Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՏՇԻԼ
«ծարավել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ինչպես նշում է Աճառյանը (ՀԱԲ 1, 289), արաբական փոխառություն լինելը կասկածելի է:
ԱՏՈՒՐ
(բրբ. ատոր)
«Քրիստոսի խաչափայտի առաջին մեխը»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԱՏՈՒՔ
«հասուն, հուռթի, տռուզ, լիքը»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sā-
«հագեցած, կուշտ, հագեցնել»
(անմիջական նախաձեւ՝ *sā-d-)
«հագեցած, կուշտ, հագեցնել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ատոքանալ,
ատոքութիւն,
ատոքատեսիլ,
ատոքահատ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ádos
«հագեցվածութիւն»
ԱՏՐ
(բաղարկությամբ՝ *արտ-)
«կրակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. ātur
«կրակ»
փոխատու լեզու՝ պ. ādar
«կրակ»
իրանական աղբյուրից. հմմտ. մ. պ. ātur, պ. ādar «կրակ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ատրաշեկ,
ատրորակ,
ատրորական,
ատրական,
ատրաշիկանալ,
արտաշեկ,
արտաշիկանալ,
արտաշիկագույն
Մատենագիտություն
H. AG 110;
Աճ. ՀԱԲ 289
ԱՏՐԱԳՈՒՅՆ
(-ի, -ից)
«հրագույն մի ծաղիկ՝ ագարիոն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. āturgōn
իրանական աղբյուրից. հմմտ. մ. պ. āturgōn, հայ. (< արաբ. < պ.) ագարիոն
Մատենագիտություն
H. AG 290;
Աճ. ՀԱԲ 290
ԱՐԱԳ
(-ք կամ -ունք)
(երագ)
«արագ, շուտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ավ. raγu-
իրանական աղբյուրից. հմմտ. ավ. raγu-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արագագիր,
արագագնաց,
արագագոյն,
արագազերծ,
արագաթեւ,
արագախարբիկ,
արագոտն,
արագընթաց,
արագել,
երագագնաց,
երագագոյն,
երագակատար,
երագանալ,
երագանցուկ,
երագասլաց,
երագել,
արագախոս,
արագահոս,
արագասլաց,
արագասոյր,
արագավազ
Մատենագիտություն
H. AG 422;
Աճ. ՀԱԲ 291-292
ԱՐԱԳԻԼ
(-ի, -աց)
«ձկնկուլ, արագիլ՝ ciconia»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կասկածելի են ինչպես համեմատությունը հուն. πελαργός (Աճ. ՀԱԲ 1, 292) բառի հետ, այնպես էլ շումերական աղբյուրից բխեցնելու փորձը (Ղափանցյան)։ Աճառյանը հուն. բառի նախնական ձեւը համարում է *περαγλός եւ հայերենի հետ միասին բխեցնում է փոքրասիական աղբյուրից։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 292
ԱՐԱԳՈՅՆ
«անկարոտ, աննվազ»
(ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ
ԱՐԱԽԻԼ
«մի թռչուն»
(ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։