Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 310 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
ԹԱՍՏԱԿ
«մի հարկատեսակ»
Ստուգաբանություն (թերեւս)
թասու «քառորդ» եւ տակ «անգամ» բաղադրիչներից կազմուած բառ։
Մատենագիտություն
Մալխասեանց, ՀԲԲ 85
ԹԱՎԹ
«չոր տանձ»
Ծագումն անհայտ է
ԹԱՏՈՒՐ
«Քրիստոսի խաչափայտի երկրորդ մեխ»
Ստուգաբանություն (թերեւս)
թերեւս եբրայական ծագման բառ։
ԹԱՏՐ
(-տեր, -տերց կամ -տերաց)
(թատրոն, թեատրոն, նոր՝ թատրոն)
«թատրոն»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. tatra < հուն. θέατρον
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թատ(ե)րերգակ,
թատ(ե)րերգութիւն,
թատերագիր,
թատերական,
թատերասէր
Մատենագիտություն
H. AG 350;
Աճ. ՀԱԲ 158
ԹԱՐԱԲԱՆԵԼ
«պատսպարել» կամ «շունչ առնել»
Անստոյգ, ծագումն անհայտ է
ԲՀ՝ «պատսպարել կամ զոգի կլանել»։
ԹԱՐԱԽ
(-ոյ, -ի, -աց)
«թարախ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *tor-o-
«անմաքուր հեղուկ, աղբ, ապականել»
(անմիջական նախաձեւ՝ *s-ter-)
-ախ ածանցով
Աճառեանը (ՀԱԲ 2, 158) դնում է կասկածելիների շարքում։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թարախիլ,
թարախալից,
թարախածոր,
թարախածոծ
Նոր՝
թարախակալել, թարախակալում, թարախահոտ, թարախային
թարախակալել, թարախակալում, թարախահոտ, թարախային
Զուգաբանություններ այլ լեզուներում
աւ.
star «կեղտոտուել»
նորվ.
stor «փտում, նեխում»
հայ.
թրիք
Մատենագիտություն
Pok. IEW 1031;
Աճ. ՀԱԲ 158
ԹԱՐԱՆԿՈՒՊԻՆ
«մանանա, գազպէն»
Ստուգաբանություն
ԹԱՐԱՐ
(փխնկ. մարար)
«դառնություն»
(ԲՀ)
Փոխառություն
Աղբյուր՝ եբր. marar
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 159
ԹԱՐԳՄԱՆ
(թարքման)
«թարգմանիչ, մեկնիչ, մեկնաբան (Ս. գրքի), թարգմանություն»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. targmānā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թարգմանել,
թարքմանել,
թարգմանութիւն,
թարգմանիչ,
թարգմանօրէն,
դժուարաթարգմանելի,
նախաթարգմանեալ,
անթարքման,
նոր թարգմանաբար,
թարգմանական,
թարգմանչական
Մատենագիտություն
H. AG 303;
Աճ. ՀԱԲ 159;
Ջահ. ՀԼՊ 478
ԹԱՐԹ
«թարթում, աչքի բացուխուփ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ter-
«թպրտալ, թրթռալ, դողալ»
(անմիջական նախաձեւ՝ *trt-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թարթել,
անթարթ,
անթարթելի,
ակնթարթ,
թարթեանք,
թարթիչ,
թարթափ,
թարթափել,
թարթափանք,
թարթափումն,
անթարթափ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
taralá «դողդող, երերուն, անհաստատ»
ալբ.
tartalis «թպրտում եմ, թրթռում եմ»
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։