Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եղ» որոնման արդյունք՝ 1998 բառահոդված · Էջ 31 / 200
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 134, սյունակ 1 Էջ 134
ԲՈՂՁ «պալար, խաղավարտ, վերք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhel- «փչել, ուռցնել, բխել» (անմիջական նախաձեւ՝ *bholdhio-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բղձուն, բողզոց, բողձոցուխ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. շվեդ. bulde, bolde, byld «ուռուցք, պալար»
շվեդ. bulk «ելունդ, ուռուցք, խույլ»
դան. bulk «ելունդ, ուռուցք, խույլ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 115
Տե՛ս նաեւ
Էջ 134, սյունակ 1 Էջ 134
ԲՈՅԺ -ի, -աց «դեղ, հնար, դարման, բուժում»
Ստուգաբանություն
Էջ 135, սյունակ 1 Էջ 135
ԲՈՅԼ I (-ի, -ից) (բոյլք «բազմաստեղք», բրբ. «բուփ») «խումբ, հոտ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bheu- «ուռչել» (անմիջական նախաձեւ՝ *bheu-li-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բազմաբոյլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ. bauljan «ուռչել»
հ. անգլ. byle
մ. վ. գ. beule «ուռուցք»
սերբ. buljiti «աչքերը չռել»
Մատենագիտություն
Pok. IEW 99
Էջ 135, սյունակ 1 Էջ 135
ԲՈՅՃ «սնուցում»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bheug'- «վայելել, ուտել»
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բուժ(ան)ել, բուժումն, մեղուաբոյժ, պորտաբոյժ, անասնաբոյժ, բոզաբոյժ, բազմաբոյժ, ծերաբոյժ, թռչնաբուծութիւն, հաւաբուծութիւն, մեղուաբուծութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. bhóga «ուտելիք, վայելք»
լատ. fungor «կատարել, իրագործել»
Մատենագիտություն
H. AG 430; Աճ. ՀԱԲ 468
Էջ 135, սյունակ 1 Էջ 135
ԲՈՅՆ -ոյ «թռչնի բույն, որջ, հյուղակ, խրճիթ, ծակ, խորշ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bheu- «աճել, բարգավաճել, լինել» (անմիջական նախաձեւ՝ *bheu-no-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բունիկ, բունել, բունանալ, բունաւորիլ, բունկեն, մեղուաբոյն, ուղղաբոյն, սաղմարբոյն
Զուգաբանություններ այլ լեզուներում
ալբ. bun «հովվական հյուղակ»
իլլիր. Βουννος «տեղանուն»
Մատենագիտություն
Pok. IEW 147
Էջ 136, սյունակ 1 Էջ 136
ԲՈՌ (-ոյ) «իշամեղու, արու մեղու»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bher- «բզզալ, ղղզալ» (անմիջական նախաձեւ՝ *bhor- (+-ն))
Բնիկ հնդեւրոպական` *bhor- (+-ն) *bher- «բզզալ, ղղզալ» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բոռեղ, բոռեխ, բոռեղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. bam-bhara «մեղու»
հ. հնդկ. bambharali «ճանճ»
հուն. πεμ-φρη-δών «բոռ, իշամեղու»
սերբախորվ. bümber «բոռ, իշամեղու»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 472-473
Տե՛ս նաեւ
Էջ 136, սյունակ 1 Էջ 136
ԲՈՍՈՐ -այ «արիւն, արնագոյն, արնակարմիր, կարմիր»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. βοσόρ < եբր. bāsərā) (քաղաքանուն, որ հայ հեղինակների մեկնաբանութեամբ եւ բարկութեամբ` «...կարմրութիւն ձորձոց իւրոց ի Բոսորայ», ստացել է նշուած իմաստները
քաղաքանուն, որ հայ հեղինակների մեկնաբանութեամբ եւ բարկութեամբ` «...կարմրութիւն ձորձոց իւրոց ի Բոսորայ», ստացել է նշուած իմաստները։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բոսորաբուխ, բոսորած, բոսորակայլակ, բոսորային, բոսորատիպ, բոսորերանգեան, բոսորագեղ, բոսորագոյն, բոսորաներկ, բոսորավառ, բոսորափայլ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 473
Էջ 136, սյունակ 1 Էջ 136
ԲՈՎՃԱՅՔ (բովաճառ) «խնկեղէն»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. bōy vačarak «խունկ, օծանելիք»
Փոխառութիւն իրանական աղբիւրից։
Էջ 136, սյունակ 1 Էջ 136
ԲՈՐ «բոր (հիւանդութիւն), բորոտութիւն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bher- «ծակել, կտրել, ճեղքել» (անմիջական նախաձեւ՝ *bhor-)
Աղբյուր՝ սողդ. βr'wk' (թերեւս)
Թերեւս բնիկ հնդեւրոպական` *bhor- *bher- «ծակել, կտրել, ճեղքել» արմատից։ ավելի հաւաստի է համարում բխեցնել իրանական աղբիւրից` իբրեւ վկայութիւն բերելով սողդ. βr'wk' բառը` ըստ Գոբյոյի։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բորոտ, բորոտութիւն, բորոտիլ, բորոտանալ, բորութիւն, քած բոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. bhárvati «կրծում է, ծամում է, ճարակում է»
հայ. բիր
հուն. *φάρω «ճեղքել, մանրել»
լատ. forō «ծակել»
լատ. feriō «խփել, հրել, ծակել, ճեղքել»
լիտվ. berrt «սրորել» (իմաստի համար` հմմտ. լատ. scabō «քերել» եւ scabies «բոր, քոս»)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 475
Էջ 137, սյունակ 1 Էջ 137
ԲՈՐԲՈՐԻԱՆՈՍ (բորբորիտոնն, բորբորիտոս, բորբիոս, բորբորիտ, բորբիանոս, սխալով` բարբարիանոս) ««բորբորիտյան աղանդավոր, վավաշոտ, պղծասեր, կեղտոտ», բորբորիտոնն «տիղմ» (ԲՀ)» (կրոն.)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. Βορβοριανός «հգն. Βορβοριανοι»
Աղբյուր՝ հուն. Βορβοριτης «հգն. Βορβοριται»
Բառախաղով կապվել է Βόρβορος «ցեխ, աղբ, կեղտ» բառին։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 477