Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ել» որոնման արդյունք՝ 4109 բառահոդված
· Էջ 316 / 411
ՊԱՂԱՆ
«թամբ, համետ, փալան»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. pālān
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պաղանել,
պաղանաւոր,
պաղանակար
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 13
Տե՛ս նաեւ
ՊԱՂԱՏԻԼ
(-իլ)
«փաթաթել, կապել»
((ԲՀ))
Ծագումն անհայտ է
Որեւէ հարաբերութիւն ունի՞ բաղեղն բառի արմատի հետ։
Տե՛ս նաեւ
ՊԱՃՈՅՃ
«զարդարանք, զարդարուն»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ իրանական (՞)
(հավանաբար)
բուն աղբյուրը չի հավաստված
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պաճուճել,
պաճուճան,
պաճուճանք,
պաճուճազարդ,
պաճուճապատանք,
նկարապաճոյճ,
անպաճոյճ,
ընդվայրապաճոյճ,
գեղապաճոյճ,
լուսապաճոյճ,
թագապաճոյճ
ՊԱՅ
(պայն)
«առասպելական մի էակ»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ իրանական (՞)
(հավանաբար)
որի բուն աղբյուրը չի հավաստված
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պայիկ,
Պայափիս,
մարդապայ,
վարդապայ
ՊԱՅԱԶԱՏ
«ժառանգ, ազնվատոհմ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. *payāzāt (*pati-āzāta)
իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պայազատել,
պայազատություն,
անպայազատ,
պայազն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 16
ՊԱՅԵԼԻ
««փոքր պրակ» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ
ՊԱՅԵԿԵԼ
(-եալ)
«?»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ
ՊԱՅԹԻԼ
(-նուլ)
«պայթել»
Բնաձայն (թերեւս)
պատկերավոր - բնաձայնական կազմություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պայթումն,
պայթիւն,
անպայթելի
Նոր՝
պայթական, պայթուցիկ, կիսապայթական
պայթական, պայթուցիկ, կիսապայթական
ՊԱՅՂԱԿ
«շլացում»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *(s)p(h)el-
«շողալ, փայլել»
հ.-ե. արմատ՝ *bhel-
«փայլուն, սպիտակ»
Որեւէ հարաբերություն ունի՞ հնդեւրոպական *(s)p(h)el- «շողալ, փայլել» (հմմտ. փայլ) կամ *bhel- «փայլուն, սպիտակ» արմատների հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պայղակենութիւն
ՊԱՅՄԱՆ
-ի, -աց
(պոման)
«դաշն, դաշինք, պայման, ձեւ, կերպ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական paymān
հմմտ. մ. պ., պ. paymān
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պայմանել,
տարապայման,
անպայման,
պայմանաւոր,
պայմանաժամ,
նախապայման,
պոմանել,
պոմնքութբ
Մատենագիտություն
H. AG 220;
Աճ. ՀԱԲ 18
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։