
մ. պ. zang «սրունք»
ավ. pāna-
մ. պ. pān
Էջ 233, սյունակ 1 Էջ 233
ԶԱՇԱՊԱԿ (զազաւակ, զազաւ) «լիրբ, անառակ (?)»
Ծագումն անհայտ է (՞)
Ճիշտ իմաստը եւ ծագումն անհայտ են:
Էջ 233, սյունակ 1 Էջ 233
ԶԱՊԱՐՃԱՏ «բյուրեղ (?)»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ պ. zabarjad «քրիզոլիթ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 80
Էջ 235, սյունակ 1 Էջ 235
ԶԲԱՒՍ- (զբուս-, սբաւս-, սբուս-) «ժամանակի անցկացում խոսակցությամբ (զրույցով) կամ մի այլ բանով, մտքի զբաղմունք, զբաղմունք, հոգս, մտմտուք, տագնապ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bhā- «խոսել» (անմիջական նախաձեւ՝ *bhā-u-k-)
Կազմված է զ- նախդիր-նախածանցով՝ բաւս- արմատից: Եթե սրա նախնական իմաստն է «խոսակցություն, զրույց», որից զարգացել են մնացած իմաստները, ապա թերեւս բնիկ հնդեւրոպական է՝ *bhā-u-k-` *bhā- «խոսել» արմատից, որտեղից են հայ. բան, բառ, բայ, բաւ, (բայ), բանկն «առասպել», այլեւ հուն. փղմի (ղոր. փամի ) «ասել», լատ. for, fārē «խոսել», ռուս. բայատ «խոսել, պատմել», բասնյա «առակ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զբաւսնուլ, զբաւսանք, զբաւսուցիկ, անզբաւս, բռնազբաւսել, բռնազբաւսութիւն, մեծազբաւս
Նոր՝
զբօսաշրջիկ, զբօսավայր, զբօսարան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. φήμη (դոր. φάμα) «ասել»
լատ. for, fārē «խոսել»
ռուս. баять «խոսել, պատմել»
ռուս. басня «առակ»
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 236, սյունակ 1 Էջ 236
ԶԳՈՅՇ «զգույշ»
Բնիկ հնդեւրոպական
Կազմված է զ- նախածանցով՝ գոյշ բառից։ Ավելի քիչ հավանական է ամբողջովին իրանական փոխառություն լինելը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զգուշալի, զգուշանալ, զգուշաւոր, զգուշեալ, անզգոյշ, բազմազգուշալի, հանապազազգոյշ
Մատենագիտություն
H. IF 149; Աճ. ՀԱԲ 89
Էջ 237, սյունակ 1 Էջ 237
ԶԵՍԻՆ (զետեսիսին, զեալին) «նա, որ էր»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ (կապակցություն):
Էջ 237, սյունակ 1 Էջ 237
ԶԵՏՎԱԶԵՂ «՞»
Անստույգ (թերեւս)
Անստույգ եւ աղավաղված բառ՝ թերեւս զ(հ)ետ վազել (-եա՞լ) կապակցության աղավաղումը, մանավանդ որ այլ ձեռագրերում եւ զետվազեղ-ի փոխարեն գրված է եւ վազ առեալ: