Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ել» որոնման արդյունք՝ 4109 բառահոդված · Էջ 310 / 411
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 606, սյունակ 1 Էջ 606
ՈՐԳԵԼԱԿ «բացասակ» (ԲՀ)
Անստույգ (թերեւս)
Արգելակ-ի սխալագրութիւնը կամ, թերեւս, ձայնդարձային ձեւը: Հ. Աճառեանը (ՀԱԲ 3, 575) որգելակ «բացասակ» ձեւի համար ենթադրում է արգելական «բացասական» սկզբնաձեւը, որը հաստատւում է ձեռագրական տարբերակներով. հմմտ. Ամալեան, ԲՀ 420
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 575; Ամալեան, ԲՀ 420
Էջ 606, սյունակ 1 Էջ 606
ՈՐԴԻ (-ւոյ, -ւոց, -եաց) «որդի, զաւակ, արու զաւակ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *per- «ծնել» (անմիջական նախաձեւ՝ *portuo-)
որից նաեւ որթ (հորթ): Պոկոռնին (Pok. IEW 1, 326) տալիս է *er- «բարձրացնել» արմատի տակ, որից նաեւ յորդոր
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որդեակ, որդեգիր, որդեծնութիւն, որդեսէր, որդիասէր, որդիանալ, անորդի, կուսորդի, բոզորդի, եղբորորդի, հարճորդի, շնորդի, փոխորդի, փողորդի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. prthuka- «ձագ, հորթ, տղա»
հ. հուն. πόρτις «հորթ, երեխայ»
Մատենագիտություն
H. AG 482; Աճ. ՀԱԲ 576
Տե՛ս նաեւ
Էջ 606, սյունակ 1 Էջ 606
ՈՐԴՆ (-ան, -ունք, -անց) «որդ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *uer- «պտտել, ծռել» (անմիջական նախաձեւ՝ *uert-) t-ով աճած
Ի՞նչ յարաբերութիւն ունի հնդեւրոպական *uer- «պտտել, ծռել» նախաձեւի, հատկապէս սրա *t-ով աճած *uert- արմատի հետ. հնարաւոր է սկզբնային *u-ի անկում o-ի մոտ (*uort-m > որդ-ն)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որդնալից, որդնածին, որդնահատ, որդնիլ
Նոր՝
որդնոտ, որդնոտիլ
Էջ 606, սյունակ 1 Էջ 606
ՈՐԹ I (-ու) (բ.` հորթ) «հորթ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *per- «ծնել» (անմիջական նախաձեւ՝ *porth-)
որից նաեւ որդի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որթագլուխ, որթագործութիւն, մատաղորթ, եղնորթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. prthuka- «ձագ, հորթ, տղա»
հ. հուն. πόρτις «հորթ, երեխայ»
Մատենագիտություն
H. AG 482; Աճ. ՀԱԲ 578
Տե՛ս նաեւ
Էջ 607, սյունակ 1 Էջ 607
ՈՐԹ III (-ոյ) «կողով, քրոց»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uer- «պտտել, ծռել» *-t-ով աճած
որդն բառի նման կապված է հնդեւրոպական *uer- եւ սրա` *-t-ով աճած *uer-t- «պտտել, ծռել» արմատի հետ` սկզբնային *u-ի անկմամբ *o-ի մոտ` *uor-th-o->որթ-ոյ:
Տե՛ս նաեւ
Էջ 607, սյունակ 1 Էջ 607
ՈՐԹՈՓՆԻԱ «շնչարգելություն» (բժշկ.)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ὀρθοπνοία
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 580
Էջ 607, սյունակ 1 Էջ 607
ՈՐԼՈՐ «մի թռչուն»
Ծագումն անհայտ է (թերեւս)
ուղղելի է որ լոր:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 581
Էջ 607, սյունակ 1 Էջ 607
ՈՐՁԱԼ «որձկալ, փսխել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *reug- «որձկալ, զկռտալ, փսխել» (անմիջական նախաձեւ՝ *o-rugā-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որձկալ, որձկտալ, կծտալ, որձոց, որձանք, որձկուտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ἐρυγγάνω
լատ. ērūgō «փսխել»
ռուս. рыгать «զկռտալ»
Մատենագիտություն
H. AG 483; Աճ. ՀԱԲ 581
Էջ 607, սյունակ 1 Էջ 607
ՈՐԿՈՐ (-ոյ, ուշ՝ -ի, -ից) «կերակրափող»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
բուն նախաձեւը որոշելու հարցում կան դժվարություններ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որկորեայ, որկորամոլ, որկորաժետ, որկորաժետութիւն, որկրամոլ, որկրագահ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 582
Էջ 607, սյունակ 1 Էջ 607
ՈՐՁ (ուշ՝ -ի, -ից) «որձ, արու, պինդ, կարծր, կորող, ոչ բերրի»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *org'hi- «ձու, (ամ)որձի»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որձակոտոր, որձամուլ, որձաքար, որձեւէգ, որձիք, որձ(ա)խոտ, միորձի, ամորձիք, ամորձի, ամորձատ, ամորձատել
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ. ərəzi «ամորձապարկ, փուշտ»
հուն. ὄρχις «ձու, (ամ)որձի»
Մատենագիտություն
H. AG 483; Աճ. ՀԱԲ 582