Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 350 բառահոդված (էջ 31/35)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 629, սյունակ 1 Էջ 629
ՊԱՐԱՆՈՑ (-ի, -աց) «վիզ, նեղուց»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kuel- «պտտվել, շրջվել»
հ.-ե. արմատ՝ *bheug- «ծռել»
Կազմված է պարանիլ «դառնալ, հետ դառնալ» բայի ներգործական պարանել «դարձնել, շուտ տալ, շրջել» (պահպանվել է միայն բարբառներում) բայի հիմքից՝ -ոց վերջածանցով։ իմաստային այդ հարաբերությունն է առկա նաեւ լատ. collum «պարանոց» (*kuel- «պտտվել, շրջվել» արմատից), այլեւ հայ. բուկ (<հ.-ե. *bheug- «ծռել») բառերում։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարանոցաբաղ, պարանոցատանջ, պարանոցուտ, մերկապարանոց, կարճապարանոց, գեղեցկապարանոց, լայնապարանոց
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
collum
«պարանոց»
Էջ 630, սյունակ 1 Էջ 630
ՊԱՐԱՍՏԵԼ «թլպատել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմված է պար- նախածանցով՝ (հ)ատել բայից։ Աճառյանը (ՀԱԲ 4, 57) նշում է այս ձեւը որպես հուն. περιτέμνω-ի պատճենում, բայց ուշադրություն չդարձնելով ԲՀ-ի ձեւին, վերականգնում է առաջին հերթին «մաքրել, սրբել» իմաստը։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
περιτέμνω
«պատճենում»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 57
Էջ 635, սյունակ 1 Էջ 635
ՊԵ(Տ)ՐԻՔՈՆ (պետրիքոն) «հնդկական մի ծառ»
Ստուգաբանություն (անստույգ)
Աճառյանը (ՀԱԲ 4, 76) որպես աղբյուր նշում է (ըստ ՆՀԲ-ի) հուն. περιδέξιον «աջ թեւի ապարանջան» բառը, որ չունի այդ իմաստը:
Էջ 639, սյունակ 1 Էջ 639
ՊՂԱՅԻԴԱ «բազմաստեղբ» (աստղաբաշխական տերմին)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. πλειάδα
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 88
Էջ 643, սյունակ 1 Էջ 643
ՊՈՒՏ II (տուպ) «կաթիլ, կետ, քիչ, խալ, պիսակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
պուտ «բշտիկ» բառի (տե՛ս) իմաստային մի զարգացումը
Տե՛ս նաեւ
Էջ 643, սյունակ 1 Էջ 643
ՊՌԱԽՑՆԵԼ «հարդարել»
Ստուգաբանություն ()
փոխատու լեզու՝ արաբերենից barq «փայլեցնել, զարդարել»
փոխատու լեզու՝ թրք. braxmak «թողնել»
փոխատու լեզու՝ թուրքերենից baroik «մազոտ, փրչոտ»
Ճիշտ ստուգաբանությունը կախված է բառիմաստի ճշտումից։ Աճառյանը (ՀԱԲ 4, 106) բխեցնում է արաբերենից՝ barq «փայլեցնել, զարդարել» կամ թրք. braxmak «թողնել», Ղազարյանը եւ Ավետիսյանը (ՄՀԲ 286)՝ թուրքերենից՝ baroik «մազոտ, փրչոտ»
Մատենագիտություն
ՀԱԲ 106; ՄՀԲ 286
Էջ 656, սյունակ 1 Էջ 656
ՌԱՍՏ «Վիշապ համաստեղության գլուխը» (աստղաբաշխական)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. ras «գլուխ»
-տ ածականով
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 142
Էջ 662, սյունակ 1 Էջ 662
ՍԱԴՐԻԼ «դադար առնել»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. satr «ծածկել, պահել»
իմաստային անցմամբ
Զուգաբանություններ այլ լեզուներում
բ.
սըթրի
Էջ 662, սյունակ 1 Էջ 662
ՍԱԹ (-ի, -աց) «սաթ, բուստ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *k’at- n-ի համար վերականգնվում է «պայքարել» իմաստը, բայց կա նաեւ բրետ. kadr բառը «գեղեցիկ» իմաստով, իսկ հ. բրետ. kadros-ի համար վերականգնվում է *k’ad- «փայլել» արմատ
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *k’at-, n-ի համար վերականգնվում է «պայքարել» իմաստը, բայց կա նաեւ բրետ. kadr բառը «գեղեցիկ» իմաստով, իսկ հ. բրետ. kadros-ի համար վերականգնվում է *k’ad- «փայլել» արմատ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սաթնուկ, սաթթեբրունի
Էջ 662, սյունակ 1 Էջ 662
ՍԱԼ (-ի) «սալ (տափակ քարի մեծ կտոր, մետաղյա զնդան, դարբնասալ)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kei- «սրել» (անմիջական նախաձեւ՝ *kəlā-) հատուկ իմաստային զարգացմամբ
հատուկ իմաստային զարգացմամբ. հնդկա-հայ. -գերմ. տարածում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սալաքար, սալքար, սալքարուկ, սալակապ, սալարկ, սալարկել, սալայատակ, սալել, սալարակապ, սալայատակել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
çilā
«քար, ժայռ»
հ. իսլ.
hallr
«քար»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 155