Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 315 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 263, սյունակ 1 Էջ 263
ԹԵԼ I (-ոյ) «թել, դերձան»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *tek- «գործել, հիւսել» (անմիջական նախաձեւ՝ *tek-lo-)
Այստեղ է նաեւ թելուկ բուսանունը, եթե այն չի կապուած թալ, թաղթ, թայլ բառերի հետ։ Ըստ Աճառեանի, հայերէնից են փոխառուած պրսկ. tēla «առասան» եւ թրք. tel «թել, լար, առասան» բառերը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոսկեթել, թելադիր, թելադրեմ, թելադրութիւն
Նոր՝
անթել, թելաւոր, մետաքսաթել, մետաղաթել, հեռագրաթել, թելանման, թելուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
օս. an-dax «թել»
հ. վ. գերմ. that «պատրույգ, քուղ, թել»
Մատենագիտություն
ՀԱԲ 169-170
Տե՛ս նաեւ
Էջ 263, սյունակ 1 Էջ 263
ԹԵԼ II «գործ, պաշտոն»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թելակալ
Էջ 263, սյունակ 1 Էջ 263
ԹԵԼԱԿ «թի, ղեկ (°)»
Անստույգ (թերեւս)
թերեւս ուղղելի է թեակ
Էջ 263, սյունակ 1 Էջ 263
ԹԵԿՆ (հին *թէկն), -ան, -ունք, -անց «մեջք, թիկունք, կռնակ, հետնակողմ, հետնի կողմ, օգնութիւն (փխբ.)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *teigu- «ուս, թեւ, ազդր (°)» (անմիջական նախաձեւ՝ *toigu-no-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թիկնեղ, թիկնաւէտ, թիկնապահ, թիկն(ան)ոց, թիկնաթոռ, թիկնեթեկին, կիսաթիկնոց, միջնաթիկունք
Նոր՝
թեկնածու, թեկնածութիւն, թիկնոցաւոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
կելտ. *toibos «կողմ» ((հ. իռլ. tōeb, tab))
ռուս. стегно «ազդր, զիստ» ((°))
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 170; Pok. IEW 1018
Էջ 263, սյունակ 1 Էջ 263
ԹԵԿՈՒԷ
Ստուգաբանություն
Տե՛ս նաեւ
Էջ 263, սյունակ 1 Էջ 263
ԹԵԿՈՒՂԱՅ «համբերութիւն» (ԲՀ)
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ ասոր. tequle (teqla) (կասկածելի)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 171
Էջ 263, սյունակ 1 Էջ 263
ԹԵՂ (դեղ, դէղ) «դէզ, շեջ, կոյտ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *stel- «դնել, կանգնեցնել» (անմիջական նախաձեւ՝ *tel-)
Բաղադրութիւն՝ թերեւս անթեղ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անթեղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. sthali «բարձրութիւն, բարձունք»
հայ. ստեղծանեմ
հայ. ստեղն
Էջ 263, սյունակ 1 Էջ 263
ԹԵՂԱՇ (թեղօշ) «սոճի»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
ստուգաբանօրէն կապուած է թաղթ (թայլ) կամ թեղի բառերից մէկի հետ
Էջ 263, սյունակ 1 Էջ 263
ԹԵՂԹ (թեղտ) «թէյ»
Ծագումն անհայտ է
Էջ 263, սյունակ 1 Էջ 263
ԹԵՂԻ «ծփի, կնձնի պտուղ, մոծակածառ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *pteliā- «ծառանուն»
Կասկածելի են աւելի լայն համեմատութիւնները, որ բերում է Աճառեանը, ՀԱԲ 2, 171 (հ.-ե. *tel- ծառանիւթ արմատ, որ այժմ չի առանձնացւում)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. πτελέα «համանունը» ((եթե հայերէնը հին փոխառութիւն չէ հունարէնից))
լատ. tilia «լորի» (թերեւս)
Մատենագիտություն
Pok. IEW 847; ՀԱԲ 171