Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 384 բառահոդված (էջ 31/39)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 631, սյունակ 1 Էջ 631
ՊԱՐԶ (-ոյ, ուշ՝ -ի, -ից) «պարզ, մաքուր, անկեղծ, հասկանալի, միատարր, ոչ բաղադրյալ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *parz
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարզել, պարզախոս, պարզական, պարզամիտ, պարզուտ, պարզուած, քաղցրապարզ, պարզաբանութիւն, պարզասէր, պարզասիրութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
մանիք. պհլ.
parūd
«զտված, մաքրված»
պ.
pālūdan
«քամել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 60; Bailey, DKS 189; Ջահ. ՀԼՊ 541
Էջ 633, սյունակ 1 Էջ 633
ՊԱՐՁ (պարջ) ««պանծում» (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
Բաղադրութիւն՝ պարշալի (պարջալի): Ծագումն անհայտ է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարշալի, պարջալի
Էջ 636, սյունակ 1 Էջ 636
ՊԺԳԱԼ «գարշել, նողկալ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ` (նոր) պժգալի, պժգանք:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պժգալի, պժգանք
Էջ 637, սյունակ 1 Էջ 637
ՊԻՂԾ (-ոյ) (պեղծ, պխղծ, պխծ) «պիղծ»
Ստուգաբանություն (անստույգ)
կապված է պղտ-որ արմատի հետ, ինչպես պարծ-ը հ-պարտ-ի։ Աճառյանը համարում է հայերենից փոխառված վրացերեն pilci/bilci «անմաքուր, պիղծ» բառերը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պղծել, պղծաբան, պղծալից, պղծաշուրթն, եղծապիղծ, մկնապիղծ, չարապիղծ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
pilci/bilci
«անմաքուր, պիղծ» ըստ Աճառյանի՝ փոխառություն հայերենից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 82
Էջ 645, սյունակ 1 Էջ 645
ՊՏՈՒՂ (-ոյ) «բողբոջ, ծիլ, պտուղ, բերք, եկեղեցական տուրք» (եկեղեցական)
Ստուգաբանություն (բնիկ հայերեն)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պտղաբեր, պտղալի, պտղազուարճ, պտղաքաղ, անպտուղ, լիապտուղ, պտեղն, ձիթապտուղ, միապտուղ
Էջ 650, սյունակ 1 Էջ 650
ԶԱՍՄ «ուրվական»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. jism
փոխատու լեզու՝ պ. jăsim
նշանակում է «մարմնեղ, ծավալուն, հզոր» եւ գալիս է արաբ. jism (< պ. jăsim) բառից
Էջ 652, սյունակ 1 Էջ 652
ՋԻԳՐ «վրեժ, ոխ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ թրք. jîgr
փոխաբերական գործածություն՞, բայց անհասկանալի է շեշտի փոփոխութիւնը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ջգրու, ջգրուիլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
թրք.
ciğer
«երիկամ, լյարդ»
Էջ 654, սյունակ 1 Էջ 654
ՋՈՒՐ -ոյ, այլեւ -ց, -բ, -բք «ջուր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *auer- «ջուր, գետ, անձրեւ» (անմիջական նախաձեւ՝ *ur-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ջրել, ջրիչ, ջրաբաշխ, ջրածին, ջրարբի, ջրմուղ, ջրթափիլ, ջր(ա)թափ, անջրդի, ձիւնաջուր, աղաջուր, սոխաջուր, խորաջուր, յաղթաջուր, յորդաջուր, ջրաբաշխական, ջրաբուժական, ջրալի, ջրանցք, ջրաներկ, ջրհան, ջրոտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
yúres
«ծով»
պրուս.
iūren
«ծով»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 134; Ջահ. ՀԼՊ 114
Էջ 657, սյունակ 1 Էջ 657
ՌԱՔԻԱ «ալիքի պատռվելը (ծովեզրին զարկվելով)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ραχία
Մատենագիտություն
H. AG 275; Աճ. ՀԱԲ 143
Էջ 662, սյունակ 1 Էջ 662
ՍԱԼԻԽԱ (սալիխե, զելիխա) «դափնազգի մի բույս, դարչնածառ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. salīxa
Մատենագիտություն
H. AG 279; Աճ. ՀԱԲ 156