Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված
· Էջ 318 / 764
ԿԱԹԼՈՒԼ
(կաթուլուկ, կաթլուկ, կաթշուկ)
«սուտ ինչ առասպել»
(ԲՀ)
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
Ըստ այլ ձեռագրերի` «սուտ ինչ տառապյալ». հավանաբար կազմված է կաթիլ-ից` -ուկ ածանցով:
ԿԱԹՆ
(-ին, -անց)
(բրբ. կատց)
«կաթ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *glak-
«կաթ»
(անմիջական նախաձեւ՝ *glakt-)
ուղղ. *glakt- ձեւից` հավանաբար ենթարկված նաեւ կաթ-ի ազդեցությանը
հ.-ե. արմատ՝ *galkt-
«կաթ»
թերեւս
հավանաբար ենթարկված նաեւ կաթ-ի ազդեցությանը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաթնաբեր,
կաթն(ա)կեր,
կաթնաղբյուր,
կաթնատուն,
կաթնաբույծ,
կաթնածուծ,
իշկաթնուկ,
կաթնաման,
կաթնավաճառ,
կաթնատամ,
կաթնատու
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
γαλα (սեռ. γαλακτος)
լատ.
lac, lactis
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 481;
Ջահ. ՀԼՊ 126
ԿԱԹՈՂԻԿԵ
(-ի, -ից)
(կաթողիկեայ, կաթուղիկե, կաթուղիկեայ)
««ընդհանրական (եկեղեցի, առաքելական թուղթ), մայր եկեղեցի» (մ. հ. կաթուղիկե, կաթուղիկեան «մեծ երակ»)»
(եկեղեցական)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. καθολική
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաթողիկեցի,
կաթողիկեական
Մատենագիտություն
H. AG 353;
Աճ. ՀԱԲ 481
ԿԱԹՈՂԻԿՈՍ
(-ի, -աց, -ունք)
(կաթաղիկոս, կաթուղիկոս)
«կաթողիկոս, հայրապետ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. καθολικός
«ընդհանրական»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաթողիկոսական,
կաթողիկոսարան
Մատենագիտություն
H. AG 353
ԿԱԹՍԱՅ
(-ի, -ից, -անք)
(կատսայ)
«կաթսա, պղինձ»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. qadsā < հուն. κάδος
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաթսայատուն,
կաթսայարան,
կաթսա(յ)վար
Մատենագիտություն
H. AG 306;
Աճ. ՀԱԲ 482-483
ԿԱԾ
II
«՞»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գլխակած
ԿԱԼ
I
(կամ, կացի)
«կանգնել, կենալ, լինել, երեւան գալ, ապրել, դատարկել, վերջանալ, սպառվել»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *gʷā-
«գնալ, գալ, ծնվել, երեւան գալ»
իմաստի յուրահատուկ զարգացմամբ
հ.-ե. արմատ՝ *gʷei-
«ապրել»
հնարավոր է բաղարկությունը
իմաստի յուրահատուկ զարգացմամբ (հմմտ. նաեւ կայ եւ կանգ)։ հնարավոր է բաղարկությունը *gʷei- «ապրել» արմատի հետ: Աճառյանը (ՀԱԲ 2, 504-505) հավաստի չի համարում` նկատի ունենալով իմաստի տարբերությունը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դիմակալ,
ներկայ,
կացուրդ,
կացրդական,
կացարդական,
կացրդի,
կացարան,
կացոց,
կացան,
կամակացույց,
ընդդիմակաց,
վերակացու,
մշտնջենակաց,
մատակաց,
թագավորակաց,
ինքնակացություն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
á-gam «գնացի»
հուն.
ἔβην «ճանապարհ ընկա, գնացի»
Մատենագիտություն
Pok. IEW 463;
Աճ. ՀԱԲ 504-505
Տե՛ս նաեւ
ԿԱԼ
II
(-ոյ, ուշ՝ նաեւ -ի)
«կալ, կալսելու տեղ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *geu-
«ծռել, թեքել, կորանալ, կամար կազմել»
(անմիջական նախաձեւ՝ *gᵘ̯i-lo-)
նման է հ. հնդկ. khala «կալ» բառին, բայց դժվարութիւն է հարուցում հնչիւնական անհամապատասխանութիւնը, եթե մենք գործ չունենք կաղ-խեղ տիպի համապատասխանութեան հետ՝ *(s)kel- «ծռել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կալորայ,
կալոտի,
կալատեղ,
կալապետ,
կալսել,
կալածեւ,
կալամէջ,
կալատէր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդկ.
khala «կալ»
Մատենագիտություն
Mayrhofer, KEWA 305
ԿԱԼՍԱՂԱ
«կարգուկանոն (՞)» կամ «բարի նշան (՞)»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ եբրայերեն (՞)
(բուն աղբյուրը չի հավաստված)
եբրայերենից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած:
ԿԱԼԱՍՏՈՆ
«եղեգ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κάλαμον
հուն. κάλαμον (հյց. հ.):
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 485
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։