Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՀԱՐԱՎՈՒՆՔ
(բ. հարմունք)
«վարուցանք, արտ, սերմ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ar(ə)-
«վարել»
(անմիջական նախաձեւ՝ *arəu-)
«վարել» արմատից, որտեղից նաեւ արատ. հմմտ. լատ. arvus «վարել», arvum «արտ», կիմր. erw «դաշտ»:
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
arvus
«վարել»
լատ.
arvum
«արտ»
կիմր.
erw
«դաշտ»
Մատենագիտություն
Pok. IEW 63;
Ջահ. ՀԼՊ 113;
Աճ. ՀԱԲ 57
ՀԱՐԲ
(հորբ, հարֆ, հորփ)
«կոտեմ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. hurf
ձայնաւորի շփոթմամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 57
ՀԱՐԲՈՒԽ
(հարբուղխ, խարբուխ)
«հարբուխ»
Ստուգաբանություն (բնաձայնական)
բնաձայնական կազմութիւն: Հազիվ թե կապ ունենայ հնդեւրոպական *ser- «հոսել» արմատի հետ:
ՀԱՐԳՈՒՆԵԼ
(յարգունել)
««հաստատել, բնակեցնել» (բբ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստոյգ բառ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հարգունանալ,
հարգոնանալ,
հարգունող
ՀԱՐԵՒԱՆ
«հարեւան, դրացի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
փոխատու լեզու՝ մ. պ. haδ-
«միասին»
փոխատու լեզու՝ ավ. haδa-
«միասին»
փոխատու լեզու՝ պ. avan
«ավան»
իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած: հմմտ. մ. պ. haδ-, աւ. haδa- «միասին» եւ հայ. (-հրան.) -եւան (իջեւան, օթեւան), պ. avan «աւան»:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 57
Տե՛ս նաեւ
ՀԱՐԹ
(-ի, -ից)
«հարթ, հավասար, ուղիղ»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *plat-
(անմիջական նախաձեւ՝ *plet-)
փոխատու լեզու՝ իրանական
փոխատու լեզու՝ ավ. pərəθu
«լայն»
իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած: հմմտ. աւ. pərəθu «լայն» եւ հ. հնդկ. prthu- «լայն, ընդարձակ» բառերը, որոնք ծագում են հնդեւրոպական *plat- *plet- արմատից, որտեղից հայ. լայն (<*pləteno):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հարթութիւն,
հարթաբարյատակ,
հարթիկ,
անհարթ,
անհարթութիւն,
միահարթ,
դաշտահարթ,
երկնահարթ,
սարահարթ,
հարթաչափ,
հարթաչափութիւն,
հարթավայր,
հարթաքանդակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
prthu-
«լայն, ընդարձակ»
Տե՛ս նաեւ
ՀԱՐԹԵԼ
«կծել, խածնել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ծագումն անհայտ է:
ՀԱՐԹՆՈՒԼ
(հարթշիլ, արթշիլ, խարթ-)
«խրտնել, վախենալով վեր ցատկել, փախչել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *per-
«թպրտալ, ցնցվել, վեր ցատկել»
(անմիջական նախաձեւ՝ *prth- *(s)p(h)er-)
*-th- ածանցով
«թպրտալ, ցնցուել, վեր ցատկել» արմատից՝ *-th- ածանցով: հմմտ. հ. հնդկ. sprhayati «եռանդուն լինել», հուն. σπέρζω «նետուել, ցնցուել, թպրտալ»: արմատը հանդիպում է նաեւ ուրիշ աճականներով՝ *-d-, *-g-, *-g'-:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անհարթշել,
հարթուցանել,
խարթուցանել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
sprhayati
«եռանդուն լինել»
հուն.
σπέρζω
«նետուել, ցնցուել, թպրտալ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 58-59;
Ջահ. ՀԼՊ 151
ՀԱՐԺԵԼ
««շողշողել» (°) (ԲՀ՝ «շողշողել» կամ «շողոյել»)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստոյգ բառ: Ծագումն անհայտ է:
ՀԱՐԻՐԱՅ
«մի տեսակ խյուս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. harīra
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 59
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։