Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՏԼՈՄԵԼ
«ուժասպառել (ապաշխարութեամբ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՏԽՈՒՐ
«տխուր»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
իրանակա՞ն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տխրիլ,
տխրութիւն,
տխրական,
տխրեցուցիչ,
տխրադէմ,
տխրալուր,
տխրամած
ՏՀՈԿԻԼ
«փչանալ, վնասուել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ուղղելի է ահոկիլ՝ ա-ի եւ տ-ի շփոթմամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 412
ՏՂԵԼ
«շարժել, հուզել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *del-
«երերալ, տատանուել»
(անմիջական նախաձեւ՝ *dēl- *del-)
արմատից, որից, թերեւս, նաեւ տաղտուկ։ Աճառեանը (ՀԱԲ 4, 413-414) համեմատում է հուն. δενδίλλω «բազմաշանակ նայել, աչքով անել» արմատի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տղութիւն,
տղելութիւն,
տղել,
տղեցուցանել,
անտիղ,
անտղելի,
տնտղել,
անտղաբար
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 117;
Աճ. ՀԱԲ 413-414
ՏՂՈՐՏԵԼ
(տղաւրտել)
«արհամարհել»
(ԲԿ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՏՈՃ
«մամուռ, կսկիծ»
Ստուգաբանություն (անստույգ)
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տոճալ
ՏՈԿՈՍ
(-ի, -ից)
«տոկոս, շահ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. τόχος
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տոկոսիք,
տոկոսահաւաք,
տոկոսառ,
տոկոսել,
տոկոսաբեր,
տոկոսամուտ,
անտոկոս
Մատենագիտություն
H. AG 384;
Աճ. ՀԱԲ 417
ՏՈՄԱՐ
(տովմար, տաւմար, տումար)
«գիրք, գրքի հատոր, մաս, գրուածք, փաստաթուղթ, ժամանակագրական համակարգ, տոմար»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. τομάριον
փոխատու լեզու՝ արաբ. tumar
հուն. τομάριον (> արաբ. tumar > հայ. տումար)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տոմարական,
տոմարագէտ,
զատկատոմար,
պարզատոմար,
տոմարագիտութիւն,
կրկնատոմար
Մատենագիտություն
H. AG 384;
Աճ. ՀԱԲ 419
ՏՈՄՍ
«թուղթ, թղթէ թերթ, տոմս, հրամանագիր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. τόμος
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տոմսակ,
տոմսավաճառ,
բաժնետոմս,
խաղատոմս,
հրաւիրատոմս
Մատենագիտություն
H. AG 385;
Աճ. ՀԱԲ 420
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։