Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված · Էջ 309 / 454
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 531, սյունակ 1 Էջ 531
ՄՇՆԻԼ «ակնապիշ նայել»
Ստուգաբանություն
Եթե կապ ունի աշնուլ բայի հետ, ապա հնարաւոր է արեւմտակովկասեան ծագումը
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 602
Տե՛ս նաեւ
Էջ 531, սյունակ 1 Էջ 531
ՄՇՈՒՇ «մշուշ, մառախուղ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *meis- «առկայծել, թարթել, մութ, մշուշ, մառախուղ, ամպ» (անմիջական նախաձեւ՝ *misk-) Կիսակրկնաւոր կազմութիւն՝ *miskh - > միշ-
Կիսակրկնաւոր կազմութիւն՝ *miskh - > միշ- հնդեւրոպական *meis - «առկայծել, թարթել, մութ, մշուշ, մառախուղ, ամպ» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մշուշային, մշուշապատ
Էջ 532, սյունակ 1 Էջ 532
ՄՈԳ (-ու, -ի, -աց, հգն. -եան (ուշ՝ մով)) «մոգ, քուրմ, աստղագուշակ, կախարդ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Աղբյուր՝ մ. պ. moyu
Փոխառություն իրանական աղբյուրից: հմմտ. մ. պ. moyu: Սրանից բաղադրուած է moypet (>հայ. մոգպետ), որ առկա է նաեւ ուշ շրջանի movpetān movpet, mōbedān mōbed (> հայ. մովպետան մովպետ, մութիստան, մութիտ) կազմություններում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մոգել, մոգութիւն, մոգակրօնիկ, չարամոգական
Էջ 532, սյունակ 1 Էջ 532
ՄՈԶԻ «հորթ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *mozg’huo «երիտասարդ անասուն, հորթ» (անմիջական նախաձեւ՝ *mozg’ho-)
Բնիկ հնդեւրոպական՝ *mozg’huo (*mozg’ho-) «երիտասարդ անասուն, հորթ» արմատից: (հայ-հունական զուգաբանություն):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մոզամայր, մոզարած, մոզիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. μόσχος «բողբոջ, ընձյուղ, երինջ, հորթ»
Մատենագիտություն
H. AG 475; Աճ. ՀԱԲ 338
Էջ 532, սյունակ 1 Էջ 532
ՄՈԹԻՆ «աղոթքի կանչող մահմեդական, կրոնավոր, մուեզզին» (բրբ.)
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ արաբ. mu’addin (թերեւս) «մուեզզին»
Թերեւս փոխառություն՝ արաբ. mu’addin «մուեզզին» բառի հայ. խոսակցական ձեւ:
Էջ 532, սյունակ 1 Էջ 532
ՄՈԼ I «ծառաբնի մոտ բուսած երկրորդական ճյուղ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *mol- «հայտնվել, երեւան գալ»
Աճառյանը (ՀԱԲ 3, 338) բխեցնում է հնդեւրոպական *mol- «հայտնվել, երեւան գալ» արմատից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 338
Էջ 532, սյունակ 1 Էջ 532
ՄՈԼ II «խաբեություն, մոլորություն, սխալ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *mol’- «խաբել» (անմիջական նախաձեւ՝ *mel-)
Բնիկ հնդեւրոպական՝ *mol’- *mel- «խաբել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մոլար, մոլարանուն, մոլարումն, խաւարամոլար, մտամոլար, մոլոր, մոլորիմ, մոլորեցուցանեմ, մոլորութիւն, մոլորակ, մոլորական, մոլորահողմ, մտամոլոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ. mairya- «խաբեական»
մ. իռլ. mell- «մեղք, հանցանք, սխալ»
մ. իռլ. mellaim «խաբել»
լիտվ. mēlas «սուտ, ստախոսություն»
հայ. մեղք
հայ. մեղանչել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 340
Էջ 532, սյունակ 1 Էջ 532
ՄՈԼ III «առատ, շատ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *mol «ուժեղ, մեծ» (անմիջական նախաձեւ՝ *mel-)
Բնիկ հնդեւրոպական՝ *mol (*mel-) «ուժեղ, մեծ» արմատից: Աճառյանը (ՀԱԲ 3, 340) միացնում է մոլ «մոլորություն» արմատին, բայց նշում է իմաստի տարբերությունը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հացամոլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. μάλλον «ավելի շատ»
լատ. multus «շատ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 340
Էջ 532, սյունակ 1 Էջ 532
ՄՈԼԻԼ (-ել) «խենթանալ, կատաղել, գուշակել»
Բնիկ հնդեւրոպական
Բնիկ հնդեւրոպական. ըստ Աճառյանի (ՀԱԲ 3, 339), զուգահեռներ ունի մի կողմից ալբ. mal «կիրք, մոլություն սաստիկ ցանկություն», մյուս կողմից՝ հ. հնդկ. malvá- «հիմար, խենթ» բառերի մեջ, բայց ըստ Պոկոռնու բառարանի (Pok. IEW), արմատը չի որոշվում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մոլուցք, մոլութիւն, մոլարբոյս, մոլի, մոլեգին, գինեմոլ, դիւացամոլ, դիւամալ, դիցամոլ, իգամոլիլ, կնամոլ, մանկամոլ, մարմնամոլութիւն, կռամոլ, շրջմոլիկ, կռամոլ, խնդամոլ
Նոր՝
ծխամոլ, սրճամոլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ալբ. mal «կիրք, մոլություն սաստիկ ցանկություն»
հ. հնդկ. malvá- «հիմար, խենթ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 339; Pok. IEW None
Էջ 532, սյունակ 1 Էջ 532
ՄՈԼՈԽ (մոլոխիա, մոլոք, մօլօխ, մոլոշ, մօլօշ, մօլօշիա) «փիփերթ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μολόχη «փիփերթ»
Փոխառություն՝ հուն. μολόχη (մ. հուն. բրբբ. հնչմամբ նաեւ χ > κ):
Մատենագիտություն
H. AG 366; Աճ. ՀԱԲ 340