Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
-ԱՆԻ
I
(բոկանի, գեղանի, դողանի, լեզուանի, հովանի, մատանի, պիտանի, այլեւ միագնված կազմությամբ՝ կենդանի, հոյանի, հոմանի)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Նկատի ունենալով այս -անի-ով բառերի գերակշիռ մասի հնդեւրոպական ծագումը եւ տողան-տողանի տիպի զուգահեռների առկայությունը՝ կարելի է համարել հայկական կազմություն՝ -ան ածանցով կամ հիմքային տարրով եւ -ի ածանցով. սրանից պետք է տարբերել այն -անի-ն, որ իբրեւ ինքնուրույն ածանց գիտակցվել է բառավերջի -ն-ի անկումից հետո, եւ որը կազմված է -ան հիմքակազմ տարրից ու -ի ածանցից՝ ակն-ական-ականի, անուն- անվան-անվանի եւ այլն:
-ԱՆՑ
I
«ածանց»
(քերականական տերմին)
Ստուգաբանություն ()
փոխատու լեզու՝ հուն. παράγωγον
«ածանց»
Արհեստականօրէն կազմուել է Թրակացու «Քերականական արուեստի» հայ թարգմանչի կողմից անց(անել) բայի արմատից ածանցական ձեւի հետ միասին` հուն. παράγωγον բառի օրինակով. հմմտ. ած-անցուցանել «ածանցել», որտեղ անցուցանել-ը անցանել բայի պատճառականն է. այժմ կապը անցանել >անցնել բայի հետ չի գիտակցւում. հնում անց-ը սակաւադէպ է հանդիպում որպէս բարդութեան բաղադրիչ` դիւրանց. աւելի տարածուած է -զ-անց-ը` երդմնազանց, ուխտազանց եւ այլն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ած-անցուցանել,
դիւրանց,
երդմնազանց,
ուխտազանց
Տե՛ս նաեւ
-ԱՆՔ
II
«Մարեմանք»
Ստուգաբանություն (փոխառություն)
Հաւանաբար ծագում է իրանական հայրանուանական ածանցից` -ք հոգնակերտով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
Մարեմանք
ԱՇ
(-աշ)
«հիմար, խենթուկ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
գալիս է ենթաշերտային ինչ-որ լեզվից (ուրարտերենի՞ց)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղուաշ,
բթուաշ
ԱՌԱՏ
(-առատ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
նկատի ունենալով կարճ արմատը եւ համ նախածանցը` կարելի է ենթադրել ինչ-որ արմատ` առատ կամ ռատ. քիչ հաւանական է առատ-ի «առ- (առնուլ բայի արմատը) + ատ ածանց» մեկնութիւնը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարճառատ
Տե՛ս նաեւ
-ԱՐԷՆ
(-երէն)
«փոխարէն, աւրէնսերէն, հեթանոսերէն, ողբերէն, ստամբակերէն, քրիստոսերէն, հրէարէն (հրէայերէն, հռովմէարէն) (հռոմմարէն, հռովմերէն), պարթեւարէն, քաղդէարէն, ասորերէն, հայերէն, յուներէն»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Առկա է երկու վարկած. ըստ մի շարք հայագէտ-իրանագէտների (Հիւբշման, Նիբերգ, Լիդեն եւ ուրիշներ)՝ ծագում է -աւրէն-ի համար հիմք ծառայած ašdēn «կերպ, եղանակ» բառի adēn տարբերակից։ այս ենթադրութիւնն ունի երկու թոյլ կողմ, առաջին՝ եթէ -աւրէն-ը անկախ գործածւում է հայերէնում, ապա արէն անկախ տարբերակ չկա. երկրորդ՝ համոզիչ կերպով չի լուծւում -ա-րէն-ի -երէն տարբերակի հարցը. վերջինիս համար ենթադրւում է -ե-ով կամ ի-ով հիմք, բայց -երէն-ով բառերի մէջ այդպիսի նախնական հիմքային ձեւ չի հայտնաբերւում (ինչու՞, օրինակ, ողբ, -ոյ բառից պէտք է կազմվէր ողբերէն ձեւը). գոյութիւն ունեցող հեթանոսաւրէն - հեթանոսերէն զուգահեռ ձեւերից երկրորդն ունի -երէն տարբերակը եւ ոչ -արէն-ը. հաւանականութիւն չունի նաեւ այն վարկածը, ըստ որի -արէն/-երէն-ը կազմուած է -ար/-եար եւ -էն տարրերից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փոխարէն,
աւրէնսերէն,
հեթանոսերէն,
ողբերէն,
ստամբակերէն,
քրիստոսերէն,
հրէարէն,
հրէայերէն,
հռովմէարէն,
հռոմմարէն,
հռովմերէն,
պարթեւարէն,
քաղդէարէն,
ասորերէն,
հայերէն,
յուներէն
-ԱՐԻՄ
(-երիմ)
«հաւատարիմ, մտերիմ, ոխերիմ (ոխորիմ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հիմքերի բնոյթը բանալի չի տալիս հարցի լուծման։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հաւատարիմ,
մտերիմ,
ոխերիմ,
ոխորիմ
-ԱՑԻ, -ԵՑԻ, -ՑԻ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sko
հ.-ե. արմատ՝ *iyo
(անմիջական նախաձեւ՝ *skyiyo-)
Կազմուել է հ.-ե. *-sko եւ *-iyo- ածանցների բաղադրի վրայ (*-skyiyo-)` նախորդող ձայնաւորով կամ առանց դրա. տեղային իմաստը, ինչպէս -ոց-ի դէպքում, զարգացել է հայերէնում, եթէ տեղի չի ունեցել *-tyo-ից ծագող ձեւերի հետ բաղարկում. մակբայական ձեւերի համար (աբացի, մուրացի եւ այլն) թերեւս կարելի է ենթադրել -աց-ով, -եաց-ով հիմքային ձեւերի սեռական-տրականի հետ բաղարկութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
այրա-ցի,
արդարացի,
աբացի,
բառացի,
բերանացի,
խելացի,
հայացի,
հայեցի,
ձերբացի,
մուրացի,
հարեւանցի,
բաբելացի,
դրացի,
քաղաքացի,
երբայեցի,
հռովմայեցի
Տե՛ս նաեւ
-ԱՒԱՆԴԱԿ
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -βandak
Իրանական ծագում ունի. -աւանդակ-ը գալիս է իրան. -βandak բաղադրիչից (հմմտ. -(ա)ւանդ), որ համաբանութեամբ տարածուել է նաեւ հայ. բարձրաւանդակ (բարձր բնիկ հիմքով) ձեւի վրայ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բարձրաւանդակ,
գահաւանդակ,
սարաւանդակ
Տե՛ս նաեւ
-ԱՐԷՆ
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ միջին իրանական abδēn
«կերպ, եղանակ»
Ծագում է արէն բառից, որի աղբյուրն է միջին իրանական abδēn «կերպ, եղանակ» բառը: թերեւս սրա տարբերակն է -արեն-ը (տե՛ս):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ազատարէն,
արքայարէն,
ինքնարէն,
հայարէն,
հմտարէն,
քաջարէն
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։