Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված · Էջ 313 / 919
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 294, սյունակ 1 Էջ 294
ԼԵՂԱՆԳ «մի ուտելիք»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. lālang
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 275
Էջ 294, սյունակ 1 Էջ 294
ԼԵՂ(Ի) (ի) (ղեղի) «մաղձ, լեղի, դառը»
Ծագումն անհայտ է
Բաղադրութիւններ՝ լեղահամ (լեղեհամ), լեղախառն, լեղութիւն. ղեղաման, ղեղաւոր, մեծալեղի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լեղահամ, լեղեհամ, լեղախառն, լեղութիւն, ղեղաման, ղեղաւոր, մեծալեղի
Էջ 294, սյունակ 1 Էջ 294
ԼԵՂԻՆՋ «լեղակ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. lila(n)ĵ < պ. līlang
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 275
Էջ 295, սյունակ 1 Էջ 295
ԼԵՂՏ «փիրտ, մրուր, աղտ, կեղտ»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունենա *kel- «լուսավոր եւ մթին բիծ, գորշ, սեւ» արմատի հետ (*klel-d-°):
Էջ 295, սյունակ 1 Էջ 295
ԼԵՆԴԱՆԱԼ ««...լենդացեալ պարիւն... » կապակցության մեջ»
Ծագումն անհայտ է
Էջ 295, սյունակ 1 Էջ 295
ԼԵՇԿ (լեաշկ, լաշկ) «խավաքափ, մաշված, լերկ», բրբ. «նիհար եւ ջղոտ (մսի մասին)»
Անստույգ
Հազիվ թե լինի լերկ բառի բարբառային ձեւը։ Ստուգաբանական մյուս փորձերը նույնպես կասկածելի են։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լ(ե)աշկամաշկ, լեշկիլ, լեշկեալ, լեշկատ
Տե՛ս նաեւ
Էջ 295, սյունակ 1 Էջ 295
ԼԵՊԻԴՈՔԱԼԿՈՍ «պղնձի փշրանք»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. λεπιδόχαλκος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 276
Էջ 295, սյունակ 1 Էջ 295
ԼԵՊՈ «բորոտություն, բոր»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. λέπρα
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 276
Էջ 295, սյունակ 1 Էջ 295
ԼԵՍՈՒԼ (ուշ՝ լոսել) «մանրել, փշրել, փոշիացնել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *klek- «կտրել» (անմիջական նախաձեւ՝ *(s)kel-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *klek-` *(s)kel- «կտրել» արմատից (*kel- «խփել» եւ *kel- «ծակել» արմատների կողքին)։ Աճառյանը բխեցնում է *kleik- «սեղմել, ճնշել, ճզմել» արմատից՝ ենթադրելով զուգահեռ *klek- ձեւ։ Հնչյունապես եւ իմաստով անհավանական է կապը հնդեւրոպական *lēk-/*lak- «պատռել» արմատի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լեսած, լեսան
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 276
Տե՛ս նաեւ
Էջ 295, սյունակ 1 Էջ 295
ԼԵՐԴԵԱԼ «լքեալ կամ ձանձրացեալ»
Բնիկ հնդեւրոպական
Վերջինիս նոր հրատարակության մեջ ուղղված է լեղեալ, որը նույնացված է լեբեալ ձեւի հետ. այսպիսով առկա է լեբիլ բայի դերբայաձեւը։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 277