Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ետ» որոնման արդյունք՝ 1892 բառահոդված · Էջ 31 / 190
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 152, սյունակ 1 Էջ 152
ԳԱՐԻԿՊԵՏ «պարսկական պետական մի աստիճան»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞) (բուն աղբյուրը չի հավաստված)
Աճառյանը (ՀԱԲ 1, 522) հնարավոր է համարում նույնացնել կողպետ բառի հետ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 522
Էջ 152, սյունակ 1 Էջ 152
ԳԱՐՇԱՊԱՐ (-ի, -աց) «կրունկ, ոտքի հետք»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
պար-ը ծագում է *padh(a)- «ոտք» ձեւից (Ջահ. ՊԲՀ 1995, 2, 183): Կասկածելի է Փերիխանյանի կողմից գարշ-ի բխեցումը garš-<հ.-ե. *ghrs- արմատից՝ գարշապար «կոշտ (մաս ոտքի)» մեկնությամբ (Периханян, МЭСДЯ 42-43):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նեղագարշապար
Մատենագիտություն
Ջահ. ՊԲՀ 183; Периханян, МЭСДЯ 42-43
Էջ 152, սյունակ 1 Էջ 152
ԳԱՒԱԿ (-ի, -աց) «կենդանու (հատկապես ձիու) հետնամաս»
Փոխառություն (՞)
հ.-ե. արմատ՝ *gāu- «թեքել, ծռել»
Աղբյուր՝ իրանական (՞) (թերեւս)
թերեւս փոխառություն իրանական աղբյուրից (<հնդեւր. *gāu- «թեքել, ծռել» (?) արմատից. հմմտ. վրաց., քուրջ. gawa պարսկերենից՝ վերջին k-ի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գաւեղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց. gawa (պարսկերենից)
քուրջ. gawa (պարսկերենից)
Էջ 153, սյունակ 1 Էջ 153
ԳԱՒԱՌ «տարածամաս՝ նահանգ, նահանգամաս»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *ghēu- «հորանջել, լայն բանալ, լայն բացվել» (անմիջական նախաձեւ՝ *ghāu-)
որ միացւում է *ghēu- «հորանջել, լայն բանալ, լայն բացւել» արմատի հետ (Pok. IEW 1, 449), բայց պէտք է առանձնացնել որպէս հայ-գերմանական զուգաբանութիւն (հմմտ. հ. վ. գ. gawi «երկիր, երկրամաս»)։ Անհաւանական է բխեցումը կովկասեան աղբիւրից՝ վրաց. gawari «տեսակ, ցեղ, ընտանիք»։ Անհաւանական է կապը նաեւ աւ. Gawe երկրանւան հետ, եթէ սա հնդեւրոպական յիշեալ արմատից չէ։ Որեւէ կապ ունի՞ արդեօք հայ. բառի հետ մ. պ. pargavār «շրջապատ, կողմ» բառը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գաւառակ, գաւառական, գաւառակողմն, գաւառակոյտ, գաւառապետ, գաւառապետութիւն, բարձրագաւառ, բնագաւառ, չարագաւառեայ, վերնագաւառ
Նոր՝
ծայրագաւառ, գաւառաբարբառ, գաւառաբանութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ. gawi «երկիր, երկրամաս»
վրաց. gawari «տեսակ, ցեղ, ընտանիք» (անհավանական է)
Մատենագիտություն
Pok. IEW 449; Աճ. ՀԱԲ 527
Էջ 154, սյունակ 1 Էջ 154
ԳԳՈՒԱՂՆ (գզգուաղել, գբբուաղել, գդուղել, ղբդուաղել, դղուաղել) «ցնցոտիապատ լինել (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
Թերեւս կապ ունի գրգլի «ցնցոտի» բառի հետ։
Էջ 155, սյունակ 1 Էջ 155
ԳԵՂ (-ոյ) ««գեղեցկություն, գեղատեսություն» (ԲՀ՝ «տեսակ»)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uel- «տեսնել» (անմիջական նախաձեւ՝ *uelo-)
հ.-ե. արմատ՝ *uel- «ճնշել, սեղմել» (անմիջական նախաձեւ՝ *ueleniio-) արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գեղագոյն, գեղանի, գեղեցիկ, գեղեցկագոյն, գեղեցկանալ, տգեղ, տգեղանալ, աշնգեղ, անգեղեաց, լանջագեղ, կանաչագեղ, հասակագեղ, մարմնագեղ, մեծագեղ, գանգրագեղ, լուսագեղ
Նոր՝
գեղագիր, գեղագրութիւն, գեղագրական, գեղադիր, գեղատեսակ, գեղագէտ, գեղագիտութիւն, գեղարուեստ, գեղարուեստագէտ, գեղարուեստական
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. voltus, vultus «տեսք»
հուն. ειλη, ιλη «խումբ, խմբակցություն, ընկերակցություն»
կիմր. gweled «տեսնել»
ռուս. бал «բազմություն, կույտ»
բրետ. gwelet «տեսք»
հնդկ. varga- «ջոկատ, խումբ»
գոթ. wlits «դեմք, կերպարանք»
լատ. valgu, volgus, vulgus «ժողովուրդ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 533
Էջ 155, սյունակ 1 Էջ 155
ԳԵՂՄՆ (-ման) «բուրդ, գեղմ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *uel(ə)- «մազ, բուրդ» (անմիջական նախաձեւ՝ *uelmn-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գեղմնաւոր, գեղմնաբարձ, գեղմնաւետ
Նոր՝
ոսկեգեղմ(ն)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. ūrnā- «բուրդ»
ավ. varənā- «բուրդ»
հուն. ληνος «բուրդ»
գոթ. wulla «բուրդ»
լատվ. vilna «բուրդ, գեղմ»
Մատենագիտություն
H. AG 434; Աճ. ՀԱԲ 536
Էջ 156, սյունակ 1 Էջ 156
ԳԵՂՏ «խայտաբղետ, գույնզգույն»
Անստույգ (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ghel- «շողալ, փայլել» (անմիջական նախաձեւ՝ *g'hel-) գույնային ածական
դեղին, կանաչ, գորշ, կապույտ արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդկ. hári- «դեղին, կանաչ, մուգ, դեղձանագույն»
ավ. zari «ոսկեգույն»
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 156, սյունակ 1 Էջ 156
ԳԵՆԳԵԶԱԼ (-ել) ««երերալ» (թրք. «աղաչել պաղատել»)»
Ստուգաբանություն
Համառոտված է գետին կզիլ ձեւից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 537
Էջ 156, սյունակ 1 Էջ 156
ԳԵՏ (-ոյ, ուշ՝ նաեւ -ի, -աց) «գետ, մի եղանակ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *uedo- «խոնավացնել, հոսել» (անմիջական նախաձեւ՝ *au(e)-, -ed-, -er-) արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գետաքար, գետավէժ, գետափն, գետաքար, գետեզր, գետամէջք, գետառ, գետմոխս, խեցգետին, ձիագետին, միջագետք
Նոր՝
գետաբերան, գետափնեայ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ύδωρ
փռյուգ. βεδυ
գոթ. wato
հ. սլ. voda «ջուր»
Մատենագիտություն
H. AG 434; Աճ. ՀԱԲ 537