Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված
· Էջ 315 / 764
ԾՈԾՈՐԱԿ
(ծոծրակ, ծործորակ)
«ծոծրակ»
Ստուգաբանություն
Կրկնավոր կազմություն ինչ-որ *ծոր արմատից: Կապ ունի՞ արդյոք ձո(ր)ծորակ «ձորակ, փոքր հովիտ» բառի հետ:
Տե՛ս նաեւ
ԾՈՄ
(ուշ՝ -ոյ)
«պաս (պահք), պասի (պահքի) տեսակ (օրը մեկ անգամ ուտելը)»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. sōm(ā)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծոմել,
ծոմական,
ծոմապահք,
ծոմապահություն,
ծոմագան
Մատենագիտություն
H. AG 306;
Աճ. ՀԱԲ 467
ԾՈՅԼ
(ուշ՝ -ի, -ից, -աց)
(ծոյղ)
««ծույլ, անաշխատասեր» (բ. «տկար, թույլ»)»
Ստուգաբանություն
Կապ ունի՞ արդյոք թոյլ բառի հետ, ինչպես բմփիլ-ծմփիլ զույգի դեպքում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծուլանալ,
ծուլամտություն,
ծուլալից,
ծուլանք,
ծուլացուցիչ,
ծուլութիւն,
ծուղալ,
ծուղութիւն
Տե՛ս նաեւ
ԾՈՆ
«մի բույս (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
Անստույգ բառ:
ԾՈՐ
«ծոր, ծորվանք»
Անստույգ (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ter-
«անմաքուր հեղուկ»
Աղբյուր՝ քարթվ. *cur
(թերեւս)
«քամել»
թերեւս փոխառութիւն կովկասեան (քարթվէլական) աղբիւրից, կամ, թերեւս, վերջինիս հետ մասին մի երրորդ աղբիւրից։ Եթէ ճիշտ են թմրիլ-ծմրիլ, թոյլ-ծոյլ զուգահեռները (թ/ծ հերթագայութեամբ), ապա կարող է գալ հնդեւրոպական արմատից, որտեղից՝ թոր, թորել, թարախ, եւ այս դէպքում Աճառեանի կարծիքը հնարաւոր է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծորել,
ծորածոյ,
ծորան,
ծորուն,
ծորենի,
ծո(ր)ծոր,
անծորելի,
երկնածորան,
հրածորան,
շարաւածոր,
քարափածոր
Նոր՝
ծորակ, ծորակաւոր, մեղրածոր
ծորակ, ծորակաւոր, մեղրածոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
cur
մեղր.
cur/cir
ճան.
(n)cor
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 469
Տե՛ս նաեւ
ԾՈՒԽ
-ոյ
«ծուխ, մուխ, գոլորշի, շոգի»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ խեթ. tuhhu(uā)i
(թերեւս)
«ծուխ»
թերեւս բ/ծ հերթագայութեամբ ծագում է խեթերէն բառից։ Աճառեանը բխեցնում է «կովկասեան» (վրացերէն) աղբիւրից, բայց բերած օրինակները համոզիչ չեն (բուն «ծուխ» իմաստի համար կա վրաց. kvamli):
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
cuxva «ցավ, տրտմություն»
վրաց.
mcuxri «աղջամուղջ, երեկո»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 470
ԾՈՒԾ
-ոյ
«ծուծ, ծծելիք. մի հարկ (°), ոսկրածուծ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
թերեւս հնդեւրոպական ծագման ծիծ բառի ձայնդարձային ձեւը։ Աճառեանը համարում է «կովկասեան» (քարթվէլական) ծագման բառ՝ բերելով մի շարք բառեր։ Մեր օրերում առանձնացւում է քարթվէլական *cow- «ծծել» արմատ, որի համար նշւում են նախիյան - դաղստանյան զուգահեռներ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծուծ-ք,
ծծել,
ծծինք,
քարախածուծ,
ուղղածուծ,
կաթնածուծ,
կովածուծ,
մեղրածուծ
Նոր՝
ծծան
ծծան
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
juju «ծիծ»
վրաց.
cov(n)a «ծծել, ծծում»
վրաց.
cucna «ծծել, ծծում»
վրաց.
cucva «խոնավացնել, թրջել»
վրաց.
cici «ծիծ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 471;
Կլիմով, ԷՍԿՅ 246
Տե՛ս նաեւ
ԾՈՒԿԱԼ
«համառել (°)» կամ «հավատալ (°)»
Ծագումն անհայտ է
Անստոյգ բառ։
ԾՈՒՆԿ-
«ընտանիք, սերունդ»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
ծունկ բառի փոխաբերական առումը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծնկասեր
ԾՈՒՆՐ
(ուշ՝ ծունդր)
«ծունկ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g'enu-
«ծունկ»
(անմիջական նախաձեւ՝ *g'onu-r-)
մի այլ ձեւ
Բնիկ հնդեւրոպական՝ ծունգ բառի (տե՛ս) մի այլ ձեւ՝ *g'onu-r-` *g'enu- հիմքից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծունրդրութիւն,
ծնրադրութիւն,
ծնրադրական,
ծնրել
Մատենագիտություն
H. AG 457;
Աճ. ՀԱԲ 473;
Pok. IEW 381
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։