Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«որ» որոնման արդյունք՝ 4475 բառահոդված · Էջ 309 / 448
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 566, սյունակ 1 Էջ 566
ՆԵՐԳՕՂ «դավաճանող» (ԲՀ)
Ստուգաբանություն (հավանաբար)
նենգող, ինչպես որ կա ձեռագրերից մեկում։
Էջ 566, սյունակ 1 Էջ 566
ՆԵՐԵԼ (-եալ) «ներել, դիմանալ, տոկալ, հանդուրժել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ner- «կենսաուժ, առնական, ուժեղ»
Երկրորդ իմաստով լավ զուգահեռ ունի լատ. nero «դիմացկուն, ուժեղ» բառի մեջ, որ գալիս է հնդեւրոպական *ner- արմատից։ Այսպիսով, թերեւս ներ-ը գալիս է հնդեւրոպական այդ արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ներելի, ներումն, ներ(ող)ութիւն, աններելի
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. nero «դիմացկուն, ուժեղ»
հ. սլավ. nraw «բարք»
Էջ 566, սյունակ 1 Էջ 566
ՆԵՐԻՔ «վարք» (ԲՀ)
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ner- «կենսաուժ, առնական, ուժեղ»
Եթե հնից եկող բառ է, ապա լավ զուգահեռ ունի սլավոնական լեզուներում։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. սլավ. nraw «բարք»
Տե՛ս նաեւ
Էջ 566, սյունակ 1 Էջ 566
ՆԵՐԿ -ոյ «ներկ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ խոտ.-սակ. nar (թերեւս) «ներկել»
Սակայն կարող է նաեւ բնիկ հնդեւրոպական կազմություն լինել՝ *ner- «ընկղմել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ներկ(ան)ել, ներկագործ, ներկած, ներկածոյ, աններկ, ծիրանաներկ
Նոր՝
ջրաներկ, ներկարար, ներկապանակ
Մատենագիտություն
Bailey, DKS 174
Տե՛ս նաեւ
Էջ 566, սյունակ 1 Էջ 566
ՆԵՐՁՈՒՆ «՞»
Անստույգ (հավանաբար)
կազմված է ներ- նախածանցով՝ ձու արմատից, իսկ վերջին ն-ն հոդ է, բայց ի՞նչ է հասկանում այս բառը գործածող Մագիստրոսը ներձուն ասելով, անհայտ է։
Էջ 567, սյունակ 1 Էջ 567
ՆԺՈՅԳ (-ի, -ից, -աւք) (նշոգ, նժոյք) «նժույգ, ընտիր ձի»
Փոխառություն
Փոխառություն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նժոյգաձի, նժուգատոր
Էջ 567, սյունակ 1 Էջ 567
ՆԻԱԶ «կարոտ պակասավոր»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. niyāz «կարիք»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նիազութիւն, նիազանալ, աննիազ, աննիազական
Մատենագիտություն
H. AG 105; Աճ. ՀԱԲ 450
Էջ 568, սյունակ 1 Էջ 568
ՆԻԳ II «ջղաձգություն, սեղմում»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *nēu- «ցնցել, հարված տալ» (անմիջական նախաձեւ՝ *neu-)
Աճառյանը (ՀԱԲ 3, 450-451) միացնում է նախորդ նիգ-ի հետ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. nudáti «հրում է, շարժում է»
հուն. νύσσω «ծակում եմ, խփում եմ, հրում եմ»
լիտվ. niurkyti «սեղմել, ճզմել»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 140, 183; Աճառյան 450-451
Տե՛ս նաեւ
Էջ 568, սյունակ 1 Էջ 568
ՆԻԳ III (նիթ) «թունավոր գազ, թունավոր օդ»
Ծագումն անհայտ է
Էջ 568, սյունակ 1 Էջ 568
ՆԻԶԱԿ -ի, -աց «նիզակ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. nēzak
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նիզակակից, նիզակաբեկ, նիզակաբուն, նիզակատեգ, նիզակաւոր, նիզակընկեց, նիզակազերանդի, նիզակակցութիւն
Մատենագիտություն
H. AG 204; Աճ. ՀԱԲ 451