Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 317 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
ԹԵՍՈՒՐ
««սենյակ» կամ «տաճար» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
ԹԵՏՊԻՐ
(թետպիր, բատպիր, բպտիր, բտպիր, թէպտիր)
«հնարք, միջոց, ճար»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. tedbīr
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բտպրել,
բտպրվիլ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 174
ԹԵՐ
I
«կողմ, կողք, պակասավոր, սակավ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pet-
«տապալել, թռչել, ընկնել»
(անմիջական նախաձեւ՝ *pter-)
Հնարավոր է *ter- «մի կողմ, հեռու» արմատի ազդեցությունը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թերապետութիւն,
թերանցուկ,
թերածու,
թերի,
թերալից,
թերակատար,
թերահաւատ,
թերանալ,
թերավարժ,
թերաքամեալ,
թերեւս,
ընթեր,
առընթեր,
անթերութիւն
Նոր՝
թերակիրթ, թերակղզի, թերուս
թերակիրթ, թերակղզի, թերուս
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
πτερόν «թեւ, ծայր, կողմնակառույց»
հ. վ. գ.
fedara «փետուր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 174
Տե՛ս նաեւ
ԹԵՐ
II
«թերթ, տերեւ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pet-
«տապալել, թռչել, ընկնել»
(անմիջական նախաձեւ՝ *pter-)
որից նաեւ՝ թեր «կողմ» համանիշ արմատը. օրինակները տե՛ս այնտեղ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 175;
Աճ. ՀԱԲ 185
Տե՛ս նաեւ
ԹԵՐ
III
(-ոյ)
«տոկոս»
Անստույգ (թերեւս)
կապ ունի թեր «կողմ» բառի հետ:
ԹԵՐԱԹ
«գործիք»
Ստուգաբանություն
Սխալ ձեւ՝ փոխանակ թերափ-ի:
ԹԵՐԱԿԴՈՆ
««ալեւոր» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ:
ԹԵՐԱՄ
(թերամս)
««գթություն» (ԲՀ)»
Ստուգաբանություն
Թերաս բառի աղավաղված գրությունն է:
ԹԵՐԱՍ
««հաճություն» (ԲՀ)»
Ստուգաբանություն
Առնված է աստվածաշնչի հատուկ անվան մեկնությանից:
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։