Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ական» որոնման արդյունք՝ 4658 բառահոդված
· Էջ 315 / 466
ՄՐՄՈՒՌ
«մռնչալ, աղմկել»
Բնաձայն (թերեւս)
պատկանում է հնդեւրոպական այն կրկնավոր բնաձայնական կազմությունների թվին, որոնց համար վերականգնվում են *mormor-, *murmur- նախաձեւերը՝ հայերենում երկրորդ բաղադրիչի առնմանությամբ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
murmurō «մռնչալ, աղմկել»
գ.
murmel «մրմնթալ, մռմռալ, կարկաչել» (ըստ Պետերսոնի)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 369
ՄՐՋԻՒՆ
(-ջեան (ուշ՝ -ջման, -ջմունք, -ջմանց))
«մրջյուն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *mor-
(անմիջական նախաձեւ՝ *mor(n)io-)
-իւն (-իմն) վերջածանցով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մրջիւնառիւծ,
մրջմնառիւծ,
մրջնառիւծ,
մրջիւննոց,
մրջնոց,
մրջմուկ,
մրջնբոյն
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
maoiri-
հ. իռլ.
moirb
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 371;
Ջահ. ՀԼՊ 139
ՄՐՍԻԼ
(մսիլ)
«մրսել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *merk-
«նեխել, թրջել»
(անմիջական նախաձեւ՝ *mērk-, *merk-, *merg-)
արմատից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
ալբ.
mardh
ռուս.
мерзнуть «մրսել»
ՄՕՐՈՒ
(մաւրու)
«խորթ մայր»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *māter-
«մայր»
(անմիջական նախաձեւ՝ *mātruyā-)
ձեւից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 375
ՅԱԳ
I
(ուշ՝ -ոյ)
«հագեցած»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *sā-
«կուշտ, հագեցած»
(անմիջական նախաձեւ՝ *sāw-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յագիլ,
յագենալ,
յագուրդ,
յագութիւն,
անյագ,
վաղայագ(ու)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ámenai «կշտացնել, հագեցնել»
լատ.
satis «բավական»
հ. իռլ.
sāps «կուշտ»
լիտվ.
sotis «կշտացում»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 376
ՅԱԳ
II
«գոչյուն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *au-
«խոսել»
(անմիջական նախաձեւ՝ *aued-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յագչումն
ՅԱԶԵԼ
«զոհել, զոհաբերել»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *yaz-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յազածոյ,
յազումն,
անյազ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
yazaiti «զոհել, ձոներ»
մ. պ.
yaz- «պաշտել, զոհել»
Մատենագիտություն
H. AG 197;
Աճ. ՀԱԲ 376-377
ՅԱԶԱԿԱՆ
«հուզական»
Ստուգաբանություն
Ուղղելի է յուզական
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 377
ՅԱԽՈՒՌՆ
(յախուր, յախուրն, (յա-հուր), ախուռն)
«հափուռն, հանդուգն»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրան. (՞)
(թերեւս, բուն աղբյուրը չի հավաստված)
բուն աղբյուրը չի հավաստված
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յախուռնախաւս,
յախոռնաբար,
յախռութիւն,
յախրիլ,
յախուրապէս,
յահրանալ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։