Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 3436 բառահոդված (էջ 306/344)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 709, սյունակ 1 Էջ 709
ՎԵՌ «կամապաշտ, վես»
Ստուգաբանություն (թերեւս)
պետք է ուղղել խեռ կամ վետ
Էջ 709, սյունակ 1 Էջ 709
ՎԵՐ (վեր(ա)- «նորից») «վեր»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *uper- «վեր, վրա»
կան վեր(ա)-ով բազմաթիվ նախածանցումներ` նախ հուն. ἀνα- նախդիրին համապատասխան (պատճենմամբ), ապա ինքնուրույնաբար:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վերուստ, վերստին, վերին, վերագրել, վերածել, վերծանել, վերակազմել, վերահաստատել, վերամշակել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. upári
լատ. s-uper
գոթ. ufar «վեր, վրա»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 231
Էջ 709, սյունակ 1 Էջ 709
ՎԵՑ (-ից) «վեց»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *suek's (անմիջական նախաձեւ՝ *(k')suek's) արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վեցերորդ, վեցամեայ, վեցանկիւն, վեցդարեան, վեցհազարեան, վեցօրեայ, վեշտասան, վեշտասաներորդ, վեշտապատիկ
Մատենագիտություն
H. AG 495; Աճ. ՀԱԲ 333
Էջ 710, սյունակ 1 Էջ 710
ՎԷԳՈՒՄԵԹ (վոռումեթ) «տուգանք»
Ծագումն անհայտ է
Իմաստի համար տե՛ս Բիւզանդացի, ԲԱՀ, 700:
Մատենագիտություն
ԲԱՀ 700
Տե՛ս նաեւ
Էջ 710, սյունակ 1 Էջ 710
ՎԷՍ «վես, հպարտ, ամբարտավան»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրանական (՞)
Փոխառութիւն իրանական աղբիւրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վիսութիւն, վիսաբարոյ, վիսանալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ. vaesaka
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 546
Էջ 711, սյունակ 1 Էջ 711
ՎԻԳ(Ն) «պաշտպանություն»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրան. (՞)
վերջին անգամ հմմտ. Периханян, МЭСЯ 105-106
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զաւրավիգ(ն)
Էջ 711, սյունակ 1 Էջ 711
ՎԻԹ(Ն) (վիդ, վիդոն, բութեն) «այծյամ»
Ծագումն անհայտ է
կապ ունենա վ(ի)թվ(ի)թալ «ոստոստել, ցատկոտել» պատկերավոր կազմության հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վթիկ
Էջ 711, սյունակ 1 Էջ 711
ՎԻԿՆ II (վիգն) ««չոր» (ԲՀ)»
Անստույգ
Աճառյանը (ՀԱԲ 4, 339) նույնացնում է վիկն/վիգն բուսանվան, Հ. Ամալյանը (ԲՀ, 434) զաւրավիգն բառի վիգն-ի հետ
Մատենագիտություն
ՀԱԲ 339; ԲՀ 434
Էջ 712, սյունակ 1 Էջ 712
ՎԻՇՏ (-ի, -աց, ուշ՝ նաեւ -ից) «վիշտ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրան. *višt
իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վշտանալ, վշտագին, վշտածին, վշտակեաց, վշտամբեր, անվիշտ, անվշտակա, բազմավիշտ, նմանավիշտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
սողդ. wyštk «վիշտ, նեղություն»
խոտ.-սակ. āvišta «վշտացած, նեղացած»
Մատենագիտություն
Bailey, DKS 260; Ջահ. ՀԼՊ 546
Էջ 712, սյունակ 1 Էջ 712
ՎԻՐՊԱԳԱՒ «մի անգամ» (բուս.)
Անստույգ
Ծագումն անհայտ է