Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 2396 բառահոդված (էջ 31/240)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 123, սյունակ 1 Էջ 123
ԲԲՂԱՇ (բբղօշ) «մի թռչուն (՞)»
Բնաձայն (՞)
Փոխառության աղբյուր՝ թրք. ղուշ (կարող է) «թռչուն»
բաղադրված լինել բբ-(ել) եւ -ղաշ = ղուշ (<թրք.) բաղադրիչներից:
Տե՛ս նաեւ
Էջ 123, սյունակ 1 Էջ 123
ԲԴԵ(Ա)ՇԽ (բդիշխ), -ի, -աց (բդիշխ) «կուսակալ, մեծ իշխան, հյուպատոս, երաժշտական մի եղանակ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրան. *bidiaxš
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բդեշխափոխ, բդեշխութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
պրթ. bythš
մ. պ. pād(i)šāh
հուն. πιτιάξης (<իրան.)
վրաց. pitiaxši (<իրան. patiaxši)
Մատենագիտություն
H. AG 119; Աճ. ՀԱԲ 434
Էջ 124, սյունակ 1 Էջ 124
ԲԴՈՒՁ (բրբ. պտուզ, պտօ) «փոքրամարմին, կարճահասակ»
Ծագումն անհայտ է
հազիվ թե կապ ունենա (բարբառային *փութ > բուդ ձայնեղացմամբ) հնդեւրոպական *pōu-pū- «փոքր, մանր» արմատի հետ, որտեղից նաեւ հայ. փոքր:
Էջ 124, սյունակ 1 Էջ 124
ԲԵՀԵԶ (-ոյ) (բեհեզ) «նուրբ (սկզբնապես կտավե) գործվածք»
Փոխառություն
(սեմական սկզբնաղբիւրի՞ց՝ որեւէ լեզվի (իրանականա՞ն) միջնորդութեամբ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բեհեզեայ, բեհեզեղէն, բեհեզազգեստ, բեհեզատիպ
Էջ 124, սյունակ 1 Էջ 124
ԲԵՀԵՄՈՎԹ (-ի, -աց) (բեհմովդ, բեհմովթ, բեհէմօթ, բեհմութ, այլեւ՝ բեհմովն, բեհմոն, բեհնովթ) «առասպելական մի մեծ գազան, սատանա»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ եբր. behemōth
Նոյն աղբիւրից են անգլ. behemoth, ռուս. бегемот «գետաձի»:
Զուգաբանություններ այլ լեզուներում
անգլ. behemoth
ռուս. бегемот «գետաձի»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 438
Էջ 125, սյունակ 1 Էջ 125
ԲԵՍԻՆ «մի հեղուկաչափ՝ կես լիտրանոց շիշ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. βίσσιν «շիշ»
Մատենագիտություն
H. AG 343; Աճ. ՀԱԲ 440
Էջ 125, սյունակ 1 Էջ 125
ԲԵՐ (<i>-բեր, -ոյ, -ի, -ից</i>) «բերում, բերելը, բերք, պտուղ, ծնունդ, ծննդաբերութիւն, երաժշտական մի խաղ»
Բնիկ հնդեւրոպական
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բերել, համբերել, բազմաբեր, դառնաբեր, հրամանաբեր, նորաբեր, մտաբերիլ, շահաբեր, անբեր, բարեբեր, խստամբեր, խստամբերութիւն, վշտամբեր, չարամբեր, բերրի
Նոր՝
աղետաբեր, անձրեւաբեր, արդիւնաբերական, արդիւնաբերութիւն, պտղաբեր
Էջ 126, սյունակ 1 Էջ 126
ԲԵՐԱՆ (-ոյ, ուշ՝ նաեւ -ի, -աց) «բերան»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bher- «սուր գործիքով գործել՝ ծակել, կտրել, ճեղքել» (անմիջական նախաձեւ՝ *bhereno-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բերանաբաց, բերանակապ, բերանապարիշտ, բերանացի, բերանաբացել, շնաբերան, սրաբերան, կիսաբերան, միաբերան, գայլաբերան, դաշտաբերան, ըմբերանել, *ընդբերանել
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ. burnà «բերան»
բուլղ. berna «շրթունք»
ալբ. brime «անցք»
մ. խոլ. bern(a) «ճեղք, բացվածք»
Մատենագիտություն
H. AG 429; Աճ. ՀԱԲ 442; Ջահ. ՀԼՊ 116
Էջ 126, սյունակ 1 Էջ 126
ԲԵՐԴ (-ի, -աց) «բերդ, ամրոց»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ ակկադ. birtu(m)
Փոխառության աղբյուր՝ արամ. bērtā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բերդակալ, բերդամէջ, բերդարգել, բերդեան, բերդնորդ, բերդապահ, բերդաքաղաք, բերդատէր, բերդամուտ, միջնաբերդ, ներքնաբերդ, վերնաբերդ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 442; Ջահ. ՀԼՊ 476
Էջ 126, սյունակ 1 Էջ 126
ԲԵՐԵՇԱՏ «խեժաբեր մի բույս եւ սրա խեժը՝ բաղբան, բարկժար (՞)» (բուսաբանություն)
Փոխառություն (՞)
Փոխառության աղբյուր՝ պ. bārzad
Փոխառության աղբյուր՝ արաբ. bārzad
որ անտեղի է (նկատի ունի Աճառյանի կասկածը)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 443