Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 5731 բառահոդված (էջ 31/574)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 57, սյունակ 1 Էջ 57
ԱՆԹԱՅՐ «կայծ» (ԲՀ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. άνθραξ «ածուխ, նոճաքար»
աղավաղում հուն. άνθραξ բառի
Էջ 57, սյունակ 1 Էջ 57
ԱՆԹԵՂ «անթեղ, կրակախառն մոխիր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *anth- «տաք» (անմիջական նախաձեւ՝ *anth-°)
Եթե բաղկացած չէ ան- ոչ ժխտական նախածանցից (հմմտ. անձեռոցիկ, անբանի) եւ թեղ «դեզ, շեղջ, կույտ» բառից, ապա կամ համեմատելի է կամ հայ. բրբ. անթայր «կայծ», հուն. άνθραξ «ածուխ», խեթ. ant «տաք» բառերի (< հ.- ե. *anth-°), կամ վրաց. anteba «կրակ վառել, հրահրել, բորբոքել» բառի հետ: Հ. Աճառյանը (ՀԱԲ 1, 194) վերջինիս հիման վրա համարում է փոխառություն կովկասյան աղբյուրից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
άνθραξ
«ածուխ»
խեթ.
ant
«տաք»
վրաց.
anteba
«կրակ վառել, հրահրել, բորբոքել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 194
Էջ 57, սյունակ 1 Էջ 57
ԱՆԹԵՄ (անթեմն, այլեւ սխալմամբ՝ աւթեմն, ավթիմոն, օթեմոն) «մի ծաղիկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀνθέμιον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 194
Էջ 57, սյունակ 1 Էջ 57
ԱՆԹԻՊԱՏՐԻԿ -րեայ, յ-տրէ, յ-տրեայ «փոխպատրիկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀντιπατρίκιος
Բաղադրություն՝ անթիպատրկութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անթիպատրկութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 195
Էջ 57, սյունակ 1 Էջ 57
ԱՆԻԱՏ «փողահար» (բբ)
Ստուգաբանություն (փոխառություն)
Էջ 57, սյունակ 1 Էջ 57
ԱՆԻԾ -ոյ «անիծ, ոջլի ձու»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *knid- «անիծ» (անմիջական նախաձեւ՝ *knid-s-)
Բաղադրություն՝ անիծխոտ (անծխոտ, անծախոտ, անճխոտ): Բնիկ հնդեւրոպական՝ *knid-s- արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անիծխոտ, անծխոտ, անծախոտ, անճխոտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ալբ.
thëni
հուն.
κονίς, -ίδες
մ. իռլ.
sned
հ. անգլ.
hnitu
«անիծ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 195; Pok. IEW 608
Էջ 58, սյունակ 1 Էջ 58
ԱՆԻՒ (-ոյ, հազվադեպ՝ -ի, -աց) «անիվ, կառքի ակ, սռնի, առանցք, տանջելու մի գործիք, խաղալիք, երկնային մարմնի գունդ, ուղտափշի սերմ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *snēu- «պտտել» (անմիջական նախաձեւ՝ *snēuo-)
այս արմատից է նաեւ հայ. նեարդ բառը (<*sneurt-)` իմաստային այլ զարգացմամբ. անիւ բառի ա- նախահավելվածի համար հմմտ. ամիս *mensos ձեւից։ Ավելի քիչ հավանական է համեմատությունը *enebh- «պորտ» արմատից ծագող ձեւերի հետ, որ նշում է Աճառյանը (ՀԱԲ 1, 196)` նմանությունը համարելով պատահական:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անուաջալութիւն, անուաձեւ, անուաւոր, միջնանիւ, չորեքնանիւ, երկանիւ, հեծանիւ, հեծանորդ, քառանիւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իռլ.
snua
«ոլորել, հյուսել»
հ. իռլ.
snútigr
«պտտվող (ջրաղացաքարի մասին)»
նորվ.
snaa
«շտապել» <*snāwēn
լատվ.
snaujis
«օղակ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 149; ԲԷՀ 49; Աճ. ՀԱԲ 196
Տե՛ս նաեւ
Էջ 58, սյունակ 1 Էջ 58
ԱՆԽՈՒՇՔԱՐԷ «սեփականություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. խուշքարէ
փոխատու լեզու՝ մ. պ. ēškār
փոխատու լեզու՝ պ. xwēškārē «սեփականություն»
Կազմված է ան- նախամասնիկից (՞)` իրանական աղբյուրից փոխառված խուշքարէ բաղադրիչով:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 196
Էջ 58, սյունակ 1 Էջ 58
ԱՆԾԵՂ (անձեղ, անձեղն) «կաչաղակ, մի եղանակ» (երաժշտ.)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հազիվ թե կապ ունենա հ.-ե. *kneug- բնաձայն արմատի հետ:
Էջ 58, սյունակ 1 Էջ 58
ԱՆԾՈՂ (անծոխ) «կավատ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Թերեւս ինչ-որ բայի (*անծել) -ող-ով դերբայական ձեւ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անծողութիւն