Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«նա» որոնման արդյունք՝ 5512 բառահոդված
· Էջ 315 / 552
ՁՆՁԻԹ
(ձնձրիթ)
«ձղրիդ»
Բնաձայն (թերեւս)
կազմություն` -իթ վերջածանցով:
ՁՈՁՐԻ
(ձոնիր, ձնճնիր)
«տգեղահասակ (?)»
(ԲՀ)
Անստույգ (՞)
Կապ ունի՞ ձառ «կոշտ ու կոպիտ, տգեղ» բառի հետ (կրկնավոր կազմություն՞):
ՁՈՐ
(-ոյ)
«ձոր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g'heu-
«լցնել, թափել»
(անմիջական նախաձեւ՝ *g'houero-)
o-ձայնդարձ
արմատից. հմմտ. հայ. ձեւ, ձոյլ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձորակ,
ձորալիր,
ձորաձեւ,
լեռնաձոր,
քարաձոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
ձեւ
հայ.
ձոյլ
Մատենագիտություն
H. AG 469;
Աճ. ՀԱԲ 158;
Pok. IEW 447-448
ՁՈՒ
(-ոյ)
«ձու, հավկիթ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *iōiom-
«ձու»
(անմիջական նախաձեւ՝ *o(u)i-om-)
նախաձեւից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձուանեկ,
ձուարդ,
ձուաձեւ,
ձուածին,
ձուարան
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
xāya
հուն.
ōion «ձու» (*i>ձ անցման համար հմմտ. ձաւար, ձեգ)
Մատենագիտություն
Pok. IEW 784
Տե՛ս նաեւ
ՁՈՒԿՆ
(-ան, -ունք, -անց)
«ձուկ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g'h-iu-
«ձուկ»
(անմիջական նախաձեւ՝ *g'h(i)u-kon-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձկնորս,
ձկնորսութիւն,
ձկնաքաղ,
ձկնահան,
ձկնաւոր,
ձկնիկ,
վիշապաձուկն,
աղձուկն,
օձաձուկն,
ձկնաբան,
ձկնկիթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
iχθύς
լիտվ.
žuvis
հ. պրուս.
suckis «ձուկ»
Մատենագիտություն
H. AG 471;
Աճ. ՀԱԲ 160
ՁՈՒՆԻ
«ծաղր, ծանակ (՞)»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *g'heu-
«հորանջել, բերանը բանալ»
(անմիջական նախաձեւ՝ *g'heuniio-)
արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ.
geyja «հաչել, հայհոյել, ծաղրել»
գոթ.
gaunon «գանգատվել, վշտանալ»
ՁՈՒՆՁՈՒՆԱԿ
«մի թռչուն»
(բբ)
Բնաձայն (հավանաբար)
կրկնավոր բնաձայնական կազմություն՝ -ակ վերջածանցով:
Մատենագիտություն
H. AG 471;
Աճ. ՀԱԲ 160;
Ջահ. ՀԼՊ 127
ՁՐՏԱԼ
«ճմկոտել»
Բնաձայն (թերեւս)
պատկերավոր-բնաձայնական կազմություն:
ՁՐՁԵԼ
«կորզել, շորթել, կեղեքել, գողանալ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g'her-
«բռնել, գրավել»
(անմիջական նախաձեւ՝ *g'her-g'h- կամ *g'her-di-)
արմատից (բաղարկված *g'her- «փոքր, մանր» արմատի հետ)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդկ.
harati «բերում է, տանում է, բռնում է»
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։