Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ական» որոնման արդյունք՝ 4658 բառահոդված · Էջ 305 / 466
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 528, սյունակ 1 Էջ 528
ՄԻՐԳ (-ոյ, ուշ՝ նաեւ -ի, -ից, -աց) «միրգ, պտուղ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *migda- «միրգ, պտուղ»
իրանական աղբյուրից՝ *migda-։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մրգապահ, մրգաբեր, մրգիկ, մրգաւէտ, մրգաթափ, հաւամրգի, մաշկամիրգ
Նոր՝
մրգաստան, մրգավաճառ, մրգավաճառանոց
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պրթ. mirδg
սողդ. miδ'k (*maydak) «միրգ, պտուղ»
Մատենագիտություն
Bailey 117-118; Ջահ. ՀԼՊ 534
Էջ 528, սյունակ 1 Էջ 528
ՄԼԱՐ «մառախուղ, մշուշ, աչքի բիծ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *smel- «դանդաղ այրվել, մլմլալ»
Աճառյանը (ՀԱԲ 3, 365) համարում է մռայլ-ի տարբերակ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. mála- «կեղտ»
հուն. μέλας «սեւ»
մ. վ. գ. mál «բիծ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 180; Աճ. ՀԱԲ 365
Տե՛ս նաեւ
Էջ 528, սյունակ 1 Էջ 528
ՄԼԱՒԵԼ «մլավել»
Բնաձայն
Բնաձայնական կազմություն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մլաւիւն, մլատոց
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 328
Էջ 529, սյունակ 1 Էջ 529
ՄԽԻԹԱՐ «մխիթարություն, սփոփանք, մխիթարող»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Չունի հավաստի ստուգաբանություն: Մառը եւ նրա հետեւողությամբ Աճառյանը (ՀԱԲ 3, 328-329) բխեցնում են մի խիթար «մի վախենա, հոգ մի տանիր» կապակցությունից, որ կասկածելի է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մխիթարել, մխիթարական, անմխիթար
Մատենագիտություն
ՀԱԲ 328-329
Էջ 529, սյունակ 1 Էջ 529
ՄԽԻՐՃ (մխիճ, մխլուճ) «մխրճում, սուզում, ընկղմում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
թերեւս բնիկ հնդեւրոպական ծագման մուխ «մխում» արմատից (տե՛ս): տարբեր աճականներով կազմված մխրճել-ին զուգահեռ կազմություն է մկրտել-ը (տե՛ս):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մխրճել, մխրճտել, մխճիլ, մխլճիլ, մխլճիկ
Տե՛ս նաեւ
Էջ 529, սյունակ 1 Էջ 529
ՄԽԿԻԼ «լխկել, հոտել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *meuk- «լպրծուն, սահել» (անմիջական նախաձեւ՝ *meuk/g-)
թերեւս կապ ունի հնդեւրոպական *meuk/g- «լպրծուն, սահել» արմատի հետ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. mucor «բորբոս»
կիմ. mign (*mūkino) «ճահիճ»
Տե՛ս նաեւ
Էջ 529, սյունակ 1 Էջ 529
ՄԽՄԽԱՆՔ «?»
Ստուգաբանություն (թերեւս)
թերեւս տպագրական վրիպակ՝ փխնկ. միմեանբ:
Էջ 529, սյունակ 1 Էջ 529
ՄԾՂՆԵԱՅ -ի, -ից, (մծղնի) «քրիստոնեական մի աղանդ» (կրոն.)
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. məṣalləyāne «մեսալլյան, աղոթական»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մծղնեացի, մծղնեութիւն, մծղնեագործութիւն
Էջ 529, սյունակ 1 Էջ 529
ՄԿԹԱԼ (մքթալ, մքքել) «ծաղրել, ծիծաղել, քրթմնջալ, տրտնջալ, դժգոհել»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mu- բնաձայնական արմատ
թերեւս բնաձայնական կազմություն, որ զուգահեռներ ունի հնդեւրոպական *mu- բնաձայնական արմատից կազմված բառերի հետ:
Տե՛ս նաեւ
Էջ 529, սյունակ 1 Էջ 529
ՄԿՐՏԵԼ «լվանալ, մկրտել»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *(s)meukh- (անմիջական նախաձեւ՝ *(s)meug-) o-ձայնդարձ, *(s)meug- տարբերակից (*smug- > *մուկ եւ -րտ- աճական)
Կազմությամբ զուգահեռ է մխրճել բային, որ հավանաբար գալիս է մուխ «մխում» արմատից։ Այս դեպքում մկրտել բայի *մուկ- արմատն էլ գալիս է հնդեւրոպական *(s)meukh- արմատի *(s)meug- տարբերակից (*smug- > *մուկ եւ -րտ- աճական)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մկրտիչ, մկրտություն, մկրտատուն, մկրտարան
Նոր՝
մկրտչական
Տե՛ս նաեւ