Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված
· Էջ 316 / 454
ՄՌՈՒԶ
(գրված նաեւ մռոզ)
«բեղ, ընչացք, մազմզուկ, մազաթել, գանգրահեր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mer-
«հյուսել, կապել, թել. օղակ. հանգույց»
(անմիջական նախաձեւ՝ *merōg/h-)
արմատից.
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
мережа «ցանց»
ՄՌՈՒՂ
(մռո՞ւզ, մռո՞ւնջ)
«ցցված դնչով, ցայտուն կզակով թաթար»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mu-
բնաձայնական արմատ
արմատից, որից հ. խլ. mūli, լիտ. mūte «երախ, ռեխ», այլեւ հայ. մռուտ, (մռութ)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. խլ.
mūli
լիտ.
mūte «երախ, ռեխ»
հայ.
մռուտ
հայ.
մռութ
ՄՌՈՒՆՋ
«մռնչոց, շրթունք, մռութ»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mu-
բնաձայնական արմատ
արմատից, որից նաեւ մունջ «խուլ»։ Աճառյանը (ՀԱԲ 3, 366) համարում է բնաձայնական անկախ կազմություն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մռնչել,
մռնչական,
մռնչիւն,
մշտամռունջ,
անմռունջ,
մշտնջենամռունջ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
մունջ «խուլ»
Մատենագիտություն
ՀԱԲ 366
ՄՌՈՒՏ
(բ. մռութ)
«մռութ»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mu-
բնաձայնական արմատ
արմատից, որից հ. խլ. mūli «երախ, լիտվ. mūte «երախ», հայ. *մռուտ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. խլ.
mūli «երախ»
լիտվ.
mūte «երախ»
հայ.
մռուտ
Մատենագիտություն
Ջահ. ԼՀԳ 47-48
ՄՌՏԻԿՈՆ
(բհ՝ մռտինակ)
«կռիւ, թշնամութիւն (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
նույնն է մռուտ-ի հետ (տե՛ս)։
Տե՛ս նաեւ
ՄՍՈՂ
«մողես»
Ծագումն անհայտ է
լինի մողես բառի դրափոխության ենթարկված ձեւը
ՄՍՈՂԻԼ
«բարակել»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *sme-
«սողոպել»
(անմիջական նախաձեւ՝ *smei-)
հնդեւրոպական *sme-, *smei- «սողոպել» արմատից
ՄՏԻ
«մոտիկ, մերձավոր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mōd-
«հանդիպել, մոտենալ»
(անմիջական նախաձեւ՝ *mōdiio-)
բնիկ հնդեւրոպական՝ *mōdiio-` *mōd- «հանդիպել, մոտենալ» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մտերիմ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
մատչիմ
հայ.
մատ
հայ.
մուտ
ՄՐԱՓ
««նիրհ, թեթեւ քուն» (թ. «խոր քուն»)»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մրափել,
մրափած
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։