Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված · Էջ 311 / 764
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 361, սյունակ 1 Էջ 361
ԾԵՐՊ -ի, -ից «ծերպ, ճեղք»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *g'ep(h)- «ծնոտ, բերան» (անմիջական նախաձեւ՝ *g'ebh-)
կապը հնդեւրոպական *g'ep(h)-, *g'ebh- «ծնոտ, բերան» արմատի հետ (հմմտ. ավ. zafar/n «բերան, երախ»), ինչպես կարծում է Հյուբշմանը, KZ 23, 389 (չի ընդունում Աճառյանը ՀԱԲ 2, 453):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծերպել, քարածերպ, որմածերպ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ. zafar/n «բերան, երախ»
Մատենագիտություն
KZ 389; Աճ. ՀԱԲ 453
Էջ 361, սյունակ 1 Էջ 361
ԾԵՓ -ոյ, -աւք «ծեփում, ծեփանյութ»
Բնաձայն (հավանաբար)
Աղբյուր՝ վրաց. cebo (հավանաբար) «սոսինձ»
Աղբյուր՝ վրաց. cebeba (հավանաբար) «սոսնձել»
բնաձայն կազմութիւն՝ ծափ-ի ձայնդարձային ձեւ։ Աճառյանը (ՀԱԲ 2, 453) կապում է վրաց. cebo «սոսինձ», cebeba «սոսնձել» ձեւերի հետ՝ փոխառութիւն համարելով մեկ ընդհանուր աղբյուրից՝ թերեւս ուրարտերենից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծեփել, ծեփած, ծեփկել, ծեփուկ, ծեփելիք, բրուծեփ, կավածեփ, ծեփան, ծեփիկ
Մատենագիտություն
ՀԱԲ 453
Էջ 362, սյունակ 1 Էջ 362
ԾԷՍ (-ի) «ծես, արարողություն»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ վրաց. cesi (թերեւս) «կարգ, ծես»
հնարավոր է, որ հայերենը եւ վրացերենը ծագում են մի երրորդ աղբյուրից` թերեւս ուրարտերենից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծիսական, ծիսակատարություն
Էջ 362, սյունակ 1 Էջ 362
ԾԻԱՆԱԿ (ծիածակ՞) «խայտառակ» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ:
Էջ 362, սյունակ 1 Էջ 362
ԾԻԱԾԱՆ (ծիածանդ «օդերեւույթ») «ծիածան»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g'ēi- «ծլել, ծաղկել»
Կապ ունի՞ արդյոք հնդեւրոպական արմատի հետ, որտեղից ծագում է լիտվերեն բառը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծիածանածավալ, ծիանածավալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ. ziedas «ծաղիկ, օղակ, մատանի»
Էջ 362, սյունակ 1 Էջ 362
ԾԻԹՆԱՑ «տաշտաթաղ անելու ճյուղ (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
Անստույգ բառ:
Էջ 362, սյունակ 1 Էջ 362
ԾԻՃԱԿ «տաքդեղ» (բրբ.)
Փոխառություն
Աղբյուր՝ վրաց. cicaka
Մատենագիտություն
Մալխասյանց, ՀԲԲ 337
Էջ 362, սյունակ 1 Էջ 362
ԾԻԾԱՂ «ծիծաղ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g'oig'l- «պայծառ, զվարթ շողալ» կրկնավոր կազմություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծիծաղիլ, ծիծաղկոտ, ծիծաղական, ծիծաղանք, բազմածիծաղելի, ծիծաղուն, ծիծաղաշարժ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. ծաղ
հայ. ծաղր
հուն. γέλως «ծիծաղ»
Մատենագիտություն
Pok. IEW 366
Էջ 362, սյունակ 1 Էջ 362
ԾԻԾԱՌՆ (-ռան) (ծիծեռն, ծիծեառն) «ծիծեռնակ, մի համաստեղություն» (աստղագիտական)
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g'ar- «բնաձայնական» (անմիջական նախաձեւ՝ *g'oíg'aron-) կրկնավոր
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծիծառնուկ, ծիծեռնակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ou. zarin «երգել»
ou. zarun «երգել»
հուն. γῆρυς «ձայն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 456; Pok. IEW 352
Էջ 362, սյունակ 1 Էջ 362
ԾԻԿՆԱՊԱՐ «դիվանադպիր, քարտուղար»
Փոխառություն
Աղբյուր՝ վրաց. mcignobari
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 457